Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1962-ով և դարձել 293014: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 26078 մարդ (+704), կատարվել է 1975680 թեստավորում (+16888), առողջացել են վարակվածներից 259705-ը (+1219): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 31 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5975 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 8-ով և դարձել 1256։