Friday, 29 03 2024
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քրեական ենթամշակույթը մեր հասարակության մեջ գնալով խորանում է. միջավայրն ավելի հանցանպաստ է

«Առաջին լրատվական»-ը զրուցել է իրավաբանական գիտությունների թեկնածու,նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի հետ։

 -Ըստ ՀՀ գլխավոր դատախազության տվյալների՝քրեական մշակույթը կրող անձանց(օրենքով գողերի) հետ առնչվող քրեական գործերի հիման վրա  մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-223.4-րդ հոդվածների հատկանիշներով հարուցվել է 25 քրեական գործ, որոնցից 1–ի վարույթը կասեցվել է, 7 քրեական գործով կայացվել է հանցակազմի բացակայության հիմքով վարույթը կաճելու մասին որոշում: Նախաքննությունը շարունակվում է 11 քրեական գործով, 6 քրեական գործ,որում ընդգրկված է  25 անձ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։Պարո´ն Քոչարյան,ըստ Ձեզ,2019թվականից օրենսդրական փոփոխությունները չեն նպաստե՞լ ցանկալի արդունքներ գրանցելուն և ինչու՞։

Այս արդյունքները ինձ համար բավականին տպավորիչ են, վատ չեն, իսկ թե այս արդյունքները բավարարությունը չափելի չէ, դժվար է ասել, որովհետև այս հանցատեսակը դժվար բացահայտվող գործ է։ Դժվար է գտնել հիմնավոր ապացույցներ․ սովորաբար չեն լինում հանցագործության ակնհայտ հանցանշաններ, որովհետև այն կապված է ոչ թե կոնկրետ դեպքերի  հետ, այլ անձերի։ Դրա համար չեմ կարող ասել՝ բավարար է թե՝ ոչ այս արյունքները։

Այստեղ խնդիրն այն է՝ դատարանները կարողանո՞ւմ են կիրառել փոփոխված քրեական օրենսգիրքն այն բովանդակությամբ և նպատակներով, որոնք դրվել են օրենքի հիմքում, որովհետև որպես իրավաբան՝ կարող եմ ասել, որ օրենսդրության մեջ խոցելի կողմը ձևակերպումների մեջ իրավական որոշակիության  բացակայությունն է։ Բանն այն է,որ քրեական ենթամշակույթը տարածական հասկացություն է, և դատավորները հնարավորություններ ունեն՝ ազատ հայեցողությամբ կիրառելու օրենքը։ Ես ժամանակին իմ տեսակետն արտահայտել եմ այս հարցում արդյունավետության  վերաբերյալ և ընդգծել եմ հաճախ, որ այն, ինչ վերաբերում  է մշակույթին, գիտակցությանը, հանրային մշակութային գործոններին, քրեական օրենքներով, դրանց  խստացումներով  արդյունավետ գործունեության չենք հասնելու։ Եթե մարդու գիտակցության մեջ ամուր նստած է հանցավոր մտածողությունը, կոնկրետ այդ մշակույթի հանդեպ ձգտումը, օրենքի խստացումով չես կարող դուրս մղել այն մարդու գիտակցությունից։ Ասածս հիմնավորելու համար, բավական է նշեմ, որ երբ այդ ենթամշակույթը կրող մարդկանց ուղարկում եք բանտ, նրանք դուրս են գալիս՝  հանցավոր «արժեքներն» իրենց մեջ ավելի ամրապնդած, ոչ միայն չեն վերափոխվում, մաքրվում, օրինավոր կամ օրինապաշտ քաղաքացի դառնում և փորձում արագ ադապտացվել ու նոր կյանք սկսել, շատ քչերն են կարողանում ադապտացվել, այլ հակառակը՝ ավելի մեծ ոգևորությամբ են շարունակում իրենց հանցավոր գործունեությունը։ Այսինքն՝ օրենքով պատիժն իր նպատակին չի ծառայում, որովհետև այս տիպի մարդկանց համար ամենապարարտ, նպաստավոր հողը նույն հասարակությունից դուրս եկած, քրեական հեղինակությունների հանդեպ նույն վերաբերմունքով տոգորված անձանցով լցված քրեակատարողական հիմնարկներն է։ Այս երևույթները, կրկնում եմ,ուղիղ կապ ունեն հանրային կոլեկտիվ իրավագիտակցության,մարդկանց կրթվածության, դաստիարակության, արժեհամակարգի, հանրային բարոյական սկզունքների փոփոխության,ձևավորման հետ, և հենց այս գործոններն են առաջին հերթին  որոշիչ այս հարցում։

-Ըստ Ձեզ՝ քրեական տարրերի, քրեական ենթամշակույթի տարածումը ինչպիսի՞ տեմպեր է գրանցել այս տարիներին և ինչու՞։ Ի՞նչ սպասելիքներ ունեք այս առումով։

-Դրական փոփոխություն չեմ նկատում, հակառակը՝ քրեական ենթամշակույթը մեր հասարակության մեջ տարիների ընթացքում գնալով խորանում է, բյուրեղանում է, որովհետև միջավայրն ավելի հանցանպաստ է։ Հանրային ընկալումներում հանցավոր տարրերի հանդեպ վերաբերմունքը չի փոփոխվել դեպի լավը։ Հասարակության մեծ մասը հանցավոր աշխարհի հետ կապ ունեցող մարդկանց չի ընկալում որպես հանցագործներ, հասարակության համար վնասակար տարրեր, չի մերժում․ այլ հակառակը՝ ընկալում է որպես հեղինակություններ, հարգանք ու  ակնածանք է տածում այդ անձանց վերաբերյալ,ճիշտ է՝ շատ դեպքերում վախից, բայց հիմնականում  գիտակցության մեջ քարացած կարծրատիպերից, և դա օրենքով գողերի գիտակցության մեջ ավելի  է ամրապնդում  ցանկությունը, որ իրենք իրավունք ունեն հարուստներից գողանալ, սպանել նրանց կամ վնասել,այսինքն՝ նրանց համար արդարացված են այդ գործողությունները, ինչ-որ տեղ սեփական պատկերացումներով, օրենքներով արդարություն վերականգնելու միջոց են։ Հետևաբար ինչքան երկարաժամկետ էլ դատապարտես, չի փոխվելու ոչինչ, խնդիրը լուծում չի ստանալու։ Ենթամշակույթի ծագման մասին տարբեր կարծիքներ կան։ Ըստ տարածված տեսակետի՝ դա ձևավորվել  է երկար ժամանակ բանտում գտնվող մարդկանց շրջանում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում