Առանց Ռուսաստանի դա անել հնարավոր չէ, հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը Վալդայ փորձագիտական ակումբում, անդրադառնալով հայ-ադրբեջանական խնդրին և մասնավորապես սահմանազատման ու սահմանագծման հարցին: Պուտինը ասել է, թե քարտեզները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել սահմանը ԽՍՀՄ շրջանում, Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբում են: «Հիմնվելով այդ փաստաթղթերի վրա, երկու կողմն էլ պետք է հանգիստ քննարկի. կան բաներ, որոնք նույնպես փոխզիջումներ են պահանջում. ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթեցնել, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակել: Միայն այնպես, որ դա ճանաչվի, հասկանալի լինի, որ դա ձեռնտու լինի երկու կողմերին էլ: Կարելի՞ է դա անել, թե՞ ոչ։ Կարելի է», հայտարարել է Պուտինը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ: