Saturday, 20 04 2024
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

Իրանն արգելել է իր բեռնատարների մուտքը Լաչին և Լեռնային Ղարաբաղ․ Ադրբեջանի ուզածը եղավ՝ հայկական կողմի անգործության պատճառով

«Իրանի ավտոմոբիլային ճանապարհների կազմակերպության» և «Իրանի ճանապարհային վերահսկողության կազմակերպության» գլխավոր տնօրեն Մոհամմադ Ջավադ Հեդյաթիի «Միջազգային տրանսպորտային ընկերությունների արհմիությանը» ուղղված նամակում նշվում է․

«Համաձայն № 3/4/7 от 1400/07/09 շրջաբերականի, Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության համաձայն օտարերկրյա քաղաքացիների մուտքը այդ երկիր համակարգելու մասին։ Սահմանային անցակետերից բացի այլ հատվածում պետական սահմանի հատումը համարվում է Ադրբեջանի Հանրապետության սահմանների խախտում և ենթակա է պատասխանատվության։

Նման խնդիրներից խուսափելու համար խստորեն կոչ է արվում, որպեսզի միջազգային բեռնափոխադրող կազմակերպությունները, իրանցի վարորդները և Իրանի քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքից չուղևորվեն Լաչին քաղաք և Ղարաբաղի շրջան, որպեսզի հարգվի Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Խուսափեք Ղարաբաղի շրջանի հետ որևէ առևտրային պայմանագրի կնքումից, բեռնափոխադրումներից, բեռնաթափումներից և այդ շրջանի հետ կապված նմանատիպ այլ գործողություններից»։

Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանի կարծիքով՝  վերջին շրջանում Իրան-Ադրբեջան հարաբերությունները բավականին լարված էին,  բայց վերջին շրջանում այդ տենդենցն ավելի շատ դեպի մարման է գնում․«Ադրբեջանը հենց դա էր ուզում՝ Իրանը ճանաչի այդ հատվածը Ադրբեջանի տարածք ու բեռնատարները չգնան Ղարաբաղ։ Այդ պահանջը փաստորեն բավարարվում է։ Եվ սա նորից արվում է մեր անգործության պայմաններում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Բեգիջանյանի դիտարկմամբ՝ երբ Իրան-Ադրբեջան երկկողմ հարաբերություններում լարվածություն նկատվեց, մենք  ոչինչ չարեցինք, չասացինք, որ դա վիճելի տարածք է։ «Թողեցինք, որ այդ հարցն իրենք իրենցով լուծեն։ Եվ ստացանք նմանատիպ արդյունք»։

Իրանագետը կարծում է, որ հայկական կողմը պետք է պրոակտիվ քաղաղաքականություն վարի, ձգտի կառուցել Հյուսիս-Հարավ ճանապարհը։

Բեգիջանյանի խոսքերով՝ նոր չեն Իրանի ձևակերպումները Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապված․ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին նրանք ի սկզբանե խոսել են։ Հիմա փաստորեն ասում են ավելի հստակ՝ եթե դա Ադրբեջանի տարածք է, մենք չենք երթևեկի այդ տարածքով։ Փաստորեն եթե Տաթևի ճանապարհով ուղևորներ տեղափոխելը կամ շատ դժվար էր կամ անհնարին, այդ առումով մենք նաև տնտեսապես կարող է տուժենք»։

Իրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանն էլ մեզ փոխանցեց, թե չի կարծում, որ Իրանը Հայաստանի դեմ քայլեր է անում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Քեշիշյանը կարծիք հայտնեց, որ Իրանի ձևակերպումները նոր չեն, Թեհրանը ձգտում է  քաղաքական հարթության մեջ կարգավորել  Ադրբեջանի հետ հարաբերությունները․ «Սա Հայաստանի դեմ հայտարարություն չէ։ Պետք է  շեշտենք, որ նորություն չկա՝ Իրանը դիրքորոշումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության  վերաբերյալ չի փոխվել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում