Sunday, 05 12 2021
Նախնական տվյալներով 36 համայնքից ՔՊ-ն հաղթել է 24 համայնքներում. Վահագն Ալեքսանյան
23:45
Համաշխարհային բանկը 2022 թվականին Ռուսաստանի տնտեսական աճի կանխատեսումը նվազեցրել Է մինչեւ 2,4 տոկոս
Նախնական տվյալներով Աբովյան համայնքում հաղթել է Էդուարդ Բաբայանը
Աշոցքում առաջատար է ՔՊ-ն․ նախնական տվյալներ
Մի քանի խոշոր համայնքներում նախնական տվյալներով ՔՊ-ն պարտություն է կրում
Վանաձորի 40 ընտրատեղամասերի նախնական արդյունքներով, հաղթում է «Մամիկոն Ասլանյան դաշինք»-ը
Վանաձորի 34 ընտրատեղամասերի նախնական արդյունքներով, հաղթում է «Մամիկոն Ասլանյան դաշինք»-ը
Հրազդան համայնքում հաղթել է Սևակ Միքայելյանը
Աշոցք, Ախուրյան, Ամասիա համայնքներում նախնական արդյունքներով ՔՊ-ն առաջին տեղում է
Հայտնի են Նոր Հաճն. Քանաքեռավան ընտրատեղամասի արդյունքները
Մեծամորում և Սպիտակում ՔՊ-ն ջախջախում է ՀՅԴ-ին
Թալինում նախնական արդյունքով հաղթում է «Քաղաքացիական պայմանագիր»-ը
Կոտայքի մարզի ՏԻՄ ընտրություններում առերևույթ ընտրական 12 հանցագործության դեպքից 9-ով նյութեր են նախապատրաստվում
Վանաձորում առաջատար է Մամիկոն Ասլանյանը
Արմավիրում ՔՊ-ն ստանում է ավագանու բոլոր` թվով 27 մանդատները․ Դավիթ Խուդաթյան
Տվյալներ՝ Լոռու մարզի Թումանյան համայնքից
94% կողմ արդյունքով ՔՊ-ն Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր մանդատները. Դավիթ Խուդաթյան
Լեռնամերձում, նախնական արդյունքներով, հաղթել է ՔՊ-ն Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/449984.html?fbclid=IwAR28lSlJkfstsjgEm7Ep9_vzLS6anDNUXRAISjM5xH1ghuefQm12quQ3VmQ © factor.am
Նոր Կյուրինում «Քաղաքացիական պայմանագիրն» ստացել է 320 ձայն
Աշոցք խոշորացված համայնքում նախնական արդյունքով «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է
Արարատի ընտրատեղամասերից մեկում առաջատար է «Հանուն Հանրապետության» թեկնածուն
Արտաշատի 12/34 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է
Վարդենիսի երեք տեղամասերում ՔՊ-ն պարտվել է
Արուճ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրն» ստացել է 210 ձայն
Տվյալներ Արագածոտնի մարզի Օհանավան բնակավայրից
Այս հողը այլևս մեր զավակների արյունից ու մարմիններից է բաղկացած, և նախ մենք պետք է կռիվ տանք նրա համար․ հայտարարություն
Մի շարք համայնքներում «Քաղաքացիական պայմանագիրը» առաջատար է
Ժամը 17-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին ամենաակտիվ մասնակցությունը կրկին Թումանյանում է
Ապարանում այս պահի դրությամբ առաջատար է «Կարեն Եղիազարյան» դաշինքը․ ՔՊ-ն պարտվում է
Քաղաքական համակարգը 95-ից սկսեց կազմալուծվել. խնդիրը բացառապես վերարտադրությունն է

Այս ամենի մեջ միակ ողջունելի բանն այն է, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ իշխանությունը չգնաց տոտալ կեղծիքների․ Վարդան Մալխասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։

-Պարոն Մալխասյան, հոկտեմբերի 17-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում երկու խոշոր համայնքներում Գորիսում ու Գյումրիում իշխանությունը պարտություն կրեց։ Ձեր կարծիքով՝ որո՞նք էին այդ պարտության պատճառները։

-Ժողովուրդն  այնքան էլ համամիտ չէ իշխանության վարած քաղաքականության հետ, չի ուզում այս իշխանության հետ հույսեր կապել։ Երբ առաջնորդներին հավատում, վստահում, սիրում են՝ այդ ժամանակ երկիրը կայանում է, ապագա է ունենում։ Իսկ եթե առաջնորդներին չեն վստահում՝ նշանակում է, որ մարդիկ ապագա չեն տեսնում։ Իշխանության վարկանիշը բավականին ընկել է։ Միևնույն ժամանակ ինձ ուրախացնում է այն հանգամանքը, որ իրենք  չեն դիմում տոտալ կեղծիքները, ինչպես որ նախորդ իշխանություններն էին անում։ Սա նշանակում է, որ Հայաստանում ընտրական գործընթացները կարծես թե մտնում են կայացման փուլ։ Կարելի է հույս ունենալ, որ հաջորդ ընտրություններին  ժողովուրդը արդեն քաղաքական գիտակցության եկած կլինի և ո՛չ հիմիկվա իշխանություններին կընտրի, ոչ էլ նախորդ բանդիտական չարագործներին։ Կընտրվի նոր ուժ, թռի-վռի ընտրություն չի արվի, այսինքն՝ կլինի գիտակից ընտրություն։ Այդ ժամանակ երկիրը կկայանա։

Բայց իշխանության վիճակը վատ է։ Ճիշտ է որոշակի գործեր անում են, բայց արմատական, խորքային փոփոխություն չեն կարողանում անել։ Կան բազմաթիվ թերություններ։ Կրթական համակարգը խայտառակ վիճակում է, մինչդեռ կայացման ու զարգացման հիմքը կրթությունն ու գիտությունն է։ Եթե այդ ասպարեզը չի մաքրվում, երկիրը հեռանկար չունի։ Տեսեք ՝ հիմա էլ  կեղծ մրցույթներ են կազմակերպում իբրև թե տնօրեն ընտրելու համար, բայց դա կեղծիք է։ Նախապես այնպիսի պայմաններ են ստեղծում, որ իրենց ուզած թեկնածուն ընտրվի ու իրենք փող են դրա դիմաց ստանում։ Երևանում դպրոցի  տնօրենների մեծ մասը կաշառակեր, գող ավազակ թալանչի են։ Մի հոգու իբրև թե բռնեցին, բայց ինչքանը՞ չեն բռնել, չէ՞ որ մյուսներն էլ են դա անում։ համակարգից արատավոր երևույթները չեն մաքրվում։ Մարդիկ այդ ամենը տեսնելով ասում են՝ սրանց հետ հույս կապել չի լինի։ Խոսում են արդարությունից, բայց նախկին սրիկա համակարգից չեն ուզում տարբերվել։ Այս ամենի մեջ միակ ողջունելի բանն այն է, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ իշխանությունը չգնաց տոտալ կեղծիքների։

-Կարծում եք ՝ սա կարո՞ղ է այլ փոփոխությունների հիմք լինել։ Շատերն ասում են, որ սա դեռ սկիզբն է ու իշխանությունը շատ թուլացած է։

-Իմ մասնավոր կարծիքով՝ հաջորդ տարի արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինեն, որովհետև շատ համայնքներում իրենք կպարտվեն։ Եթե ընտրությունները չկեղծվեն՝ իրենք տանուլ կտան։ Ու սրա պատճառը մեկն է՝ նախորդ ռեժիմին իրավական-քաղաքական գնահատական չեն տալիս, չեն փոխում Սերժի ժամանակ ընդունված չարագործ օրենքները՝ հատկապես սահմանադրությունը և վարում են  պարտվողական,  խեղճ քաղաքականություն։ Ժողովուրդը շատ է  բարկանում դրանից, մարդիկ տեսնում են, որ սկզբից այլ տոնով էին հակառակորդի հետ խոսում, հիմա՝ այլ ։ Իշխանությունները արտաքին ուժերի խամաճիկ են դարձել ու այդ ամենը ժողովուրդն ինձնից ավելի լավ է  տեսնում ու զգում։ Երբ ժողովուրդը տեսնում է, որ առաջնորդները խեղճ ու անճար են՝ նրանց հետ հույսեր չի կապում։ Ժողովրդին պետք են առաջնորդներ, որոնք իր ազգի որձ տեսակներից են։Եթե հանկարծ ազգի էգ տեսակներից եղան առաջնորդները՝ ժողովուրդը նրանց հետ հույսեր չի կապի։ Ամբողջ գաղտնիքը հենց սա է։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում