Tuesday, 23 04 2024
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում

Կողմերը մոտ են կոնսենսուսային տարբերակով հանգուցալուծմանը. «միջանցքի» հարցում մենք մեր կարմիր գիծը պահում ենք

«Առաջին լրատվականը» զրուցել է քաղաքագետ Մովսես Հարությունյանի հետ:

Իլհամ Ալիևն իր վերջին հայտարարությունում, այնուհետև իր թվիթերյան գրառմամբ հայտարարել է, թե իբրև Զանգեզուրյան միջանցքի հետ կապված իրենց ցանկությունները կարճ ժամանակ անց կյանքի են կոչվելու: Ինչի՞ հիման վրա է Ալիևը նման վստահությամբ արտահայտվում։

Մենք տեսել ենք, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները տարբեր ժամանակահատվածներում հայտարարել  են, որ միջանցքների մասին քննարկումներ չկան, և բանակցությունները ընթանում են միայն կոմունիկացիաների ապաշրջափակման հարցի վերաբերյալ: Վերջին շրջանում նման տեսակետներ են հայտնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ինչը վկայում է, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշման մեջ փոփոխություն տեղի չի ունեցել։ Չմոռանանք, որ միջանցքի շուրջ բանակցությունների վերաբերյալ խոսակցությունները հերքեց նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Կարևոր է ուշադրութուն դարձնել նաև ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններին եռակողմ հանդիպումներից հետո։ Մասնավորապես օրեր առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ` ապաշրջափայելով կոմունիկացիաները և նույնն էլ ակնկալում է Հայաստանից։ Ըստ էության՝ Իլհամ Ալիևը, խոսելով միջանցքի մասին, իրականում նկատի ունի հենց տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, և իր ձևակերպումներով պարզապես մանիպուլացնում  է փաստերը՝ ցանկալին ներկայացնելով որպես իրողություն:

Ո՞ւմ են ուղղված Ալիևի հայտարարությունները և ի՞նչ նպատակ ունեն դրանք:

Ակնհայտ է, որ Ալիևի հայտարարությունն ուղղված է ադրբեջանական լսարանին։ Հասկանալով, որ բանակցությունները չեն ընթանում իր ուզած սցենարով, և քանի որ նա ադրբեջանական հասարակությանը կերակրել էր միջանցքային սպասումներով, Բաքվի բռնապետը փորձում է ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ բանակցությունները ներկայացնել որպես միջանցքի տրամադրման մասին բանակցություններ։ Այսինքն, եթե իքս փուլում հնարավոր լինի կյանքի կոչել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով ամրագրված ճապարհների ապաշրջափակման դրությը, Ալիևը հող է նախապատրաստում դա ներկայացնել որպես իր ասած միջանցքի խոստման իրագործում։  Այնինչ, պետք է արձանագրել, որ միջանցքի և ճանապարհների ապաշրջափակման միջև էական տարբերություններ կան: Միջանցքը ենթադրում է տվյալ տարածքի նկատմամբ սուվերեն իրավունքների զիջում, մինչդեռ ճանապարհների ապաշրջափակումը այդպիսի բան չի ենթադրում, քանի որ լինելու են հայկական անցակետեր:

Զանգեզուրյան միջանցքի հարցում մեր կարմիր գիծը ո՞րն է:  Ի՞նչ զարգացումներ սպասել ապաշրջափակման հարցերի առնչությամբ վերջին ակտիվ քննարկումներից,  և արդյոք կունենանք հանգուցալուծում:

Ճիշտ նշեցիք, վերջին շրջանում թեման ավելի ինտենսիվ կերպով է քննարկվում. փոխվարչապետերի մակարդակով եռակողմ հանդիպումներ, հարցի վերաբերյալ հայ, ռուս և ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններ։ Այս ամենը համադրելով կարող ենք եզրակացնել, որ տեսանելի ապագայում այս հարցի վերաբերյալ կլինեն գործնական զարգացումներ, և հանրությունը կիմանա, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխվարչապետերի եռակողմ հանդիպումներում: Իմ տպավորությամբ՝ կողմերը մոտ են կոնսենսուսային տարբերակով հանգուցալուծման։ Այնուամենայնիվ,վստահ եմ՝ մենք մեր կարմիր գիծը պահում ենք  ու պահելու ենք դեպի Նախիջևան միջանցքի հարցում՝ հակառակ Ադրբեջանի պահանջների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում