Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Իրանը լուռ չի մնա, բայց բանը չի հասնի ռազմական ընդհարման կամ դիվանագիտական հարաբերությունների խզման

Ռազմական հարցեր լուսաբանող ադրբեջանական լրատվական կայքը տեղեկություն է հրապարակել, թե իբր իրանական զինուժը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Արաքս գետի վրա հատել է իրանա-ադրբեջանական միջազգային սահմանը և կարճ ժամանակով կանգնեցրել ադրբեջանական հարձակումը:

Նշվում է, որ հրաձգային զենքով զինված իրանական զորքերի ոչ մեծ զորակազմը բետոնե պատնեշներ է տեղադրել և «մի քանի օր» խոչընդոտել հետագա առաջխաղացումը: Ինչպես հաղորդվում է, բանակցություններից հետո իրանական զորքերը նահանջել են սահմանից։

Այս առնչությամբ իրանագետ Արմեն Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Եթե Իրանը փորձեր խոչընդոտել ադրբեջանական զորքերի առաջխաղացմանը, ինչպես պնդում են Ադրբեջանում, ապա նա կարող էր ավելի լուրջ ձևերով, ավելի լուրջ զինատեսակներով խոցել ադրբեջանցիներին, ոչ թե սովորական հրաձգային զենքերով կանցնեին Արաքս գետը: Չեմ կարծում, թե դա իրականության հետ որևէ աղերս ունի»:

Անդրադառնալով Իրան-Ադրբեջան լարվածության խորացմանը, նա ասաց, որ իր կարծիքով այդ լարվածությունը ժամանակավոր բնույթ կկրի. «Համենայնդեպս, վերջին 30 տարիների ընթացքում սա առաջին դեպքը չի, որ երկու երկրների հարաբերություններում ճգնաժամ է առաջացել: Նախկինում ևս եղել են ճգնաժամային իրավիճակներ, եղել են դեպքեր, երբ Ադրբեջանում Իրանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ, բողոքի նոտա է հղվել: Բայց նաև այդ իրադարձություններին հաջորդել է ապաէսկալացիան, հարաբերությունների բարելավումը: Նման բաներ նախկինում եղել են կապված Իսրայելի կողմից Ադրբեջանի տարածքն օգտագործելու և հակաիրանական գործողություններ իրականացնելու, Ադրբեջանի տարածքից անօդաչու թռչող սարք դեպի իրան թռչելու  հետ: Նման շատ միջադեպեր են եղել, որոնց հետևանքով այս երկու երկրների հարաբերությունները բավականին վատացել են, բայց ինչ-որ մի փուլից սկսած կողմերը գնացել են լարվածության թուլացման: Այս դեպքում ևս չեմ կարծում, որ լարվածությունը երկարաժամկետ լինի»:

Հարցին, թե իրանական զինուժի՝ իբր Արաքս գետն անցնելու վերաբերյալ այս «բացահայտումները» ևս ազդեցություն չեն ունենա Իրան-Ադրբեջանական հարաբերությունների վրա, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Իհարկե կունենանա, Իրանն էլ իր կողմից քայլեր կձեռնարկի անպայման: Իրանը լուռ չի մնա, բայց բանը չի հասնի ռազմական ընդհարման կամ դիվանագիտական հարաբերությունների խզման կամ ավելի լուրջ ճգնաժ-ամի: Ինչ-որ մի կետի կհասնի, որից այն կողմ հարաբերություններն այլևս չեն բարդանա: Իհարկե, փոխադարձ մեղադրանքներ միշտ էլ եղել են այդ երկու երկրների հարաբերություններում: Այս երկու երկրների միջև թեև հարաբերությունները լավ են եղել, բայց նրանց միջև խորքային լուրջ տարաձայնություններ կան, որոնք ժամանակ առ ժամանակ դրսևորվում են ամենատարբեր ձևերով: Մենք դրա ականատեսը բազմիցս ենք եղել: Նաև փոխադարձ անվստահություն կա, բայց երկու երկրներին ձեռնտու չէ հարաբերությունները լարված պահելը:Նրանք ունեն շատ լուրջ տնտեսական հարաբերությունները: Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները անընդհատ ավելանում են: Իրանն Ադրբեջանում լուրջ ներդրումներ է կատարել, Ադրբեջանն է Իրանին 500 մլն դոլարի վարկ տրամադրել՝ Ռեշտ-Աստարայի կառուցման համար»,-հայտարարեց իրանագետը՝ հավելելով, որ չ բացառվում, որ ինչ-որ պահի կողմերը միջնորդ երկրի միջնորդությամբ, ասենք Թուրքիայի, նրանք գնան հարաբերությունների բարելավման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում