Thursday, 25 04 2024
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»

Հայ ժողովուրդն իր հավատքի ու լավատեսական ոգու շնորհիվ այսօր ևս կկարողանա հաղթահարել առկա բոլոր դժվարություններն ու փորձությունները. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցներին

Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց հոկտեմբերի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկած «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցներին՝ ուղեկցությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանի։

Ներկայացնելով գիտաժողովի մասնակիցներին՝ տիար Հակոբ Տեր-Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Նորին Արբությանն ընդունելության համար։

Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով հյուրերին, կարևոր նկատեց նման միջազգային գիտաժողովների անցկացումը։ Հայոց Հովվապետը հույս հայտնեց, որ գիտաժողովի մասնակիցների զեկույցներն ու քննարկումներն իրենց օգտակարությունը կունենան հայ ժողովրդի պատմության դժվարին այդ ժամանակաշրջանի ուսումնասիրության և խնդիրների արծարծման առումով։ Անդրադառնալով մեկ դար առաջ հայրենիքում տիրող ծանր և բարդ իրավիճակին՝ Նորին Սրբությունը վստահությամբ ընդգծեց, որ հայ ժողովուրդն իր հավատքի ու լավատեսական ոգու շնորհիվ այսօր ևս կկարողանա հաղթահարել առկա բոլոր դժվարություններն ու փորձությունները՝ կերտելով գալիք սերունդների համար ապահով, խաղաղ և բարօր երկիր։

Հանդիպմանը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը անդրադարձավ նաև վերջերս Հռոմ (Իտալիա) և Մոսկվա (ՌԴ) կատարած իր այցելություններին, որոնց ընթացքում արծարծվել են արցախյան պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերները և մեր ժողովրդին հուզող խնդիրները, մասնավորապես Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի, ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգությունների և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ հարցեր։

Վերջում Հայոց Հայրապետը պատասխանեց գիտաժողովի մասնակիցների հարցերին Քույր Եկեղեցիների հետ ձևավորված սերտ գործակցության և Մայր Աթոռի կողմից Արցախի հոգևոր ու պատմամշակութային արժեքների պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։

Տեղեկատվական համակարգ

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում