Thursday, 19 09 2024
Աննա Հակոբյանի հրավերով Հայաստանում է Կատարի  մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» ղեկավար կազմը
Երեք անձ ձերբակալվել է քաղաքացուն առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործություն և ինքնիրավչություն կատարելու կասկածանքով
Արարատի մարզի Այգավան գյուղում այրվել է մոտ 150 հակ անասնակեր
«Շիրակյան ուտեստներ» փառատոնի շրջանակում կբացվի «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ցուցադրությունը
Նախագահը Միխայել Ռոթին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
Ավանեսյանը հանդես է եկել մի շարք առաջարկներով
Երևանի քաղաքապետարանը և Տաշքենդը կհամագործակցեն. ստորագրվել է հուշագիր
Սպանել են Վրաստանում ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին
23:00
Լիբանանում պայթել են հեռախոսներն ու արևային մարտկոցները
Գերեզմանատներում երկաթբետոնյա կոնստրուկցիաների տեղադրման վճարը նվազել է
Բիձինա Իվանիշվիլի «կովկասյան էսպերանտոն»: Ցխինվալը գործարք է ակնարկում
Ընդունեցինք զինադադարը որպես փաստ, բայց որպես հասարակություն՝ չմտանք երկխոսության մեջ
Իսրայելը Լիբանանում տեղայնացված և թիրախային գործողություններ է կատարում
21:50
Բաքվում ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
21:40
Աճի և նորարարության կատալիզատոր․ «Narrow Band-IoT» նոր սակագնային պլան Viva-ից
Քննարկվել են պատվաստումների վերաբերյալ առկա մտահոգությունները
21:20
«Բամբիռը»-ը թողարկել է «Մանկական խաղեր» ալբոմը
21:10
Neuralink իմպլանտն ի ծնե կույրերին կօգնի տեսնել
Ի՞նչ են փոխանցել իրանցի սպաները: Թեհրանը զգուշացրե՞լ է Բաքվին:
Պապոյանը Արմավիրի մարզում խաղողի մթերման ընթացքին է հետևել
Ապօրինի ծառահատում Սյունիքում
Վաղը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին քարաթափում կիրականացվի
20:10
Վաշինգտոնը ոչ պաշտոնական կապուղիներով կապ է հաստատել Իրանի հետ. Washington Post
20:00
Լիբանանում դարձյալ պայթել են «Հըզբոլլահ»-ին պատկանող կապի միջոցները. հաղորդվում է 3 զոհի մասին
Կրակոցով զինծառայողին անզգուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
19:40
Էստոնիան 1,6 միլիարդ եվրո կհատկացնի մեծ հեռահարության զինամթերքի ձեռքբերման համար
19:30
Լիբանանում փեյջերների պայթյունի 12 զոհերի թվում կա 2 երեխա
19:20
Լիտվան Ուկրաինային կփոխանցի մինչև 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն
19:10
Ուելսի արքայադուստրը քիմիաթերապիայից հետո վերադարձել է աշխատանքի
Թուրքիան փորձում է խուսանավել՝ Հայաստանի հետ սահմանը չբացելու համար. ԱՄՆ-ից մեծ ճնշում կա նրա վրա

ՆԱՏՕ-ի կարևոր ազդակը Երևանում

Հայաստանը համարվում է Հյուսիսատլանտյան դաշինքի վստահելի գործընկերը, ըստ Հայաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության այդ մասին արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է ռեգիոնալ այցի շրջանակում Հայաստան ժամանած ՆԱՏՕ Գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի հարցերի հատուկ ներկայացուցիչ Խավիել Կոլոմինան: Նա իր պաշտոնում առաջին ռեգիոնալ այցն է կատարում Կովկաս, որը սկսել է Ադրբեջանից, եղել է Վրաստանում և եզրափակում է Հայաստանում:

Կոլոմինայի խոսքը, որ Հայաստանը համարվում է վստահելի գործընկեր, անշուշտ ունի էական նշանակություն, թեև կարևոր է դիտարկել, թե ինչ հնարավոր համատեքստով կամ տողատակով է հնչում այն: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչն ունենալով որոշակի կասկածներ կամ մտահոգություններ որևէ սպասվող իրադրության մասին, այդպիսով Հայաստանին ազդակ է հղում, որպեսզի Երևանը չանի այդ վստահությունը կասկածի տակ դնո՞ղ քայլեր: Թե՞ հակառակը՝ ՆԱՏՕ ԳՔ ներկայացուցիչը պարզապես արձանագրում է, որ Բրյուսելը գիտակցում է Հայաստանի համար իրավիճակային նրբություններն ու հանգամանքները, որոնք ազդեցություն են թողնում Հայաստան-ՆԱՏՕ գործակցության խորացման հեռանկարի վրա, բայց ՆԱՏՕ-ն չի կասկածում Հայաստանի գործընկերային անկեղծությանը:

Բոլոր դեպքերում անկասկած է, որ ՆԱՏՕ-ի պաշտոնյայի գնահատականը Հայաստանի համար ունի թե որոշակիորեն գոտեպնդող, թե նաև պարտավորեցնող նշանակություն կամ ազդեցություն, թեև իհարկե ամենևին ոչ բախտորոշ կամ վճռորոշ: Մյուս կողմից իհարկե Հայաստանի վստահելիության հարցին զուգահեռ առաջանում է մեկ այլ հարց, որ շոշափեցի դեռևս օրեր առաջ՝ ՆԱՏՕ պաշտոննյայի ռեգիոնալ այցին ընդառաջ: Խոսքն այն մասին է, թե որքան վստահելի է Հայաստանի համար ՆԱՏՕ-ն: Մասնավորապես, խոսքը վերաբերում է այն հանգամանքին, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ըստ էության բաց կերպով աջակցել է Ադրրբեջանին Արցախի և Հայաստանի դեմ ռազմական գործողություններում, չարժանանալով դաշինքի քաղաքական գնահատականին: Անկասկած է, որ այստեղ կա Հայաստան-ՆԱՏՕ փոխըմբռնման լրջագույն խնդիր, եթե անգամ դրա ակունքը գալիս է շատ ավելի վաղ տեղի ունեցած զարգացումներից և դրանցում եղած այս կամ այն սուբյեկտիվ ազդեցությունից: Անկասկած է, որ Արցախի դեմ պատերազմը առերեսել է նաև Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունը,  ու Երևանն ու Բրյուսելը պետք է կարողանան առավելագույնս օբյեկտիվ տրամաբանությամբ անցկացնել այդ գործընթացը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում