Հոկտեմբերի 21-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Ճապոնիայի արեւելքում, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: Այդ մասին հայտնել Է երկրի Ազգային օդերեւութաբանական վարչությունը:
Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է շուրջ 380 կիլոմետր խորության վրա՝ Տոտիգիի արեւելյան պրեֆեկտուրայի տարածքում: Տուժածների եւ ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Ճապոնիայի արեւելքի մի շարք պրեֆեկտուրաներում, ներառյալ Տոկիոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: