Հեռուստաաստղը հոկտեմբերի 21-ին դարձավ 41 տարեկան։ Արմեն Սարգսյանը Քարդաշյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և ամենայն բարիք:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ամերիկահայ հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանին 41-ամյակի կապակցությամբ։ Նա գրառում է արել Twitter-ի իր էջում։
«Շնորհավորում եմ, սիրելի Քիմ Քարդաշյան։ Շատ ուրախ եմ, որ նույնիսկ հեռվից դու այդքան լավ ես հասկանում, որ Հայաստանը մեր հայրենիքն է՝ քոնը, իմը ..․, բոլորիս հայրենիքը»,- նշել է ՀՀ նախագահը:
Նա Քարդաշյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և ամենայն բարիք: