Տասնհինգ տարեկան աղջիկն առաջին Է դարձել Սեւաստոպոլում, որը միաժամանակ հիվանդացել Է գրիպով եւ կորոնավիրուսով: Այդ մասին քաղաքի կառավարության մամուլի ծառայությունը հաղորդել Է հոկտեմբերի 22-ին:
«Սեւաստոպոլում գրանցվել Է գրիպի եւ կորոնավիրուսի միքս-վարակի առաջին դեպքը: 15-ամյա աղջիկը հիվանդությունը տարել Է համեմատաբար հեշտությամբ. նա բուժվել Է տանը, ապահովված Է եղել անհրաժեշտ բոլոր դեղամիջոցներով: Ներկայում նա արդեն ապաքինվել Է»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ աղջիկը գրիպի դեմ պատվաստված չի եղել:
Նոր կորոնավիրուսի եւ գրիպի վիրուսների միաժամանակյա շրջանառումը քաղաքում դիտվում Է համաճարակային երկրորդ սեզոնն անընդմեջ: Սակայն անցյալ տարի միաժամանակյա վարակման դեպքեր Սեւաստոպոլում չեն եղել: Կառավարությունում հիշեցրել են, որ կորոնավիրուսով եւ գրիպով միաժամանակյա վարակվելը հատկապես ծանր են տանում երեխաները, տարեցները եւ սրտի անբավարարություն, շաքարային դիաբետ կամ բրոնխիալ ասթմա ունեցող հիվանդները:
Համաճարակաբանները նշում են. գրիպի եւ GOVID-19-ի համադրությունը կարող Է անկանխատեսելի հետեւանքներ թողնել: Սեւաստոպոլում այս տարեշրջանում գրիպի դեմ պատվաստում Է ստացել 70 հազար մարդ՝ կոլեկտիվ իմունիտետի համար հարկավոր քանակության մեկ քառորդից փոքր-ինչ ավելին: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու բաղադրիչներն ստացել Է 140 հազար մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: