Sunday, 26 03 2023
Երևանում քաղաքացին ընկել է վերելակի հորանը. նա հոսպիտալացվել է
Ինչո՞վ է տարբերվում Google-ի Bard-ը ChatGPT-ից
Կյանքից հեռացել է հայտնի ամերիկահայ գրող Երվանդ Ազատյանը
Սիսիանի մի քանի բնակավայրերում նախնական տվյալներով ՔՊ-ն առաջատար է
«Անկախ դիտորդը» հայտնում է Սիսիանում արձանագրած ընտրախախտումների մասին
Հայտնի են Սիսիանի մի շարք բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները
Գլխավոր դատախազությունը՝ ավագանու արտահերթ ընտրությունների ենթադրյալ խախտումների մասին
Արցախի դեպքում՝ պայքարել ու մնալ Ադրբեջանի կազմում անհնար եմ համարում
21:50
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ոչ մի ցուցում չկա, որ Ռուսաստանը պլանավորում է միջուկային զենք կիրառել
Գուցե շատերն ԱՄՆ-ից ավելի կոշտ քայլեր են սպասում, բայց չեմ կարծում, թե դա է հարցի լուծումը. Արփի Վարդանյան
Վլադիմիր Պուտին. Արևմուտքը սկսում է ստեղծել նոր ռազմական բլոկ, որը նման է Երկրորդ համաշխարհային պատերազմի գերմանա-իտալա-ճապոնական առանցքին
Հայաստանը հանգիստ կարող է ունենալ իր սեփական ռազմական արբանյակները
Պետք է դուրս գալ պատրանքներից. Բաքուն դրել է ոչ միայն Արցախի հարց
20:45
Դոնալդ Թրամփ. Բայդենի ռեժիմը, որը զինում է իրավապահներին քաղաքական հակառակորդի դեմ, Ստալինյան Ռուսաստանի սարսափ շոուից է
20:30
Հենրի Քիսինջեր – Երկրորդ սառը պատերազմն ավելի վտանգավոր կլինի, քան առաջինը
Սիսիան և Անի համայնքներում ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 54.71%-ը
20:15
Ֆրանսիայի Նոր Ակվիտանիա մարզում ջրամբարի հակառակորդների բողոքի ակցիան վերածվել է ոստիկանության հետ բախման
Թուրքիան դրական է տրամադրված Չինաստանի առաջարկած խաղաղության ծրագրին
Երկրաշարժ Հայաստանում
Մոնտեվիդեոյի նահանգային օրենսդիր մարմնում մասնակցել եմ Արցախի անկախության ճանաչմանը նվիրված միջոցառմանը. Արցախի ՄԻՊ
19:20
Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի ռուսական զորքերի դուրսբերմամբ
Կդիմենք ՊՆ-ին՝ այս դատական ակտերը կատարելու պահանջով, իսկ եթե չկատարի, կդիմենք հարկադիր
19:00
Ջո Բայդեն. Չինաստանը Ռուսաստանին կարևոր զենք չի մատակարարել Ուկրաինայում ընթացող պատերազմի համար
Ժամը 17։00-ին քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 46․59%-ը
Մեծացել է Հայաստանից արտասահմանյան բուհերում սովորել ցանկացող ուսանողների թիվը
ՔՊ դեմ իրականացվող հակաօրինական հակաքարոզի մասով պատրաստվում են իրավական գործընթացներ
Կենտրոնական Ասիան՝ մեծ պետությունների մրցակցության թատերաբեմ․ հայացք Երևանից
Նախարարը ճիշտ է, վանդալիզմի են ենթարկում մեր հուշարձանները
Ռուսական կողմը բլոկավորել է Քոչարյանի և Սարգսյանի գույքի հետևից գնալը
Մահացել է դատավոր Լիլիթ Կատվալյանի դուստրը

Վարչապետը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերն ու նախատեսվող քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Անն Լույոյին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է դեսպանին Հայաստանի Հանրապետությունում և շնորհավորել նրան նշանակման առիթով: «Մեր երկրների միջև հաստատված առանձնաշնորհյալ հարաբերությունների մասին շատ բան կարելի է ասել և ամբողջը դրական շեշտադրումներով: Երբ մտածում եմ Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների մասին ու փորձում եմ պատասխանել հարցին, թե ի՞նչ կարող ենք անել այդ հարաբերությունների համատեքստում, միանշանակ պատասխան եմ ստանում, որ պիտի կարողանանք ուժեղացնել մեր համագործակցությունը տնտեսական ոլորտում, որովհետև մնացած ոլորտներում կամ ամեն ինչ արել ենք, կամ ամեն ինչ անելու ճանապարհին ենք:

Եվ սա չափազանց կարևոր եմ համարում մեր քաղաքական հարաբերություններն ամրապնդելու ու ավելի արդյունավետ դարձնելու իմաստով: Ուրախ եմ արձանագրել, որ կարծես այս հարցում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ, իմ բարեկամ Էմանուել Մակրոնը նույնպես այդպիսի պատկերացում ունի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ աղբյուրի՝ վարչապետն ընդգծել է Ֆրանսիայի դերը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության, ԼՂ հարցի ու խաղաղ բանակցությունների արդյունավետության, հակամարտության կարգավորման առումով: «Կրկին ողջունելով Ձեզ՝ հույս ունեմ, որ ահա այս հարցերի համատեքստում նոր ակտիվություն կցուցաբերվի Ձեր նշանակման արդյունքում և նախկինում մեր ունեցած հարուստ օրակարգը նաև կնշանավորվի ու կարժանավորվի նոր ձեռքբերումներով»,- ասել է կառավարության ղեկավարը:

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ դեսպան Լույոն շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ հյուրընկալության համար և նշել. «Ֆրանսիայի դեսպանի համար Հայաստանը մի հերթական երկիր չէ: Ինձ համար շատ լուրջ պատասխանատվություն է լինել Ֆրանսիայի դեսպան Հայաստանում՝ հաշվի առնելով ինչպես մեր հարաբերությունների երկարատև բնույթն ու ակտիվությունը, այնպես էլ, պարոն վարչապետ, Ձեր անձնական հարաբերությունը մեր երկրի նախագահի հետ»,- ասել է Անն Լույոն և վարչապետին փոխանցել Էմանուել Մակրոնի ջերմ ողջույնները:

Նշվում է, որ դեսպանը վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կանի ամեն ինչ՝ մեր երկրների քաղաքական և տնտեսական հարաբերությունները նոր թափով առաջ մղելու համար: Տիկին Լույոն հավելել է, որ նախատեսվում է ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ առաջիկայում մշակել համատեղ գործողությունների ու ծրագրերի «ճանապարհային քարտեզ»:

«Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ֆրանսիական ընկերությունների ներգրավմամբ, մասնավորապես տարբեր ենթակառուցվածքային ու ծրագրերում վերջիններիս մասնակցությամբ»,- հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ հավելելով, որ զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, այդ թվում՝ Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրոյի ծրագրային փաթեթի իրականացմանը, Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում համագործակցությանը, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շարունակական առաջ մղմանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան նախատեսվող այցի կարևորության, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում