Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Ակնհայտ է՝ ՌԴ-ն իրականացնում է արագ էքսպանսիա․ պետք է ընդվզել ռուսական դպրոցների և ուղղափառ եկեղեցու թեմի բացման դեմ

Ինչպես տեսնում ենք, Մոսկվան բացահայտ ցույց է տալիս, որ հետևողականորեն շարունակելու է  հետխորհրդային շատ երկրների հանդեպ կայսերապաշտական  քաղաքականությունը՝ ճնշումների միջոցով այդ երկրների ինքնուրույնությունը, անկախությունը հնարավորինս նվազեցնելու հաշվին։ Բոլորիս է հայտնի՝ Հայաստանում  այդ քաղաքականությունն արտահայտվում է քաղաքական-տնտեսակա չափից մեծ ազդեցությամբ,սակայն վերջրս տեղի ունցող որոշակի զարգացումները ցույց են տալիս, որ Մոսկվան փորձում է ավելի  խորը արմատներով դարձնի այն՝ ակտիվ, հետևողական գրոհելով հայկական  ազգային ինքության հիմնասյուների՝Հայոց լեզվի,եկեղեցու ուղղությամբ։ Այս նկրտումները  տեսանելի դարձան,երբ Մոսկվան  ռուսահայ  խոշոր գործարար Սամվել Կարապետյանի բերանով 800 մլն դոլար ներդրման փոխարեն առաջարկեց իշխանությանը  ռուսերենին պետական կարգավիճակ տալ,ապա «Ռուսաստանցի հայրենակիցների» յոթերորդ համաշխարհային համագումարին իր ելույթում Ռուսատանի արտգործնախարար Լավրովը հայտնել է, որ շուտով Տաջիկստանում բացվելու է հինգ ռուսական դպրոց, որ Հայաստանի ղեկավարությունը նույնպես հետաքրքրություն է հայտնել նման ծրագրի հաշվով։ ՌԴ-ի արտգործնախարար  Լավրովը խոսեց Հայաստանում ռուսական դպրոցները մի քանի տասնյակով ավելացնելու մտադրության մասին՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունը դրական է արձագանքել այս առաջարկին։ Այս հայտարարությանը անմիջապես հետևեց  Հայաստանում ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցչություն բացելու ՌՈՒԵ Սինոդի  շտապ որոշումը, որը  կայացվեց Մոսկվայում Գարեգին Բ կաթողիկոսի ու Մոսկվայի պատրիարք Կիրիլ Մետրոպոլիտի հանդիպումից առաջ Գարեգին Բ-ի առաջարկությամբ։

Մամուլից պարզ դարձավ, որ հանդիպումից երկու օր անց որոշվել է հիմնել Երևանյան-հայկական թեմ և կառուցել նոր ռուսական եկեղեցի քաղաքում չպահպանված առաջին հին  ուղղափառ  եկեղեցու վայրում։ Թեմայի առնչությամբ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ  Գյուրջինյանն «Առաջին լրատվական»-ին ասաց՝ քանի դեռ չկա որևէ որոշակիություն, հստակություն այս հարցերում, ինքը՝ որպես հայագետ, ձեռնպահ կմնա այսպիսի ծրագրերի սպառնալիքների վերաբերյալ որևէ բան մեկնաբանելուց։

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը, մինչդեռ լուրջ մտահոգությամբ ասաց, որ նորություն չէ այս հայահալած քաղաքականությունը․Ռուսաստանն այսպիսով ցանկանում է Հայաստանը ամեն ինչով չեզոքացնել, անկախությունը վերացնել։ «Հայաստանը աշխարհի ամենամիատարր երկրներից է, առավել ևս ռուսական համայնքի բնակչությունը զգալի թիվ չունի,  ինչո՞ւ է Հայաստանին  արվում նման առաջարկ,ընդ որում՝  իր երեսնամյա անկախության ժամանակահատվածում  արդեն քանիերորդ անգամ։ Մինչդեռ հարևան Վրաստանին,որը բազմազգ է համեմատատաբար, Ռուսատանը չի համարձակվել  երբևէ նման առաջարկ անել, կամ չի կարողացել ստիպել  իրագործել նմանատիպ հակաազգային ծրագիր,որովհետև քաջ իմացել է հայկական իշանությունների ենթարկվող,ստրկամիտ լինելը»։ Իսկ թե ինչու՞ է հիմա  Ռուսաստանը  խստացնում  ճնշումները,Դավիթ Գյուրզադյանը դրանք պայմանավորում է Հայաստանի չափազանց  թուլացած, Ռուսաստանից կախյալ դարձած, անբավարար դիմադրողականություն ունենալու վիճակով։ Ինչ վերաբերում է տասնյակներով ռուսական դպրոցներ բացելու առաջարկին, լեզվաբանը հավաստիացրեց,որ այս տարիներին տարբեր ղեկավարների համաձայնությամբ արդեն վերաբացվել են խորհրդային տարիներում Հայաստանում գործած ռուսական դպրոցերի մեծ մասը, և  հաստատապես կարիք չկա դրանց թիվը ավելացնելու։ Բացի այս՝ նա,իր կենսափորձը,աչքով տեսածը հաշվի առնելով, առանձնակի մտահոգությամբ մատնանշեց, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այս ծրագիրը․«Եթե բացվեն մեծ քանակի ռուսական դպրոցներ, ես համոզված եմ, որ հայ ծնողները զանգվածաբար իրենց երեխաներին  ուղարկելու են հենց այդ դպրոցեր ամեն միջոցի, նույնիսկ ապօրինության դիմելով։ Ինչու եմ այսպես ասում, որովհտև հիշում եմ լավ՝ ինչպես էին ծնողները մի ժամանակ փաստաթղթեր, ծննդականներ  կեղծելով, իրենց երեխաներին տանում  այդ դպրոցներ,դե իսկ հիմա բացահայտ,առանց խոչընդոտի կարող են տանել։ Սա հակասում է մեր օրենսդրությանը, Սահմանադրությանը։ Անչափ ցավալի է այս օտարամոլությունը, ինքնակամ ստրկությունը, թեև,հանուն արդարության, պետք  է նշեմ,որ պարտադրանքները, ճնշումները  քիչ չեն այս առումով, բայց այդ դեպքում ինչի համար են իշխանությունները, երկրի առաջնորդները, եթե չեն կարողանում ժողովրդին պաշտպանել, ապահովագրել նման սպառնալից վտանգներից»։ Ըստ Գյուրջինյանի՝ այս ամենից խուսափելու համար անհրաժեշտ է, որ հայրենի իշխանությունը բանիմաց, ուժեղ  լինի, ազգային արժանապատվությամբ, դիվանագետ լինի, որ իմանա՝ ինչպես են նախկինում կարողացել  չիրագործել այդպիսի ծրագրերը։ Պետության և հանրության կողմից Հայոց լեզվի հոգածության մակարդակը պարոն Գյուրջինյանը  ևս անբավարար համարեց՝ նշելով․«Այս հարցում ամենավատ, մերժելի երևույթն այն է,որ  քաղաքական ուժերը,իշխանությունները եթերից խայտառակ վատ, շատ հաճախ՝փողոցային, ժարգոնային   բառապաշարով են խոսում, լեզվական-ոճական անգրագիտության, տարրական սխալների մասին էլ չասեմ։ Ինձ համար զարմանալի է, որ վարչապետը, շատ լավ է տիրապետում  գրական հայերենին՝ համեմատած  նախորդ ղեկավարին, բայց դիտվորյալ աղավաղումներ է անում, վատ բառապաշարով է խոսում, և հասկանալի չէ՝ ինչո՞ւ»։  Լեզվաբանը անուհետև նշեց, որ պաշտոնյաներից հետո գրական  լեզվի հանդեպ  ամենաշատը ԶԼՄ-ներն են անարգանք ցուցաբերում իրենց գործունեության ընթացքում և ոտնահարում լեզվի մասին օրենքը։« Ռուսական ուղղափառ եկեղեցու թեմի ընդլայնման և իրավունքների մեծացման  ծրագիրը պարզապես խայտառակություն է»,-եզրափակեց Դավիթ Գյուրջինյանը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ակնհայտ է,որ Ռուսաստանը իրականացնում է կարճաժամկետ,արագ էքսպանսիայի՝ դիրքերի ամրապնդման,ընդլայնման քաղաքականություն, որի ազդեցությունը  ավելի երկար ժամանակի համար է նախատեսված։ Իսկ թե ինչու՞ հիմա, ըստ քաղաքագետի, պատճառն այն է, որ Հայաստանը պատերազմում պարտությունից հետո  ջարդված է և ստեղծվել է ընդլայնման համար բարենպաստ ժամանակ, բացի այդ Ռուսաստանը  նաև շտապում է՝ լավ հասկանալով՝ Հայաստանը  օրեցօր ուղղելու է մեջքը, և այն, ինչ կարող է առաջարկել, պարտադրել հիմա,հետո հնարավոր չի լինի։ «Սա նման է այն  ասացվածքին,որ ասում է․«Դռնից վռնդում ես, պատուհանից է մտնում»։ Այսպես եմ ասում, որովհետև Մոսկվան լավ տեսնում․հասկանում է՝ ինչպես  է հանրությունը մերժելով մերժում այդ առաջարկի տեսքով պարտադրանքները, ինչպիսի բացասկան վերաբերմունք ունի իր կայսերապաշտական ձգտումների,Հայաստանը ռուսաֆիկացնելու նպատակների հանդեպ։ «Մոսկվան, ինձ թվում է , հասկացել է արդեն,որ հայ ժողովրդի համար այսպիսի երևույթները ազգային արժանապատվության, սկզբունքային  հարցեր են, և ժողովուրդը  անզիջում ընդվզելու է մինչև վերջ, իսկ եթե չի հասկացել, ուրեմն պետք է ավելի լավ, խիստ ձևով հասկացնել»,- նշեց Ռուբեն Մեհրաբյանը։

Վերջինիս կարծիքով՝ այս հարցում իշխանությունն էլ ավելի համարժեք սկզբունքային կեցվածք, արժանապատիվ վարքագիծ ցուցաբերի՝ հաշվի առնելով իր ժողովրդի վերաբերմունքը՝ հավելելով․«Հասկանալի է, որ այստեղ լուրջ գործընթացների չպետք է սպասել, քանի որևէ պայմանագիր չկա, որում գրած է, թե պարտավորությունները չկատարելու դեպքում մենք պետք է  հատուցենք ինչ-որ կերպ։ Կարծում եմ՝ մեր կողմից  չխրտնեցնելու համար արվող շինծու խոստումներից այն կողմ չի անցնելու արձագանքը:  Այնուամենայնիվ,ևս մեկ անգամ համոզվում եմ, որ իրենց մայրամուտին կայսրությունները ապուշանում են, իսկ առանց այն էլ ապուշ կայսրություններն ապուշանում են բացարձակապես»,- եզրափկեց քաղաքագետը։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում