Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայկական քաղաքականության «ռենտգենը»

Հայաստանում անցկացված ՏԻմ ընտրության արդյունքին հանրային արձագանքը հերթական անգամ վկայում է Հայաստանում քաղաքականության ինստիտուցիոնալ բացակայությունը որպես հանրային երևույթ: Դրանից էլ գալիս է հանրային արձագանքի խայտաբղետությունը և որոշակիորեն անգամ ճակատագրապաշտականությունը: Մարդկանց մի մաս որոշակի համայնքներում ընդդիմության հաղթանակն ու իշխանության ձախողումը դիտում են գրեթե համապետական մասշտաբի իշխանափոխությունից հինգ րոպե պակաս իրավիճակ, իսկ մեկ այլ մաս էլ փորձում է ինքն իրեն համոզել, որ իրավիճակը կառավարելի է, հունիսի 20–ի ընտրությամբ ձևավորված համապետական իշխանությանը չի սպառնում ոչինչ:

Իրականում, տեղի է ունեցել հայաստանյան ներքաղաքական պատկերին համահունչ, ընդհանուր առմամբ օբյեկտիվ քաղաքական գործընթաց, որը Հայաստանում քաղաքական համակարգի բացակայության, ինստիտուցիոնալ քաղաքականության և քաղաքական մշակույթի չգոյության հետևանք է: Դրա հետևանքով է, որ նույն քաղաքի ընտրողը կարող է համապետական և ՏԻՄ ընտրություններում կատարել անգամ 180 աստիճանի տարբերություն ունեցող ընտրություն: Իսկ պատճառն այն է, որ Հայաստանի համապետական և այսպես ասած ՏԻՄ մակարդակներում իրենց գործունեությամբ գրեթե նույնքան տարբեր են քաղաքական ուժերը: Հանրությունը, ի տարբերություն քաղաքական միավորների գերակշռող մեծամասնության, ավելի ռացիոնալ և համակարգված է գնահատում խնդիրները՝ ՏԻՄ մակադակում և համապետական մակարդակում: Ըստ այդ խնդիրներին էլ նա կարող է, դիցուկ՝ հունիսի 20-ին կատարել մի ընտրություն, և նույն քաղաքում կամ գյուղում հոկտեմբերի 17-ին՝ զգալիորեն այլ: Խոսքը իհարկե բացարձակապես անհատ ընտրողների մասին չէ, այլ հավաքական հանրության: Որովհետև, ընտրությունների արդյունքները պայմանավորվում են նաև չքվեարկելու երևույթով, որը խորքային առումով ևս յուրովի քվեարկություն է: Մարդը էական չի համարում ՏԻՄ քվեարկությունը և բավարարվում է հունիսի 20-ի արդյունքով, կամ գուցե երբեմն հակառակը: Բոլոր դեպքերում, հերթական ՏԻՄ ընտրությունը Հայաստանում ի ցույց է դնում առանցքային մի հարց՝ համապետական կամ երևանակենտրոն քաղաքականության և ՏԻՄ մակարդակի կապակցվածության հարցը:

ՏԻՄ ընտրությունն է թերևս հայաստանյան քաղաքական իրողությունների ճշգրիտ պատկերը տվող «ռենտգենը»: Հայաստանում տասնամյակներ շարունակ քաղաքականությունը եղել է գերկենտրոնացված: Խոսքն այն մասին չէ, որ քաղաքական ուժերը քիչ են գնացել մարզեր, համայնքներ, գյուղեր, ու քիչ են գնում: Կարող են գնալ ամեն օր, սակայն դրանից չի փոխվում համայնքներում քաղաքականության «հյուրի» կարգավիճակը: Մինչդեռ, հենց կարգավիճակն է բուն հարցը, այլ ոչ թե հյուր լինելու ժամկետը՝ երկար, թե կարճ: Քաղաքականությունը պետք է «բնակություն» հաստատի նաև մարզերում, համայնքներում, և օրգանական հաղորդակցության մեջ լինի Երևանում հաստատված համապետական քաղաքականության հետ: Եթե քաղաքական ուժերը իրենց գործունեության ծիրում չեն կարողանում ապահովել քաղաքական ուժ ասվածի, քաղաքական ինստիտուտ ասվածի օրգանականությունը մարզային, համայնքային մակարդակի հետ, եթե նրանք իբրև քաղաքականության սուբյեկտ իրենց դիտարկում են «երևանցի ուժ», որը հոգատարությամբ մտածում է այն համայնքների մասին, որոնց «հյուր» է գնում երբեմն՝ հազվադեպ, թե հաճախ, հանրությունը համայնքներում ՏԻՄ մակարդակում գնահատելու է ոչ թե այդ ուժերին, այլ անձանց: Կայացած քաղաքական համակարգով, կայացած ինստիտուտներով ու մշակույթով երկրներում ՏԻՄ մակարդակն ու համապետականը օրգանապես կապված են և հիմնարար է ընդհանուր արդյունքի համար այդ երկու մակարդակի պատճառահետևանքային կապը: Կապը անձերը չեն, որ կարող են ներկայացնել այս կամ այն կուսակցությունը: Կապը կուսակցության գործունեությունն է, որ պետք է իբրև ապրող օրգանիզմ ծավալվի նաև ՏԻՄ մակարդակում, ընտրողի համարժեք ընկալմանն ու գնահատմանը արժանանալու համար: Իհարկե, դրա համար նաև անհրաժեշտ են ռեսուրսներ, և անկասկած է, որ քաղաքականությունը չի կարող կենսունակ ու մրցունակ լինել առանց սոցիալ-տնտեսական բազայի: Բայց նաև այստեղ է մի էական հանգամանք՝ տնտեսությունը հայաստանյան կուսակցական կյանքում արժանանում է նվազ ուշադրության, որովհետև իբրև թեմա շատ ավելի քիչ է ենթակա այսպես ասած հռետորական «արվեստի» և համեմատության մեջ պահանջում է մասնագիտական պատասխանատվություն: Հայաստանում ապագան այն քաղաքական ուժերինն է, որոնք կկարողանան մշակել խորքային այդ խնդիրների համակարգային լուծումներ, որոնք կունենան դրա համբերատարությունը և հետևողականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում