Sunday, 05 12 2021
Թումանյան համայնքում հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը
Փարաքար համայնքում «Ապրելու Երկիր» կուսակցությունն առաջատարն է
Անկախ նրանից, թե որ համայնքում ով կամ որ քաղաքական ուժն է հաղթել, միևնույն է՝ Հեղափոխությունը հաղթել է. Չախոյան
Արցախում ժամկետային զինծառայող է մահացել
«Հանուն հանրապետության» կուսակցությունը 4 համայնքների քվեարկության նախնական արդյունքներն է հրապարակել
Նախնական տվյալներով ՔՊ-ն հաղթում է նաև Վարդենիսում
Նախնական տվյալներով 36 համայնքից ՔՊ-ն հաղթել է 24 համայնքներում. Վահագն Ալեքսանյան
23:45
Համաշխարհային բանկը 2022 թվականին Ռուսաստանի տնտեսական աճի կանխատեսումը նվազեցրել Է մինչեւ 2,4 տոկոս
Նախնական տվյալներով Աբովյան համայնքում հաղթել է Էդուարդ Բաբայանը
Աշոցքում առաջատար է ՔՊ-ն․ նախնական տվյալներ
Մի քանի խոշոր համայնքներում նախնական տվյալներով ՔՊ-ն պարտություն է կրում
Վանաձորի 40 ընտրատեղամասերի նախնական արդյունքներով, հաղթում է «Մամիկոն Ասլանյան դաշինք»-ը
Վանաձորի 34 ընտրատեղամասերի նախնական արդյունքներով, հաղթում է «Մամիկոն Ասլանյան դաշինք»-ը
Հրազդան համայնքում հաղթել է Սևակ Միքայելյանը
Աշոցք, Ախուրյան, Ամասիա համայնքներում նախնական արդյունքներով ՔՊ-ն առաջին տեղում է
Հայտնի են Նոր Հաճն. Քանաքեռավան ընտրատեղամասի արդյունքները
Մեծամորում և Սպիտակում ՔՊ-ն ջախջախում է ՀՅԴ-ին
Թալինում նախնական արդյունքով հաղթում է «Քաղաքացիական պայմանագիր»-ը
Կոտայքի մարզի ՏԻՄ ընտրություններում առերևույթ ընտրական 12 հանցագործության դեպքից 9-ով նյութեր են նախապատրաստվում
Վանաձորում առաջատար է Մամիկոն Ասլանյանը
Արմավիրում ՔՊ-ն ստանում է ավագանու բոլոր` թվով 27 մանդատները․ Դավիթ Խուդաթյան
Տվյալներ՝ Լոռու մարզի Թումանյան համայնքից
94% կողմ արդյունքով ՔՊ-ն Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր մանդատները. Դավիթ Խուդաթյան
Լեռնամերձում, նախնական արդյունքներով, հաղթել է ՔՊ-ն Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/449984.html?fbclid=IwAR28lSlJkfstsjgEm7Ep9_vzLS6anDNUXRAISjM5xH1ghuefQm12quQ3VmQ © factor.am
Նոր Կյուրինում «Քաղաքացիական պայմանագիրն» ստացել է 320 ձայն
Աշոցք խոշորացված համայնքում նախնական արդյունքով «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է
Արարատի ընտրատեղամասերից մեկում առաջատար է «Հանուն Հանրապետության» թեկնածուն
Արտաշատի 12/34 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է
Վարդենիսի երեք տեղամասերում ՔՊ-ն պարտվել է
Արուճ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրն» ստացել է 210 ձայն

Գյումրիում տղամարդը փորձել է խեղդամահ անել մորը, մկրատով հարվածել քրոջ դեմքին

2021թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 16:08-ին, Գյումրի քաղաքի բնակչուհին ահազանգել է ՀՀ ոստիկանության Մուշի բաժին և հայտնել, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող անձը սպանել կամ սպանում է իր մայրիկին:

Նույն օրը՝ ժամը 16:54-ին ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում Գյումրու ՇԲՕ կայանից ստացված ահազանգի համաձայն՝ «հիպերտոնիկ կրիզ» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Շերամ թաղամասում գտնվող շենքերից մեկի բնակարանում իրենց կողմից բուժօգնություն է ցուցաբերվել նույն բնակարանի 75-ամյա բնակչուհուն, ով հայտնել է, որ իրեն ծեծել են:

Ահազանգերի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. հոկտեմբերի 17-ին և 18-ին նշված բնակարանի 56-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, պարբերաբար հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ է հնչեցրել մոր՝ վերոնշյալ 75-ամյա կնոջ հասցեին, իսկ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, խոհանոցում վիճաբանելով մոր հետ և սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ փորձել է խեղդամահ անել վերջինիս:

Այնուհետև մորը քաշելով և հատակին գցելով՝ ձեռքից վերցրել է ձեռնափայտը և հարվածել նրա մարմնի տարբեր մասերին: Տեսնելով, որ քույրը զանգահարում է ոստիկանություն՝ 56-ամյա տղամարդը հարձակվել քրոջ վրա, մկրատով հարվածներ հասցրել նրա դեմքի շրջանին, ապա սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ դիմել է փախուստի։

56-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող մկրատը: Դեպքի առթիվ 2021թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի, 118-րդ հոդվածի, 137-րդ հոդվածի 1-ին մասի և 137.1-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասի հատկանիշներով:

Նույն օրը Գյումրի քաղաքի 56-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով: 2021թ. հոկտեմբերի 21-ին քրեական գործը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ: Կատարվում է նախաքննություն: Իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Քննչական կոմիտե

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում