Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Այս պետությունը չի կայանում, քանի որ հինգերորդ շարասյունը շատ կազմակերպված աշխատում է

Խոսելով Հայաստանի հատուկ ծառայությունների՝ Ռուսաստանի ազդեցությունից անկախացնելու անհրաժեշտության մասին, հնչում են գնահատականներ, որ ի տարբերություն Հայաստանի, Ալիևը կարողացավ պետական ուժային ինստիտուտներն ու հատուկ ծառայությունները այսպես ասած անկախացնել Ռուսաստանից, հանել ռուսական ազդեցությունից:

Կարծես թե այս պնդումը իրականություն արտացոլող գնահատական է, որը սակայն բաց է թողնում Թուրքիայի հանգամանքը: Այդ խնդիրը լուծել է, ըստ էության, ոչ թե Ալիևը, այլ Թուրքիան: Թուրքիան էլ ոչ բացարձակ իմաստով, որովհետև Թուրքիային էլ այդ խնդիրը լուծելու հարցում շահագրգիռ են եղել օգնել այլ խոշոր ու ռեգիոնալ խաղացողներ:

Բայց, հենց դրա շնորհիվ է լուծվել խնդիրը: Ընդ որում, այստեղ առանցքայինն այն է, որ  Թուրքիան ոչ թե սպասել է, որ Ալիևն ինչ որ քայլ անի և ինքն աջակցի, այլ ինքն է արել, եղել է նախաձեռնող, այլ կերպ ասած՝ մտել է Ադրբեջանում Ռուսաստանի հետ ազդեցության ուղիղ պայքարի:

Հայաստանի պարագայում չի եղել դա: Որևէ այլ երկիր Հայաստանի պարագայում չի դրել ուժային կամ հատուկ ծառայությունների բլոկում Ռուսաստանի ազդեցությունից Հայաստանը դուրս բերելու նախաձեռնողականության խնդիր:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը գտնում է, որ Ադրբեջանի նախագահն ամբողջությամբ ռուսական հատուկ ծառայություններից ազատված չէ. «Ադրբեջանի նախագահը ռուսական ԿԳԲ-ի գեներալի տղան է։ Երկրորդ՝ Ադրբեջանի նախագահն, ի տարբերություն, մերոնց՝ բացի Լևոն Տեր-Պետրոսյանից այն երկուսը դպրոց չեն ավարտել, Ալիևը սովորել ավարտել է ՄԳԻՄՈ-ն։ Այնտեղ մարդիկ բացառապես սովորել են սովետական ԿԳԲ-ի երաշխավորությամբ։ Ալիևն իր երկրի որոշ հատվածի պաշտոնյաների տեղավորում էր ռուսական գաղտնի ծառայություններում ու ռազմական ակադեմիաներում։ Այս ընդհանրության մեջ ուզում եմ ասել, որ ո՛չ Ալիևը կարող էր  ազատվել ռուսական ծառայություններից, ոչ մերոնք։  Ցավն այն է, որ ադրբեջանցիք հարկադրանքով են դառնում ռուսական գործակալ, իսկ մերոնք՝ իրենց կամքով։ Ռուսաստանը որպես պետություն 1921 թվականից Մոկսվայի դաշնագրով հակահայ է, իսկ  հայերն իրենց կամքով դառնում են ռուսական լրտես։ Խադարկովսկին ցուցակ տպեց, ասաց, որ Հայաստանը հեշտ կառավարելի է, բոլոր հիմնարկներում վխտում են ռուսական հատուկ ծառայությունները։ Մարդիկ այստեղ լոպազանում էին մինչդեռ, իսկ մենք գաղտնի ծառայությունների ազդեցությունը հզոր ձևով տեսանք Ջրականի ուղղությամբ պաշտպանության ժամանակ, երբ մեր բանակի որոշ գեներալներ ջախջախել տվեցին, սպանդանոցի վերածեցին, որպեսզի Ռուսաստանը կարողանա Հայաստանի բանակը պարտության մատնի ու ինքը տեղավորվի Ստեփանակերտում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շիրինյանի դիտարկմամբ՝  Ադրբեջանի ու Ռուսաստանի ջրերն այժմ մի առվով են հոսում և մենք պետք է դրանից հետևություն անենք․ «Ռուսաստանը Հայաստանի փսևդո դաշնակիցն է, իսկ դա չհասկանալը մեր ողբերգությունն է։  Պարզ է, որ Ռուսաստանը Թուրքիայից հետո ցեղասպանություն իրականացնող երկրորդ պետությունն է։ Նայենք Էստոնիայի, Լատվիայի օրինակը․․ մեկը սովետական բանակի հուշաքարին կպնի Ռուսաստանում փոթորիկ է լինում։ Բաղրամյան, Բաբաջանյան․․ նրանք մեզ մի տոկոս օգուտ տված չկան՝ ի՞նչ կապ ունեն Հայաստանի հետ։ Ռուսաստանը փաստորեն նրանց պղծումը թույլատրել էր։ Տեսե՞լ եք մեկը ելույթ ունենա այդ թեմայով»։

Քաղաքագետի խոսքերով՝ միանշանակ է, որ մենք պետք է անկախ գաղտնի ծառայություն ունենանք․ «Առանց դրա Հայաստանը չի ազատվի, հերթական պատերազմում մեզ նորից  ջախջախելու են։ Այս պետությունը չի կայանում, քանի որ հինգերորդ շարասյունը շատ կազմակերպված աշխատում է, իսկ այդ շարասյան տակ ռուսական գաղտնի ծառայություններն են։ Չի՞ լինի, որ մի օր էլ նրանք մեր շահերին ծառայեն։  Հինգերորդ շարասյունը բացառիկ  ծառայություն է մատուցել մեր ժողովրդի ջախջախման հարցում»։

Եզրափակելով  Շիրինյանն ասաց․ «ԱՄՆ-ում կա մի հրեա՝ Ջոնաթան Փոլար, որը ծնվել է ԱՄՆ-ում, ապրել է  տարբեր տեղերում, Իսրայելը չի տեսել, ծառայության է անցել Պենտագոնում, բայց իր չտեսած հայրենիքի համար կարևորագույն լրտեսություն է արել։ Նրանց ցմահ ազատագրման դատապարտեցին, քանի որ ԱՄՆ-ում հօգուտ Իսրայելի լրտեսություն է արել։ Սա էլ այն դեպքում, երբ ԱՄՆ-ն Իսրայելի դաշնակիցն է, այն էլ ավելի հզոր դաշնակից, քան Ռուսաստանն է մեզ համար։ Նաթանյահուն ամեն ինչ արեց, որ Ջոնաթանին տանի Իսրայել, տարել է։ Համբիկ Սասունյանն արդար գործի համար ԱՄՆ-ի բանտում է, ՀՀ ո՞ր իշխանությունը նրա տեղը գիտի։ Եվ երկրորդ՝ Ռուաստանում կա՞ մի հայ, որը որոշակի օգնություն է ցուցաբերում Հայաստանին, էլ չեմ ասում՝ լրտեսության մասին, որովհետև եթե գործը դրան հասնի՝ Ռուսաստանի համար կդառնան Շտիրլից»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում