Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վրաստանը մեր փոխարեն դա չի անի, Հայաստանը պետք է մերժի «3+3» ձևաչափը

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը մեկնաբանել է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափ ստեղծելու առաջարկը: Հիշեցնենք, ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Իրանը, ինչպես և Թուրքիան ու Ադրբեջանի դրական են վերաբերում այդ ձևաչափին, ինչպես նաև հույս էր հայտնել, որ դրանում հետաքրքրություն կցուցաբերի նաև Վրաստանը: «Ինչ վերաբերում է «3+3» ձևաչափին, ես կնշեի, որ Ռուսաստանը, որն օկուպացրել է Վրաստանի 20%-ը, նախքան նոր հարթակների մասին խոսելը պետք է հարգի 2008թ. կրակի դադարեցման համաձայնագրի պայմանները»,- ասել է այցով Վրաստանում գտնվող Օսթինը՝ ի պատասխան Վրաստանի՝ այդ ձևաչափին հնարավոր մասնակցության հարցին:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Օսթինը բաց տեքստով ասել է, որ Միացյալ Նահանգներն այդ ձևաչափը չեն համարում իրենց շահերից բխող, նաև չեն համարում, որ այն ընդունակ է լուծել տարածաշրջանային խնդիրները․ «Փաստորեն նաև մատնացույց են  անում, թե իրականում ով է նման ձևաչափի հեղինակը։ Եվ նաև կշտամբում են այդ հեղինակին՝ ասելով, որ նա նախ պետք է իր պարտականություններին հավատարիմ մնա և հետո նոր այլ ձևաչափերով փորձի իր սեփական շահերն առաջ տանել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ գործող ձևաչափեր կան, որոնցում եղել են պայմանավորվածություններ, որոնք չեն պահպանվել․«Ընդ որում չեն պահպանվել հենց  այդ պայմանավորվածությունների հեղինակի ու իր  հետ համագործակցող երկրի կողմից։ Ես խիստ հավանական եմ համարում, որ Ռուսաստանն այնուամենայնիվ հույսը կտրելով  Վրաստանից, փորձում է Հայաստանին ու Ադրբեջանին ստիպողաբար պահի այդ ձևաչափի տրամաբանության մեջ՝ ակնհայտորեն պարզ հասկանալով, որ Հայաստանի համար սա խիստ ոչ շահեկան է, բայց խիստ շահեկան է Ադրբեջանի համար։ Այստեղ ես կարծում եմ, որ Հայաստանի դիրքորոշումը որոշիչ է լինելու։ Պարզ է, որ Ադրբեջանը միանշանակորեն ողջունելու է Ադրբեջանի նման մոտեցումը մի կողմից, և մյուս կողմից էլ Թուրքիան ու Իրանը դեմ չեն լինի։ Բայց Հայաստանն ուղղակի տարբերակ չունի չհետևել Վրաստանի օրինակին ու սեփական շահերից չբխող ձևաչափերի ու գաղափարների հետևից չի կարող գնալ։ Եվ իհարկե  Հայաստանը պետք է ամեն ինչ անի իր միջազգային բոլոր խողովակներով աշխատանք տանի, որ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափով բանակցային գործընթացին նոր լիցք հաղորդի՝ մանավանդ օգտվելով Ռուսաստանի Նյու Յորքյան համաձայնությունից՝  այդ ձևաչափով գործընթաց վերսկսելու հետ կապված՝ նաև համանախագահների տարածաշրջան այցելության հետ կապած»։

Ռուբեն Մեհրաբյանը նշում է՝ Հայաստանը չպետք է տրվի ճնշումներին, հանուն  եղբայրության կամ այլ պատճառներով չպետք է գնա իր շահերից չբխող քայլերից։

Հարցին, թե 3+3 ձևաչափը այլընտրա՞նք է Մինսկի խմբին, Ռուբեն Մեհրաբյանն ասաց․ «Գնահատականի հարց է։ Բոլոր դեպքերում սա լրացուցիչ և բավականին ազդու գործիք է, որպեսզի Ռուսաստանն առաջ տանի իր շահերը։ Իր շահերն էլ հետևյալն է՝ ուզում է նոր կոմունիկացիներ իր մոտից դեպի Իրան ու Թուրքիա։ Դա կարող է արվել Հայաստանի շահերի հաշվին։ Ռուսաստանին այդ հանգամանքը ոչ ամաչեցնում է, ոչ  էլ անհարմար դրության մեջ դնում»։

Ռուբեն Մեհրաբյանն ընդգծում է՝ միանշանակ է, որ Վրաստանը շահագրգռված չէ 3+3 ձևաչափով, բայց դա չի կարող երաշխիք լինել, որ Հայաստանն էլ «կպլստա», ձևաչափը կարող  է իրականություն դառնալ 3+2 անվանումով․ «Ռուսները կուզենան դա անել, եթե Հայաստանին պարտադրեն համաձայնել դրան։ Էրդողանն էլ ասաց, որ կարող  է լինել 3+2։ Վրաստանի վրա Թուրքիան որևէ ճնշում չի գործադրելու, իսկ Հայաստանի վրա Ռուսաստանը ճնշում կգործադրի։ Ընդ որում՝ ես չեմ բացառում, որ դա անի Ադրբեջանի ձեռքերով։ Այսինքն՝ Ադրբեջանին օգտագործի որպես բութ գործիք ու վերցնի ու ևս մեկ անգամ խփի մեր գլխին։ Պլստալ չի լինելու։ Իհարկե շատ կարևոր դեր կկատարի Վրաստանը, որ մերժի, բայց Վրաստանը դա  կանի իր մասով, մենք պետք է անենք մեր մասով։Եվ երկրորդը՝ մենք իհարկե նաև Վրաստանի  հետ դիրքորոշումների ընդհանրության հենքի վրա պետք է նոր լիցք հաղորդենք մեր հարաբերություններին։ Բայց մենք մեր անելիքը չպետք է ուրիշին թողնենք։ Վրաստանը մեր փոխարեն դա չի կարող անել, նույնիսկ եթե շատ ուզենա»

Մեր զրուցակիցը նշում է՝ մենք կարող ենք մեր անելիքն անել՝ օգտվելով Վրաստանի դիրքորոշումից։ Ըստ քաղաքագետի ժամանակն է նաև, որ Երևանի Բրյուսելի ու Վաշինգտոնի հետ խոսի որոշակի երաշխիքների լեզվով․«Եվ երկրորդ այն է, որ նրանք ձեմռ պապի չեն, որ գան երաշխիքներ բերեն, մատուցեն, ասեն՝ կերեք։ Այդպես չի լինելու։ Պետք է նրանք էլ հասկանան,թե ինչ է պատրաստ Հայաստանն անել։ Հայաստանը պետք է իր ժողովրդավարական կարգը որպես արտաքին քաղաքական ակտիվ մեջտեղ բերի։ Երկրորդ՝ առաջիկա ժողովրդավարությունների գագաթաժողովին պետք է մասնակցի որպես ժողովրդավարական երկիր։ Նաև Միացյալ Նահանգների հետ ռազմավարական երկխոսության ձևաչափը պետք է թարմացնի, նոր առաջարկություններ առաջ քաշի։ Հայաստանն այստեղ անելիք ունի ու դա սեփական անելիքն է՝ սեփական շահերն առաջ տանելու համար, որն իր փոխարեն որևէ մեկը չի կարող անել ու չի էլ պատրաստվում անել։ Ի վերջո՝ ոչ ոք պարտավոր էլ չէ անել»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում