Wednesday, 24 04 2024
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը

«Բալասանյան» դաշինքում ներթիմային քննարկումներ են․ սպասում են ԿԸՀ հրապարակմանը

Հոկտեմբերի 20-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ էին ներկայացրել 10 քաղաքական ուժ և դաշինք, սակայն ընտրություններին ամենաքիչ մասնակցությունը գրանցվեց հենց Գյումրիում: Գյումրիում ՔՊ ցուցակը գլխավորած Հովհաննես Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշում էր, որ կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չի լինելու, յուրաքանչյուր դեպքում հաղթելու է քաղաքացին։ Գյումրեցին այսօր իր ճիշտ որոշումը կկայացնի և ինչ որոշում էլ կայացնի, մենք պատրաստ ենք այդ որոշումը ընդունել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել էր Հովհաննես Հարությունյանը։ Ընտրության արդյունքները, սակայն, այլ բան ցույց տվեցին։

Այսպիսով, անցողիկ շեմը հաղթահարեցին «Բալասանյան դաշինք»-ը՝ 9637 ձայն, ՔՊ-ն՝ 7785 ձայն, ՀՀԿ-ն՝ 1333 ձայն, «Զարթոնքը»՝ 2793 ձայն և «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 1489 ձայն:

Անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվել է՝ որքանո՞վ կոալիցիա կազմելու տրամադրվածություն կա։

Բալասանյան դաշինքի ավագանու թեկնածու Սոնա Առաքելյանն «Առաջին լրատվական»-ի  հետ զրույցում նշեց, որ ԿԸՀ-ն դեռևս չեն հրապարակել վերջնական արդյունքները, այս պահին ներթիմային քննարկումներ են, ԿԸՀ հրապարակումից հետո հավանաբար կլինեն թիմից դուրս քննարկումներ։

Գյումրիում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորած Կարեն Մալխասյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մինչև ընտրությունները, նաև ընտրություններից հետո քննարկումներ են եղել, որ որևէ կերպ կոալիցիա չեն կազմելու։

ՀՀԿ-ն այս պահին սպասում է ԿԸՀ հրապարակմանը, որ տեսնի՝ որքան մանդատ կունենա։ Գյումրում ՀՀԿ ցուցակը գլխավորած Արտյոմ Ղուկասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց․«Այս պահին սպասում եմ մանդատների բաշխմանը, որ նոր հասկանանք՝ ինչ ենք անելու»,-ասաց նա։

Այնուամենայնիվ, այս պահին դեռ որ որևէ առաջարկ չեն ստացել, եթե կոալիցիա կազմելու առաջարկ լինի, կքննարկեն․«ՔՊ-ի հտ բացառում ենք, մնացածը կապված է առաջարկներից»,-ասաց նա։

 

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ցուցակը գլխավորող Վարդևան Հակոբյանն էլ նշեց, որ սպասոմ են մանդատների բաշխմանը, մինչև մանդատները չվերցնեն, որևէ բան չունեն անելու․ «Եվ հետո մենք չենք առաջարկություն անողը։ Իրենք իրենց թող որոշեն, մենք էլ կորոշենք, պարզ կերևա իրավիճակը, թե ուր է գնալու, մեր կողմից դրա մասին խոսելը գտնում եմ ոչ ճիշտ և ոչ պարկեշտ»,-ասաց Հակոբյանը։

«Զարթոնք» կուսակցությունը չորս կամ հինգ անդամ կունենա Գյումրիի ավագանիում․«Կուսակցական չեմ, քաղաքական չեմ, ես համարում եմ, որ քաղաքապետը լավ մենեջեր պետք  է լինի, որ կարողանա քաղաքի զարգացումն ապահովի, ինձ համար սա քաղաքական կռիվ չէ։ Հենց առաջարկ լինի, թիմով կքննարկենք, կհասկանանք՝ ինչի մասին է խոսքը»։

ՔՊ ցուցակը գլխավորած Հովհաննես Հարությունյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին կոալիցիա կազմելու առաջարկ չեն ստացել, քննարկումներ այս ուղղությամբ նույնպես չկան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում