Friday, 29 03 2024
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո

Հայաստանի ՊՆ սառը ակնարկը Բրյուսելին

Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում ՆԱՏՕ-ի անդամ երկրի` Թուրքիայի դերակատարությունը նվազեցրել է տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում ՆԱՏՕ-ի հանդեպ վստահությունը: Այդ մասին խոսել է Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, Երևանում ընդունելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին և նրա հետ քննարկելով Հայաստան-ՆԱՏՕ գործակցության հեռանկարները: Պիրիսը ռեգիոնալ այցով է Հայաստանում, մինչ այդ եղել է Բաքվում և Թբիլիսիում: Հայաստանի պաշտպանության նախարարը շոշափում է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերության թերևս առանցքային հարցը՝ Թուրքիան և դրա դերակատարությունը թե պատերազմի շրջանում, թե հետպատերազմական ռեգիոնում:

ՆԱՏՕ-ն որևէ կերպ չի արտահայտել իր վերաբերմունքը այդ հանգամանքի հանդեպ, թե պատերազմի ժամանակ, թե պատերազմից հետո: Ինչպե՞ս է գնահատում դաշինքը իր անդամ Թուրքիայի դերը Կովկասում և արդյո՞ք որևէ պատասխանատվություն ստանձնում է այդ դերակատարման բովանդակության, բնույթի, որակի համար: Ընդ որում, այս հարցադրումները անշուշտ բոլորովին այն համատեքստում չեն, թե ՆԱՏՕ որևէ բան է պարտք Հայաստանին: Պարզապես Հայաստան-ՆԱՏՕ հարաբերության հեռանկարը հասկանալու, պատկերացնելու համար շատ կարևոր է փոխըմբռնումը առանցքային հարցի՝ Թուրքիայի առումով: Իհարկե, ՆԱՏՕ-ն էլ իր հերթին Հայաստանի առաջ կարող է դնել իր համար առանցքային դիտվող Ռուսաստանի հարցը: Այստեղ սակայն, այսպես ասած մաթեմատիկական հավասարության սկզբունքով առաջնորդվելը համարժեք չէ քաղաքականապես: Որովհետև ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերակցությունը բացարձակապես համեմատելի չէ Հայաստան-Ռուսաստան հարաբերակցությանը: Ավելին, Հայաստանի և Արցախի հարցում անվտանգային ռիսկերի, մարտահրավերների կառավարման խնդիրն է այն ելակետը, որ ձևավորում է Հայաստանի ռազմա-քաղաքական դիրքավորման շրջանակը և վեկտորները:

Ինչ խոսք, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերության շրջանակը չպետք է և չի կարող կազմել միայն թուրքական խնդիրը, սակայն այն ելակետային է, ընդ որում ընդհանրապես հայկական պետականության համար, հետևաբար այս դեպքում խաբկանք կլինի մտածել արդյունավետ հեռանկարի մասին, եթե բացակայելու է արդյունավետ փոխըմբռնումը առանցքային խնդրի վերաբերյալ: Ընդ որում, դա ցույց է տվել նաև ժամանակը: Իհարկե, ի տարբերություն պաշտպանության նախարարի, ՆԱՏՕ հատուկ ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը նշել է, որ ՆԱՏՕ-ի համար Հայաստանը վստահելի գործընկեր է: Եվ դա իհարկե կարևոր ազդակ է, թեև ստացվում է, որ ՆԱՏՕ-ն այդ ազդակին, որ հնչել է արտաքին քաղաքական գերատեսչությունում, պաշտպանական գերատեսչությունից Երևանը պատասխանում է ավելի սառը կերպով, փաստացի խոսելով վստահության ճգնաժամի մասին: Մյուս կողմից սակայն, այստեղ գերատեսչական հարթակների տարբերությունը ամենևին երկրորդական չէ, որովհետև թուրքական սպառնալիքի առաջնագծում ի վերջո կանգնած է բանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում