Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Սիգի որսի սոցիալական հետեւանքների լուծումները

Սեւանա լճի հարակից բնակավայրերի բնակիչները, օրերս փակելով Սեւան-Երեւան մայրուղին, պահանջում էին իրենց թույլ տալ շարունակել լճում սիգ որսալ, այն դեպքում, երբ գործադիրի թույլատրած 300 տոննա սիգի արդյունագործական որսի ծավալներն արդեն սպառվել են, որսաշրջանի ժամկետն էլ ավարտվել է հոկտեմբերի 15-ին: Առաջին հերթին պետք է արձանագրել, որ ձկնորսությամբ զբաղվողների բողոքի նման ցույցերը նոր երեւույթ չեն, կարելի է ասել՝ դրանք ավանդական բնույթ են կրում:

Ընթացիկ տարում շրջակա միջավայրի նախարարությունն իրականացրեց սիգի փորձարարական որսի երկրորդ փուլը: 2020 թ. գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի իրականացրած հաշվառման տվյալների համաձայն՝ Սեւանա լճում սիգի արդյունագործական որսի ընդհանուր պաշարը մոտ 586,2 տոննա էր, որից սիգի փորձարարական որսի 2-րդ փուլի շրջանակներում 2021 թ. օգտագործման համար սահմանվել էր առավելագույնը 250 տոննա չափաքանակ։

Ձկնորսության համար կնքվել էր 303 պայմանագիր 221164 կգ սիգի որս իրականացնելու համար։ Ձկան արդյունագործական որսն սկսվեց 2021 թ․մայիսի 14-ից՝ որսի համար սահմանված եւ կահավորված 25 կետերից օգտագործելով 17-ը։ Որսաշրջանի մեկնարկի 25-րդ օրվա՝ հունիսի 9-ի դրությամբ 169 կնքված պայմանագրով արդեն որսացվել էր 21855,5 կգ սիգ տեսակի ձուկ։ Որսը թույլատրված էր մինչեւ սեպտեմբերի 1-ը, սակայն օգոստոսի 31-ի դրությամբ առկա էր պայմանագրերով նախատեսված շուրջ 20 տոննա սիգ, որը ձկնորսները չէին հասցրել որսալ մինչեւ սահմանված ժամկետի ավարտը: Մյուս կողմից էլ սահմանված 250 տոննա չափաքանակից շուրջ 29 տոննա սիգի համար մայիսին հայտեր չէին ներկայացվել:

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ սեպտեմբերի 7-ին կառավարությունը որոշում ընդունեց մինչեւ հոկտեմբերի 15-ը մնացած 49 տոննայից բացի եւս 50 տոննա սիգի որսի թույլտվություն տալ: Ստացվում էր, որ սիգի որսաշրջանը փակվելու էր հոկտեմբերի 15-ին՝ կապված ձկան ներեստի (ձվադրման) շրջանի մեկնարկի հետ: Գիտական առումով այդ ժամկետը հիմնավորված է, քանի որ հենց հոկտեմբերի կեսերից է սիգը սկսում ձվադրման վտառներ ձեւավորել, մոտենալ լճի ափերին, այդ պատճառով էլ ավելի հեշտ է որսվում, ինչը էական ազդեցություն է ունենում բուն ձվադրման ընթացքի վրա: Սակայն հոկտեմբերի 15-ին սիգի որսն արգելելու որոշում կայացնելիս պետք է հաշվի առնվեին ոչ միայն գիտական հիմքերը, որոնք միշտ էլ հրապարակվել են եւ կախված այդ տարվա եղանակային պայմաններից՝ 10 օր ուշ կամ շուտ էին հայտարարում վտառների ձեւավորման սկիզբը, այլ պետք էր հաշվի առնվեր նաեւ նախկին փորձը:

Նախորդ տարիների փորձն ուսումնասիրելիս կարելի է արձանագրել, որ Սեւանում ձկնորսության արգելքը գրեթե միշտ սկսվել է դեկտեմբերի սկզբից, մինչեւ նախատոնական օրերը՝ դեկտեմբերի 25-26-ը, եւ որոշ տարիներին նաեւ դրանից հետո՝ հունվարի 6-ից մինչեւ այդ ամսվա վերջ էր վերսկսվում որսի արգելքը: Նույնիսկ դեկտեմբերին սկսված երեք շաբաթվա արգելքը ոստիկանության, բնապահպանական տեսչական մարմնի, «Սեւան» ազգային պարկի եւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների համատեղ ուժերով միշտ էլ դժվարությամբ է ապահովվել: Նախորդ տարիներին ձկան որսի նույնիսկ այդ արգելքի կարճ ժամանակահատվածում վերոնշյալ կառույցները սիգի ապօրինի որսի եւ վաճառքի համար տասնյակ միլիոն դրամի վարչական տուգանքներ էին սահմանում:

Հետեւաբար՝ լիովին կանխատեսելի էր, որ արդյունագործական որսի ժամկետի՝ հոկտեմբերի 15-ից մի քանի օր անց արդեն ձկնորսները բողոքի ակցիա կազմակերպեցին: Ակցիաները կանխատեսելի էին այն առումով, որ սիգի որսը եւ վաճառքը Սեւանա լճի ափամերձ հատվածի բնակիչների մի ստվար զանգվածի ապրուստի միակ միջոցն են, եւ նրանք չեն պատկերացնում, որ կարող են ամիսներով զրկվել դրանից:

Ստեղծված իրավիճակում նախ պետք է Սեւանա լճի ափամերձ համայնքների բնակիչներին հասցվի այն պարզ ճշմարտությունը, որ լիճը ՀՀ բոլոր քաղաքացիներինն է, այլ ոչ թե միայն տեղաբնակներինը, եւ երկրորդ՝ ձվադրման ընթացքում արգելքի պահպանումը կնպաստի լճում արդյունագործական պաշարների ավելացմանը, ինչը հենց իրենց՝ ձկնորսների շահերից է բխում:

Ստեղծված իրավիճակի լուծում կարող է լինել տարբեր ժամանակահատվածի համար սիգի որսի թույլտվության չափաբաժիններ սահմանելը՝ հոկտեմբերից մինչեւ դեկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում եւս անհամեմատ փոքր որսի քվոտաներ սահմանելով, այլ ոչ թե ընդհանրապես արգելել որսը, այլ հարց է, թե քաղաքացիների պահանջներն օրինական են, թե ոչ: Նկատենք, որ հերթական բողոքի ցույցի հանգուցալուծումը եղավ սիգի որսի ժամանակավոր թույլտվությունը՝ մինչեւ պատկան մարմինների վերջնական լուծման հանգելը: Մասնագետների շրջանում կարծիք կար, որ ձկնորսները կարող էին որսաշրջանում որսված սիգի մի մասը պահել սառնարաններում եւ արգելքի շրջանում վաճառել, բայց ակնհայտ է, որ մոտ 170 որսի պայմանագիր ստորագրած ձկնորսների ճնշող մեծամասնությունը չունեն սառնարանային հնարավորություններ:

Արդեն ավանդական դարձած այս հիմնահարցի լուծման տարբերակներից է նաեւ որսի արգելքի շրջանում ձկնորսներին որոշակի փոխհատուցում տալը՝ դրանով նրանց հետ պահելով սիգի ձվադրման փուլը խաթարելու գործընթացից: Ըստ ձկնաբանների եւ ոլորտի մասնագետների՝ միայն երկու տարվա ընթացքում որսի արգելքի լիարժեք պահպանումը կարող է մի քանի անգամ բազմապատկել լճում սիգի արդյունագործական պաշարների ծավալները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում