Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Գլխավոր նպատակը Հարավային Կովկասում երկարաժամկետ կարգավորման հասնելն է. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հարավային Կովկասում երկարաժամկետ կարգավորման համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտություն է տեսնում: ՌԴ նախագահն այդ մասին ասել է «Վալդայ» ակումբի քննարկման ժամանակ՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին:

ՌԴ նախագահը նշել է, որ առաջին հերթին պետք է արժանին մատուցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի քաղաքական իմաստությանը: «Ամեն դեպքում, չնայած տեղի ունեցած իրադարձությունների ողբերգական բնույթին, նրանց հաջողվեց վեր կանգնել այսրոպեական կոնյուկտուրային քաղաքականությունից և կայացնել շատ պատասխանատու որոշում: Ես գիտեմ, որ երկու երկրում էլ դժգոհություններ կան, նույնիսկ արտահայտություններ են արվում իրենց ղեկավարների հասցեին: Միշտ կան քաղաքական ուժեր, որոնք ինչ-որ բանից գոհ չեն կամ կարծում են, որ կարելի էր ավելի լավ անել: Բայց միշտ առաջ է գալիս պատասխան՝ փորձեք ավելի լավ անել: Ամեն դեպքում և վարչապետ Փաշինյանին, և նախագահ Ալիևին հաջողվեց կանգնեցնել արյունահեղությունը: Բայց խնդիրը նույնիսկ սրա մեջ չէ՝ չնայած չկա և չի կարող լինել ավելի կարևոր բան, քան մարդկային կյանքեր փրկելը: Այսպես, թե այնպես կա մի կարևոր ասպեկտ՝ անհրաժեշտ է տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար պայմաններ ստեղծել: Այդ պայմանները կարող են ստեղծվել միայն այն դեպքում, եթե երկու կողմերն ընդունեն ձեռք բերված պայմանավորվածությունները. երկու կողմերը պետք է գնահատեն նաև առավելությունները: Ցանկանում եմ սա ընդգծել՝ խաղաղ գոյակցության առավելությունը: Իսկ դրանում բոլորն են շահագրգռված: Ադրբեջանը շահագրգռված է, որպեսզի կարողանա նորմալ կապ ունենալ Նախիջևանի հետ, և շահագրգռված է կոմունիկացիաների ապասառեցմամբ: Հայաստանի համար առաջնային խնդիր է արդյունավետ տնտեսական կյանքի հաստատումը, տարածաշրջանում փոխադարձ համագործակցությունը, այդ թվում՝ ապագայում Ադրբեջանի հետ: Սկզբունքորեն Հայաստանն այս ամենով շահագրգռված է: Ապասառեցնել հարաբերությունները Թուրքիայի հետ, դրանց ժամանակակից բնույթ տալ»,- մանրամասնել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով՝ այս ամենը պետք է հանգեցնի գլխավոր նպատակին՝ երկու պետությունների անվտանգ գոյակցությանը և տնտեսական զարգացման համար պայմանների ստեղծմանը: «Հնարավո՞ր է սա անել, թե ոչ: Հնարավոր է: Մենք արել ենք մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի արյունահեղությունը դադարի, բայց ոչ միայն դա: Մեր խաղաղապահները պատվով կատարում են իրենց պարտքը: Արդեն ավելի քան 50 հազար փախստականներ վերադարձել են իրենց հարազատ վայրեր: Ընդհանուր առմամբ հաջողվում է հակամարտության գոտում իրավիճակը պահել այնպես, ինչպես կա: Լայնածվալ ռազմական գործողություններ չկան: Այո, ցավոք, միջադեպեր են լինում: Այո, ցավոք, երբեմն նույնիսկ մարդիկ են զոհվում, բայց, հավանաբար, դժվար է պատկերացնել ամբողջովին կատարյալ պատկեր այդքան երկար տարիների դիմակայությունից հետո: Ամենակարևորը հիմա սահմանին իրավիճակի վերջնական կարգավորումն է: Եվ այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ ոչինչ անել: Այստեղ մեզ նույնիսկ, հավանաբար, որևէ մեկը պետք էլ չէ, բացի երկու կողմերից և Ռուսաստանից: Ինչո՞ւ: Կան շատ պարզ պրագմատիկ բաներ՝ քարտեզները, որոնք գտնվում են ռուսական բանակի գլխավոր շտաբում: Դրանք քարտեզներ են, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են անցել միութենական հանրապետությունների սահմանները Խորհրդային շրջանում: Այս փաստաթղթերի վրա հիմնվելով՝ անհրաժեշտ է հանգիստ նստել երկու կողմերի հետ, այստեղ հարցեր կան, որոնք պահանջում են փոխզիջումներ՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան հավասարեցնել, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակել: Միայն այնպես, որ դա ճանաչվի: Հասկանալի է, որ դա շահավետ է երկու կողմերի համար էլ: Կարելի է՞ դա անել, թե ոչ: Կարելի է: Բայց, իհարկե, մենք կողմնակից ենք նաև բազմակողմ ձևաչափ գտնելուն, այդ թվում՝ Մինսկի խմբի աշխատանքներն ակտիվացնելուն: Մենք դրա վրա աշխատում ենք, այդ թվում՝ մեր գործընկերների հետ»,- ասել է Պուտինը:

Նա հավելել է, որ կարևորը գլխավոր նպատակին հասնելն է՝ անվտանգ իրավիճակի ստեղծմանը և ապագայում հարաբերությունների կառուցմանը դրական հեռանկարով: «Բայց առայժմ այն, ինչ մենք դրել ենք մեր առջև որպես նպատակ, ընդհանուր առմամբ կարողանում ենք իրականացնել: Եվ, իհարկե, անհրաժեշտ է ապագային նայել, տեսնել, թե ինչ կլինի: Չէ որ խնդիրը նրանում չէ, որ հայտարարության կետի համաձայն (խմբ. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն) դիտարկվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայության ժամկետի երկարաձգումը: Միթե՞ խնդիրը դրանում է: Խնդիրը երկու երկրների միջև հարաբերություններ հաստատելու մեջ է: Ահա թե որն է ամենագլխավորը: Եվ հույս ունեմ, որ մեզ կհաջողվի անել դա»,- եզրափակել է ՌԴ նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում