Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«3+3»-ի վերաբերյալ Մոսկվայի բացահայտումը

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան նախօրեին հայտարարեց, որ ԱՄՆ խանգարում է «3+3» ձևաչափի ձևավորմանը: Միաժամանակ, Զախարովան հայտարարել է նաև, թե ԱՄՆ-ը ներկայացնում է, իբրև այդ ձևաչափը Մոսկվայի գաղափարն է, մինչդեռ գաղափարն՝ ըստ Զախարովայի, Թուրքիայինն ու Ադրբեջանինն է: ՌԴ ԱԳՆ խոսնակի հայտարարությունը բավականին հետաքրքիր է և թերևս ունի առանձնահատուկ տողատակ: Փաստորեն, Մոսկվան «հրաժարվում» է գաղափարի հեղինակ, հետևաբար նաև որոշակիորեն պատասխանատու լինելուց: Ավելին, հեղինակային «իրավունքը» նա դնում է Թուրքիայի և Ադրբեջանի վրա, իսկ պատասխանատվությունը՝ ԱՄՆ, ասելով, որ Նահանգները խանգարում է ձևաչափին:

Զախարովայի շուրթերով, Մոսկվան Բաքվին ու Անկարային թերևս ակնարկում է, որ «3+3»-ի հարցում Ռուսաստանի հետ պետք է որևէ բան խոսեն ու քննարկեն միայն ԱՄՆ հետ իրենց նախաձեռնությունը համաձայնեցնելուց, այլ կերպ ասած՝ ԱՄՆ «խանգարելու» հարցերը լուծելուց: Ավելի խորքային առումով, Ռուսաստանն այդպիսով ըստ ամենայնի ակնարկում է, որ «3+3»-ի ձևաչափը Թուրքիան ու Ադրբեջանն առաջ են քաշել և դրանով Ռուսաստանին փորձել են խաղի մեջ ներքաշել ԱՄՆ հնարավոր նախաձեռնությամբ, երբ որոշակի գործընթաց ձևավորելուց հետո ԱՄՆ-ին խանգարելը կդառնա նոր խնդիր Ռուսաստանի համար: Այստեղ է թերևս պատճառը կամ բացատրությունը, թե ինչու Ռուսաստանն այդքան էլ ակտիվ ու նախանձախնդիր չէ 3+3-ի հարցում, թեև հրապարակավ դեմ չի արտահայտվել դրան և անգամ սկսել է քննարկել: Խորքային առումով, Մոսկվան թերևս ցույց է տալիս, որ 3+3-ը իր համար ռազմավարական նպատակ չէ: Սա զարմանալի էլ չէ, որովհետև Ռուսաստանն ունի մի ռազմավարական նպատակ՝ լինել նոր աշխարհակարգում Կովկասի գերիշխող կառավարիչը, ինչպես այսպես ասած հին՝ յալթայան աշխարհակարգի պայմաններում էր: Իսկ 3+3-ը ՌԴ համար նշանակելու է ֆորմալացնել Կովկասում Թուրքիայի ու նաև Իրանի հավասար «բաժնետիրոջ» կարգավիճակը:

Մինչդեռ, որքան էլ ներկայումս նկատվում է ադրբեջան-իրանական լարվածություն, Ռուսաստանում թերևս հիանալի պատկերացնում են, թե ինչ տրամադրություններ են գերիշխում այդ երկրի հասարակական-քաղաքական վերնախավային շրջանակների մեծ մասի մոտ: Խոշոր հաշվով, «3+3»-ի այսպես ասած հաստատուն արձանագրումը Ռուսաստանին իրականում դնելու է 1-ը երեքի դեմ վիճակում՝ Թուրքիա, Իրան, Ադրրբեջան: Մոսկվայի համար այստեղ ռազմավարական խնդիրը ԱՄՆ հետ Կովկասի հարցում փոխհամաձայնության հասնելն է, որքան էլ դա լինելու է բավականին բարդ գործընթաց և խնդիր: Եթե չլինի այդ փոխհարաբերությունը, ապա այդ պարագայում Մոսկվան առավել ևս կախվածության մեջ է հայտնվելու Թուրքիա, Ադրբեջան, Իրան եռյակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում