Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Քոչարյանը առաջինը թույլ տվեց «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի մուտքը Հայաստան․ ճնշմամբ հասան նրան, որ նախկին ընկերությունը դուրս մղվեց

Մոտ մեկ ամիս առաջ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրատվությամբ անցավ Հայաստանի կառավարությանը։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով գործարքին, նշել էր, որ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում օրենքի և իրավունքի դիկտատուրա է հաստատվում։ Բաժնետոմսերի նվիրատվությունն իրականացնողը Ռուսաստանում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունն է, որը դարձել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 տոկոսի բաժնետեր։ Ըստ շրջանառվող լուրերի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի 60 տոկոս բաժնետոմսերը վերջերս ձեռք բերած ռուս գործարար Ռոման Տրոցենկոն պատրաստվում է գնել նաև Թեղուտի հանքավայրի բաժնետոմսերը, ինչը նշանակում է՝ նրա ձեռքում են հայտնվում Հայաստանի 5 խոշոր հանքավայրերը:

Պարզվում է, սակայն, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12,5 տոկոսի սեփականատեր, Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը դիմել է դատարան՝ անօրինական համարելով կայացած գործարքը։ Հիմա նա դատարանից պահանջում է գործարքն անվավեր ճանաչելու։

Ավելին՝ ՍիվիլՆեթի տեղեկություններով Միխայիլ Զուրաբովին պատկանող «Զանգեզուր մայնինգ»-ը դիմել է դատարան՝ հայցի ապահովման միջոց կիրառելու համար, ինչը բավարարվել է, և կոմբինատի խոշոր բաժնետեր Ռոման Տրոցենկոյին պատկանող բաժնետոմսերի 45 տոկոսի վրա դրվել է արգելանք։

Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս գործարքը շարունակում է մութ մնալ, քանի որ չկա կառավարության հրապարակած որոշումը, չկա կնքած պայմանագիրը, ինչը հնարավորություն չի տալիս հստակ տեսակետ հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ, բայց այն, որ դատարանը արգելանք է դրել, նշանակում է, որ ինչ-որ մի բան այն չէ։

Տեղի ունեցած գործարքին առաջիններից մեկն արձագանքեց Ռոբերտ Քոչարյանը, որ սա ամենակոռումպացված գործարքն անվանեց: Նազելի Վարդանյանը հիշեցնում է՝ ժամանակին նշում էին, որ 12,5 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը Ռոբերտ Քոչարյանն է։

Բնապահպան Ինգա Զարաֆյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ ցավալի է, որ այս ամենը տեղի ունեցավ հասարակությունից գաղտնի․ «Տեղեկատվությունը փակ է, կառավարությունը ընդհանուր առմամբ դարձել է 15 տոկոս սեփականատեր, մենք պետք է հասկանանք՝ որքանով է դա ազդում մեզ վրա, եթե ազդում է, ապա պետք է իմանանք կոնկրետ պայմանագրի պայմանները։ Պետք է հասկանալ՝ ՌԴ կառավարությունը որքանո՞վ է ներգրավված այս գործարքի մեջ, այս ամբողջ գոևծընթացը պետք է հասկանալ, թե ինչ քաղաքական աստառ ունի»,-ասաց Զարաֆյանը։ Բնապահպանը տարօրինակ է համարում այն, որ տեղի ունեցած գործարքի հետ կապված ԱԺ-ում իշխանական և «ընդդիմադիր» խմբակցությունները այս ուղղությամբ հարցեր չուղղեցին, որ փարատվեին կասկածները․ ամենախոշոր հանքարդյունաբերության ճակատագիրը որևէ մեկը չփորձեց պարզել, թե մեր ֆինանսական, տնտեսական և քաղաքական պրոցեսների վրա դա ինչ ազդեցություն կունենա։

Բնապահպանը նշեց, որ կոմբինատից Կապան-Երևան ճանապարհով ամեն օր մեծ քանակությամբ խտանյութ է դուրս բերվում, որը հետագայում մշակվում է Երևանում գտնվող գործարաններում, հետո դուրս հանվում երկրից, բայց թե ինչ եղանակով է այդ բեռը հասնում, ինչ պայմանավորվածություն կա, անհասկանալի է․ «Ռռուսական կողմը որքանո՞վ է ապահովելու, ապահովում է թե ոչ, որքանո՞վ են բեռնատարները անարգել անցնում, կանգնեցնում են մեքենաները, թե ոչ, բայց չէ որ դրանք կարևորագույն հարցեր են։ Ցավոք, այդ կարևորագույն հարցերին մենք պատասխան չենք ստանում։ Սա փող է, որի մեջքին ռուսական լուրջ ուժ է կանգնած։ Տրոցենկոյի ազգանունը շատ այլ ընկերություններում նույնպես կարող եք գտնել»,-հավելեց Զարաֆյանը։

Բնապահպանի դիտարկմամբ՝ կասկածից վեր է, որ երբ Հայաստանում նոր ընկերություններ են մուտք  գործել հանքարդյունաբերության ոլորտում՝ ԳեոՊրոՄայնինգ Գոլդ, կանադական տարբեր ընկերություններ, ամեն ընկերության մեջքին կանգած են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ։

«Պարզ է չէ՞, որ Ռոբերտ Քոչարյանն է կանգնած, ինքն առաջինը տվեց «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ մուտքը դեպի Հայաստան, երբ բռնի մեթոդներով, ճնշմամբ հասան նրան, որ Գլոբլ ընկերությունը դուրս մղվեց։ Սա բոլորի համար պարզ է, նույնիսկ 2006-ին Վարդան Այվազյանին մեղադրանք առաջադրվեց, որ ճնշում է գործադրում ոչ օրինական ձևով, և և պարզ էր, որ Վարդան Այվազյանը տարբեր գործարքների մեջ էր մտած և իր օրոք եղել է վերավաճառք նախկին ընկերությունից ԳեոՊրոՄայնինգին, Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը այն ժամանակ ստիպված եղավ ասուլիս հրավիրել։ Սա վկայում է, որ այդ կապը ակնհայտ կար և ոչ ոք չի կարող հակառակը պնդել։ Այս գործարքների տակ նման փաստեր են թաքնված»,-հավելեց Զարաֆյանը։

Ի դեպ, ըստ մամուլի հրապարակումների՝ առաջիկայում Տիգրան Ավինյանը կդառնա Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի տնօրեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում