Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Իմ քաղաքի բնակիչներին օգտակար լինելու առաքելության ավարտից հետո քաղաքականության մեջ էլ չեմ լինի․ Դիանա Գասպարյան

Լրացավ երեք տարին, ինչ Դիանա Գասպարյանը Էջմիածնի քաղաքապետն է։ Ի դեպ, նա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին կին քաղաքապետն է:

«Հայկական ժամանակը» Դիանա Գասպարյանի հետ զրուցել է իր պաշտոնավարման ընթացքում Էջմիածնում կատարված փոփոխությունների, առաջին կին քաղաքապետը լինելու և առաջիկայում սպասվող ընտրությունների մասին։

– Տիկին Գասպարյան, լրացավ 3 տարին, ինչ Դուք Էջմիածնի քաղաքապետն եք։ Ի՞նչ բարեփոխումներ են արձանագրվել քաղաքում Ձեր կառավարման օրոք։

– Քանի որ լրացավ քաղաքապետ լինելուս երեք տարին, ինձ համար ևս մեկ առիթ է, վերհիշելու՝ ինչ ենք ես և իմ թիմն այս ընթացքում արել քաղաքի համար։ Մարզերի համար առաջնային խնդիրն ասֆալտապատումն է, որը մենք մեծ թափով իրականացրել ենք։  Ասֆալտապատել ենք շուրջ 60 հազար քառակուսի կիլոմետր ճանապարհ՝ և՛ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, և՛ համայնքային բյուջեի հաշվին։ 2021 թվականին, այսինքն՝ այս տարի, մենք մինչև 117 հազար քառակուսի կիլոմետր ասֆալտապատում ենք իրականացրել: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այս 3 տարիների ընթացքում ավելի շատ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել Էջմիածնում, քան վերջին 25 տարիների ընթացքում։ Այդ աշխատանքներն իրականացվել են ոչ միայն կենտրոնական փողոցներում, այլև քաղաքի շատ այլ շրջաններում։

Էջմիածնի գրեթե բոլոր նախակրթարաններում կատարվել են աշխատանքներ։ Հիմնանորոգվել է 14 մանկապարտեզի տանիք, 13 մանկապարտեզի չգործող մասնաշենք է կառուցվել՝ ժամանակակից վերանորոգմամբ, ինչը թույլ է տվել կրթել շուրջ 120 երեխայի: Հիմնանորոգվել են մի շարք մանկապարտեզների խոհանոցները, դռները, պատուհանները, գույքը: Այլևս չի գործում նույն անկողնում 2 երեխաների միաժամանակ քնելու արատավոր երևույթը մանկապարտեզներում։ 5 և 15 մանկապարտեզներում անցկացվել են ջեռուցման համակարգեր, և դրանով փակվել է քաղաքում վառարաններով տաքացվող նախակրթարանների էջը:

Քաղաքի մի քանի շրջանների խմելու ջրի խնդիրը նույնպես լուծվել է։ Բարելավվել է քաղաքի լուսավորության ցանցը։ Կարող եմ ասել՝ Էջմիածնի 90 տոկոսից ավելին լուսավորված է։ Քաղաքի դեկորատիվ լուսավորությանն էլ ենք ուշադրություն դարձրել: Գեղեցիկ, գեղարվեստական լուսավորությամբ զարդարել ենք հրապարակը։ Մենք շուտով ավարտում ենք նաև աղբահանության համակարգի ամբողջական նորացման ռեֆորմը։ 2022 թվականից ունենալու ենք նոր աղբատար մեքենաներ և ժամանակակից աղբամաններ։ Աշխատանքները շատ են, կարող եմ անվերջ թվարկել։

– Էջմիածինը կառավարվող «բարդ» քաղաք է, երկար տարիներ եղել է տարբեր անձանց և քաղաքական միավորումների կառավարման ներքո։ Կին քաղաքապետի համար հե՞շտ էր լինել Էջմիածնի ղեկավարը: Ի՞նչ մարտահրավերներ եք այս ընթացքում ընդունել:

– Այս տարիների ընթացքում ես մի շարք տղամարդկանցից ավելի վեր եմ եղել։ Փորձել եմ չպառակտել քաղաքը։ Ըստ էության՝ ես ճամբարների չեմ բաժանել ոչ ոքի։ Ընտրվելուց հետո խոստացել եմ, որ լինելու եմ բոլորի քաղաքապետը, նույնիսկ նրանց, ովքեր ինձ չեն ընտրել։ Կարծում եմ՝ մեզ համախմբվածությունն է պակասում, իսկ ես փորձել եմ ավելի խաղաղ ու միասնական քաղաքականություն վարել։ Եղել են շատ մարդիկ, որոնք ցանկացել են դրան խոչընդոտել, բայց քաղաքն առանց ցնցումների 3 տարի կառավարելն ինձ հաջողվել է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում