«Գյուղոլորտը գլխատված է․ գյուղացին ծանր վիճակում կհայտնվի, եթե լուրջ քայլեր չարվեն»․ նման կարծիք է հայտնում գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։ Ըստ նրա՝ պատերազմից հետո այս ոլորտում էական փոփոխություններ են եղել, խնդիրները բազմապատկվել են։ Կառավարությունը, ըստ Պետրոսյանի, քայլեր անում է, բայց դրանք բավարար չեն։