Իրանի ճանապարհային բեռնափոխադրումների և սպասարկման կազմակերպության միջազգային բեռնափոխադրումների գրասենյակի տնօրենն Իրանի քաղաքացիներին ու վարորդներին հորդորեց հնարավոր հետևանքներից խուսափելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու համար Հայաստանի տարածքից մուտք չգործել Լաչին և Ղարաբաղ և խուսափել Ղարաբաղի հետ որևէ առևտրային պայմանագիր կնքելուց։ Այնուհետև Ադրբեջանն ազատ արձակեց Գորիս-Կապան ավտոճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին։ Բաքուն կարողացա՞վ Թեհրանից առնվազն նման ուղերձ կորզել։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ: