Չինաստանի հյուսիսարևելյան Լյոնին նահանգի Շենյան քաղաքի ռեստորանում գազի պայթյուն է տեղի ունեցել։ CGTN հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվել է 3, վիրավորվել՝ 30 մարդ։ Տուժածները հոսպիտալացվել են։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։
Ավտոմեքենայի ռեգիստրատորի արձանագրած կադրերից երևում է, թե ինչպես է փուլ գալիս եռահարկ շենքը։ Հարևան շենքերը, քաղաքային ավտոբուսն ու մոտակայքում կայանված մեքենաները նույնպես վնասվել են։
Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։