Այսօր Երևանի տարբեր շրջանների կրպակատերերը ստորագրահավաք կազմակերպեցին և այն՝ իրենց խնդրանքը պարունակող հայտարարության հետ, ներկայացրին նախագահի աշխատակազմ։
‘
Կրպակատերերին առաջնորդում էր «ժառանգության» պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը։ «Վարչապետի խոսքը որևէ հստակություն չմտցրեց և թույլ չի տալիս կրպակատերերին հանգիստ ապրել՝ չվախենալով, որ իրենց կրպակը ևս կապամոտաժեն»,- մեզ հետ զրույցում ասաց Ստյոպա Սաֆարյանը։
Դիմումը ներկայացնող հինգհոգանոց պատվիրակությանը նախ ընդունեցին նախագահի նստավայրի նամակագրական բաժնում։ Կեսժամյա բանակցություններից հետո կրպակատերերը պահանջեցին, որ իրենց ընդունի կա՛մ նախագահի աշխատակազմի ղեկավարը, կա՛մ վերահսկողության վարչության պետը։
Հիշեցնենք, որ կրպակատերերը պահանջում են առնվազն հինգ տարով երկարաձգել իրենց վարձակալության պայմանագրերը։











































