Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Քաղաքացին աշխատանքային խնդիրներով կկարողանա անանուն դիմել տեսչական մարմնին. ԱԱՏՄ-ի առաջարկը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի ընթացքում աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտում հարուցվել է 286 վարչական վարույթ, որոնցից 200-ը՝ դիմումների հիման վրա:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը նշեց, որ վարույթների արդյունքում ընդունվել են 81 վարչական ակտեր, տրվել խախտումները վերացնելու կարգադրագրեր:

«Ստացված 200 դիմում-բողոքներից 197-ը վերաբերել են աշխատանքային օրենսդրության խախտումներին, իսկ 3-ն աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովմանը: 113 դիմում-բողոքները վերաբերել են օրենքով սահմանված կարգով վերջնահաշվարկ չկատարելուն, աշխատավարձերը չվճարելուն, 43-ը՝ աշխատանքային պայմանագրերի լուծման կարգը չպահպանելուն, 41-ն՝ աշխատանքային օրենսդրության այլ իրավախախտումներին է վերաբերում»,- ասաց Իգիթ Հակոբյանը:

ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանի խոսքով, դիմումների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության խախտումները հիմնականում տեղի են ունեցել չտեղեկացվածության հետևանքով:

«Այդ իսկ պատճառով, տեսչական մարմինը խախտումները կանխարգելելու նպատակով, հասու բոլոր միջոցներով իրազեկում է և՛ աշխատողներին, և՛ գործատուներին ինչպես իրավունքների, այնպես էլ պարտականությունների մասով»,- ասաց Ալվարդ Արշակյանը:

ԱԱՏՄ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանի խոսքով՝ ներկայում տեսչական մարմինն ունի հաստատված երկու ստուգաթերթ՝ հանքարդյունաբերության և մշակվող արդյունաբերության բնագավառում: Այդ ստուգաթերթերի հիման վրա են կատարվում ստուգումները տարեկան ծրագրով:

«Միևնույն ժամանակ մենք ունենք օրենքով նախատեսված ընթացակարգեր, որոնք հնարավորություն են տալիս համապատասխան հիմքերի դեպքում իրականացնել նաև ըստ անհրաժեշտության ստուգումներ: Եթե տեղեկատվությունը, եղած հանգամանքները համապատասխան լինեն ստուգումների կազմակերպման և անցկացման մասին օրենքով սահմանված պայմաններին, ապա այդ դեպքում կիրականացվի, ըստ անհրաժեշտության ստուգում»,- ասաց Աշոտ Հարությունյանը:

Քաղաքացիների հետ աշխատանքը, դիմումների ընթացակարգերն առավել դյուրացնելու համար գործարկվել է employeeprotect.am հարթակ, որի միջոցով աշխատողները կարող են ներկայացնել աշխատանքային խնդիրների հետ կապված բողոքները: Դիմումատուները նշելու են, թե որ կազմակերպությունում են աշխատում, կազմակերպության գտնվելու վայրը, որ աշխատանքային իրավունքն է խախտվել, նկարագրվելու է դեպքը, հնարավորություն է տրվելու կցել լուսանկարներ, տեսագրություններ, ձայնագրություններ, այլ ապացուցողական նյութեր: Այնուհետև հայտը մուտքագրվելու է համակարգ:

Իգիթ Հակոբյանը տեղեկացրեց, որ ներկայում աշխատանքներ են տարվում, օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ են պատրաստվում, որպեսզի հնարավոր լինի քաղաքացիներից անանուն նամակների ընդունումը: Կպահպանվի անձի գաղտնիության սկզբունքը, առանց դիմումատուին որպես կողմ ներգրավելու վարչարարություն կիրականացվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում