Monday, 06 12 2021
Թումանյան համայնքում հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը
Փարաքար համայնքում «Ապրելու Երկիր» կուսակցությունն առաջատարն է
Անկախ նրանից, թե որ համայնքում ով կամ որ քաղաքական ուժն է հաղթել, միևնույն է՝ Հեղափոխությունը հաղթել է. Չախոյան
Արցախում ժամկետային զինծառայող է մահացել
«Հանուն հանրապետության» կուսակցությունը 4 համայնքների քվեարկության նախնական արդյունքներն է հրապարակել
Նախնական տվյալներով ՔՊ-ն հաղթում է նաև Վարդենիսում
Նախնական տվյալներով 36 համայնքից ՔՊ-ն հաղթել է 24 համայնքներում. Վահագն Ալեքսանյան
23:45
Համաշխարհային բանկը 2022 թվականին Ռուսաստանի տնտեսական աճի կանխատեսումը նվազեցրել Է մինչեւ 2,4 տոկոս
Նախնական տվյալներով Աբովյան համայնքում հաղթել է Էդուարդ Բաբայանը
Աշոցքում առաջատար է ՔՊ-ն․ նախնական տվյալներ
Մի քանի խոշոր համայնքներում նախնական տվյալներով ՔՊ-ն պարտություն է կրում
Վանաձորի 40 ընտրատեղամասերի նախնական արդյունքներով, հաղթում է «Մամիկոն Ասլանյան դաշինք»-ը
Վանաձորի 34 ընտրատեղամասերի նախնական արդյունքներով, հաղթում է «Մամիկոն Ասլանյան դաշինք»-ը
Հրազդան համայնքում հաղթել է Սևակ Միքայելյանը
Աշոցք, Ախուրյան, Ամասիա համայնքներում նախնական արդյունքներով ՔՊ-ն առաջին տեղում է
Հայտնի են Նոր Հաճն. Քանաքեռավան ընտրատեղամասի արդյունքները
Մեծամորում և Սպիտակում ՔՊ-ն ջախջախում է ՀՅԴ-ին
Թալինում նախնական արդյունքով հաղթում է «Քաղաքացիական պայմանագիր»-ը
Կոտայքի մարզի ՏԻՄ ընտրություններում առերևույթ ընտրական 12 հանցագործության դեպքից 9-ով նյութեր են նախապատրաստվում
Վանաձորում առաջատար է Մամիկոն Ասլանյանը
Արմավիրում ՔՊ-ն ստանում է ավագանու բոլոր` թվով 27 մանդատները․ Դավիթ Խուդաթյան
Տվյալներ՝ Լոռու մարզի Թումանյան համայնքից
94% կողմ արդյունքով ՔՊ-ն Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր մանդատները. Դավիթ Խուդաթյան
Լեռնամերձում, նախնական արդյունքներով, հաղթել է ՔՊ-ն Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/449984.html?fbclid=IwAR28lSlJkfstsjgEm7Ep9_vzLS6anDNUXRAISjM5xH1ghuefQm12quQ3VmQ © factor.am
Նոր Կյուրինում «Քաղաքացիական պայմանագիրն» ստացել է 320 ձայն
Աշոցք խոշորացված համայնքում նախնական արդյունքով «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է
Արարատի ընտրատեղամասերից մեկում առաջատար է «Հանուն Հանրապետության» թեկնածուն
Արտաշատի 12/34 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է
Վարդենիսի երեք տեղամասերում ՔՊ-ն պարտվել է
Արուճ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրն» ստացել է 210 ձայն

Պուտինը ճիշտ է, ինչ անել, որ մենք չսխալվենք այս անգամ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը հայտարարում է, որ առանց Ռուսաստանի չի կարգավորվի արցախյան հարցը: Նա մասնավորապես սահմանազատման և սահմանագծման օրինակով նշում է, որ ՌԴ ԶՈԻ գլխավոր շտաբում են սահմանը արտացոլող քարտեզները: Այն, որ Արցախի հակամարտությունը, հայ-ադրբեջանական խնդիրը չի կարգավորվի առանց Ռուսաստանի, կասկածից վեր է և այստեղ Պուտինն իրավացի է լիովին: Քանի կա Ռուսաստանը, խնդիրը չի կարգավորվի առանց նրա: Իհարկե, խնդիրը միանձնյա կարգավորել չի կարող նաև Ռուսաստանը, անգամ ամենամեծ ցանկության դեպքում: Սակայն, բուն հարցը այն է, որ Ռուսաստանը չի էլ ցաննկանում կարգավորել, լուծել հայ-ադրբեջանական հակամարտությունը, արցախյան հարցը: Լուծել այդ հարցը, նշանակում է «լուծարել» ՌԴ ռեգիոնալ ներկայությունը, ռեգիոնալ քաղաքականությունը, որը հիմնված է հենց հայ-ադրբեջանական, նաև հայ-թուրքական կոնֆլիկտի վրա, որոնք էքզիստենցիալ իմաստով իհարկե փոխկապակցված, շաղկապված են: Եթե չլինի կոնֆլիկտածին գործոն, օջախ, Ռուսաստանը չունի կովկասյան ռեգիոնում երկարաժամկետ մրցակցության բավարար ռեսուրս և արդիական գործիքակազմ, ու աստիճանաբար զիջելու է կարգավորված հարաբերությունների միջոցով բացվող ռեգիոն եկած մյուս խոշոր խաղացողներին: Այդ դեպքում, նույն Պուտինն օրինակ ձևե՞ր է թափում, երբ խոսում է իրավիճակը երկարաժամկետ կայունացնելու, հայ-ադրբեջանական համակեցություն ապահովելու նպատակի, աշխատանքի, ձգտման մասին, ռեգիոնալ ապաշրջափակման մասին: Թերևս ոչ: Մեծ հավանականությամբ Պուտինն այստեղ էլ անկեղծ է, իրավացի:

Բանն այն է, որ ՌԴ այդ ձգգտումը բոլորովին չի նշանակում հարցի կարգավորման, հակամարտության կարգավորման, վերջնական լուծման ձգտում: Ռուսաստանի ռազմավարական նպատակը հակամարտության կառավարման գերիշխող կարգավիճակը կամ դերն է: Մոսկվան ձգտում է իրացնել այդ դերը, բնականաբար ապահովելով առավելագույն կայունություն: Որովհետև, ինչպես լիարժեք կամ ամբողջական կարգավորումն է ՌԴ համար նշանակելու ռեգիոնալ մրցունակության վերջի սկիզբ, կամ պարզապես վերջ, այդպես էլ իրավիճակի երկարատև անկայունությունն ու որևէ նոր պատերազմը, որովհետև կասկած ունենալ պետք չէ՝ ամեն հաջորդ պատերազմը Կովկասում լինելու է ավելի մասշտաբային և ավերիչ: Իսկ դա ՌԴ համար նույնպես խնդիր է:

Հետևաբար, Մոսկվան փորձում է լուծել կառավարման գերիշխող կարգավիճակի խնդիրը, և այդ լուծումները՝ կարգավիճակի հետագա հաստատուն լինելու նկատառումով, ենթադրում են նաև հնարավորինս հաստատուն կայունացման հարց: Հայկական պետական քաղաքականությունը պետք է լինի ինքնախաբեությունից զերծ, թե կա հակամարտության ամբողջական կարգավորման տեսանելի, հավանական հեռանկար, առավել ևս մոտալուտ կամ միջնաժամկետ հեռանկար: Չկա այդպիսին, ըստ այդմ խաղաղության դարաշրջանի մասին խոսակցությունը կարող է լինել տակտիկա, իսկ ռազմավարական խնդիրները պահանջում են բոլորովին այլ մոտեցումներ, որոնք հենված կլինեն հենց այն նպատակների վրա, որոնք մեծ հավանականությամբ ընկած են ռուսական ռեգիոնալ քաղաքականության հիմքում: Այդ դեպքում ի՞նչ պետք է անի Հայաստանը, ձգի՞ ժամանակը հիմա էլ 44-օրյա պատերազմից հետո: Հայաստանը սակայն իրականում չունի ժամանակ ձգել-չձգելու խնդիր: Ավելին, Հայաստանն անգամ չունի խոշոր ռեսուրս դա անելու համար: Հակառակը, Հայաստանը պետք է օգտագործի ժամանակը առավելագույն արդյունավետությամբ, բայց նախ և առաջ ներքին, այսպես ասած համահայկական խաղաղության հասնելու և դրա միջոցով ամրանալու համար: Որովհետև արցախյան հարցում մեզ սպասում է չափազաց բարդ «մարաթոնյան նոր մրցավազք», անկախ մեր կամքից: Ի վերջո, անցնող քառորդ դարն ու դրա ընթացքում կարգավորման մի քանի անհաջող փորձերը, այն էլ երբեմն ուղղակի արյունով ձախողված կամ տապալված, իրերի դրության չափազանց ցավոտ վկայություն են: Ժամանակը դարձյալ գնալու է՝ ուզի Հայաստանը, թե ոչ: Գերխնդիրն է այս անգամ գոնե ապահովել մի ներքին իրավիճակ, երբ ամեն անցնող օրվա հետ Հայաստանը դառնում է ուժեղ, ոչ թե թույլ, ինչպես նախորդ շրջափուլում: Միևնույն ժամանակ, պետք է դուրս գալ իհարկե հետպատերազմյան ողբի ճահճից, որը շատերն ապահովում են զուտ քաղաքական նկատառումներով, միաժամանակ սակայն չհայտնվել քաղաքական նկատառումներով ապահովվող որևէ տեսակի պաթոսի ճահճում, ինչը ցավոք սրտի եղել է մեկ անգամ, երբ համահայկական խոսակցությունը ոչ թե ուժգնացող մարտահրավերների և առարկայական անելիքների, այլ ռազմահայրենասիրական երգասացության մակարդակում էր: Երգասացության կամ ողբասացության փոխարեն գալ քաղաքական մտքի և խոսքի ստեղծման ինստիտուցիոնալ միջավայրի, դրա շնորհիվ ապահովելով հայկական վարքագծի մշակման համար անհրաժեշտ  սցենարային բազմազանություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում