Saturday, 05 10 2024
14:55
Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը սկսել են պայքարը ղազախական «Oskemen open» շախմատային մրցաշարում
00:00
Մարզադահլիճն այսուհետև ունի ռետինե հատակի ծածկ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական է հրավիրվել 24 ֆուտբոլիստ
23:00
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց մեկնարկային խաղում
15:10
«Ռեալ»-ը և «Բավարիա»-ն պարտվել են. Չեմպիոնների լիգայի այլ արդյունքներ
14:58
Մայամիի «Ինտեր»-ը ժամանակից շուտ հռչակվել է ՄԼՍ-ի չեմպիոն
Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը սկսում է մարզական հավաքը
01:00
Լևանդովսկին կրկնել է Ռոնալդուի ՉԼ-ի ռեկորդը
10:30
«Ինտեր»-ը և «Բարսելոնա»-ն հաղթել են ՉԼ երկրորդ տուրում
Անդրես Ինիեստան կավարտի ֆուտբոլային կարիերան
19:20
Խաչանովը զիջեց Ալկարասին. իսպանացին կիսաեզրափակչում է
12:01
Թուրք երկրպագուները Ֆրանսիայում հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա
Պրեմիեր լիգայի առաջատարը «Արարատ-Արմենիա»-ն է
18:30
Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակն է տոնել Պեկինում
10:50
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Տվենտե»՝ 1:1. Եվրոպայի լիգայի այլ արդյունքներ
09:50
Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
16:15
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Պեկինի մրցաշարում
12:50
Իսրայելը չի հեռացվի միջազգային մրցաշարերից. ՖԻՖԱ
12:18
«Սպորտինգը» օգնել է իր 82-ամյա երկրպագուհուն՝ այրված տունը վերականգնել
11:57
Վինիսիուսը կդառնա «Ոսկե գնդակի» դափնեկիր. Marca
17:50
Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը բրոնզե մեդալներ են նվաճել Օլիմպիադայի առանձին խաղատախտակներին
ՖԻՖԱ-ի որակավորված ֆուտբոլային գործակալ դառնալու հերթական քննությունը՝ նոյեմբերի 20-ին
15:01
Էլինա Ավանեսյանը կրկին առաջադիմել է համաշխարհային վարկանիշային աղյուսակում
10:43
«Ինտեր»-ը զիջել է «Միլան»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին
13:30
ՖԻԴԵ-ն շախմատի տղամարդկանց հայկական թիմը ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ
11:20
«Բարսելոնա»-ն զիջել է «Մոնակո»-ին. ՉԼ այլ արդյունքներ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
12:27
Հռիփսիմե Խուրշուդյանն աշխատանքի է անցնում ՀԱՕԿ-ում
10:50
«Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի. Մխիթարյանը դուրս է եկել փոխարինման. ՉԼ այլ արդյունքներ
15:37
Որոշել եմ վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը. Արթուր Սողոմոնյան

Օլիմպիական չեմպիոնները պետության կողմից կստանան 50 հազար դոլար, բայց․․․

Այս տարվա սեպտեմբերին ՀՀ Կառավարությունն հավանություն տվեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ներկայացրած նախագծին, ըստ որի՝ Օլիմպիական խաղերին մասնակցած և հաղթած մարզիկների պարգևավճարները ավելացվելու են:Ըստ այդ 1-ին տեղ գրաված մարզիկներն ստանում են 20 մլն դրամ, փոփոխության արդյունքում կստանան 25 մլն դրամ, ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչը և անձնական մարզիչն ստանում են 10 մլն դրամ, կստանան 12 մլն 500 հազ. դրամ, հավաքական թիմի 2-րդ մարզիչը և մեծահասակների հավաքականի թիմի բժիշկն ստանում են 4 մլն դրամ, կստանան 5 մլն դրամ:2-րդ տեղ գրաված մարզիկներն ստանում են 15 մլն դրամ, փոփոխության արդյունքում կստանան 20 մլն դրամ, ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչը և անձնական մարզիչն ստանում են 7 մլն 500 հազ. դրամ, կստանան 10 մլն դրամ, հավաքական թիմի 2-րդ մարզիչը և մեծահասակների հավաքական թիմի բժիշկն ստանում են 3 մլն դրամ, կստանան 4 մլն դրամ: 3-րդ տեղը գրաված մարզիկներն ստանում են 10 մլն դրամ, փոփոխության արդյունքում կստանան 15 մլն դրամ, հավաքական թիմի գլխավոր մարզիչը և անձնական մարզիչն ստանում են 5 մլն դրամ, կստանան 7 մլն 500 հազ. դրամ, հավաքական թիմի 2-րդ մարզիչը և մեծահասակների հավաքական թիմի բժիշկն ստանում են 2 մլն դրամ, կստանան՝ 3 մլն դրամ:

Հիշեցնենք, որ այս տարի Տոկիոյում տեղի ունեցած Օլիմպիական խաղերում Հայաստանը չունեցավ Օլիմպիական չեմպիոն։ Անկախ Հայաստանի պատմության մեջ ունեցել ենք ընդամենը երկու չեմպիոններ՝ ի դեմս ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի և Արմեն Նազարյանի։ Կառավարության այս քայլն ինչ խոսք մոտիվացնող է։ Օլիմպիական չեմպիոնը պետության կողմից կստանա 50 հազար ԱՄՆ դոլարի չափով պարգևավճար։ Բայց արդյո՞ք սա բավարար է սպորտում առկա անմխիթար վիճակը շտկելու համար։ Արդյոք առկա ռեսուրսները բավարար են Օլիմպիադայի մակարդակով լուրջ հաջողության հասնելու համար։ Պատասխանը կարծում ենք պարզ է։ Ցավով պետք է արձանագրենք նաև, որ Տոկիոյի օլիմպիադայում մեդալների ամփոփիչ հաշվարկում Հայաստանն ունի ամենացածր դիրքը տարածաշրջանում։ Մեդալների հաշվարկում Հայաստանը 2 արծաթե և երկու բրոնզե մեդալով միայն 69-րդ հորիզոնականում էր։ Ադրբեջանը 3 արծաթե և 4 բրոնզե մեդալով ընդհանուր հաշվարկում 67-րդն էր։ Թուրքիան 2 ոսկե, 2 արծաթե և 9 բրոնզե մեդալով 35-րդն էր, իսկ Իրանը 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալով 27-րդը։ Անդրադառնանք նաև Վրաստանին, որը վերջնական հաշվարկով զբաղեցրեց 33-րդ հորիզոնականը։ Վրացիները նվաճել են երկու ոսկե, 5 արծաթե և մեկ բրոնզե մեդալ։ Ի դեպ Վրաստանը 4 մեդալ նվաճել է ձյուդոյում ինչը խոսում է այն մասին, որ հարևան երկիրը դառնում է այս մարձաևի խոշոր տերություն։ Եվ ընդհանրապես պետության կողմից սպորտի նկատմամբ պատշաճ մոտեցումը տալիս է արդյունք։ Նախորդ օլիմպիական խաղերում Վրաստանը 2 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալով 38-րդն էր։ Արձանագրենք, որ 5 տարվա ընթացքում Վրաստանն արձանագրել է կայուն աճ։ Նույնը կարելի է ասել Թուրքիայի մասին։ Վերջինս Ռիոյի օլիմպիադայում 1 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալով 41-րդն էր և ընդամենը մեկ կետով էր գերազանցել Հայաստանին։ Հիմա պատկերը բոլորովին այլ է։

Արձանագրված ռեգրեսն այնուամենայնիվ պետք է օրինաչափ համարել։ Անդրադառնանք թերևս ամենաթարմ օրինակին։ Մարզական ֆեդերացիաների 2021 թվականի պետական բյուջեով ֆինանսավորումը նախորդ տարվա համեմատ նվազել է մոտ 20 տոկոսվ: Մասնավորապես, պետական ֆինանսավորում ունեցող 34 մարզական ֆեդերացիաների ֆինանսավորումը կրճատվել է գրեթե 170 մլն դրամով: Մինչ այդ մարզական ֆեդերացիաները ստանում էին մեկ միլիարդ դրամ աջակցություն։ Ինչ պատկեր ունենք այսօր իրականում : Պետությունը նվազեցնելով սպորտի ֆինանսավորոումը Օլիմպիական խաղերից հետո ավելացրեց պարգևավճարների չափը՝ փորձելով խրախուսել մարզիկներին։ Արդյոք ավելի ճիշտ չէր լինի այս որոշումը ընդունել տարեսկզբին։ Արդյո՞ք ճիշտ էր կրճատել մարզական ֆեդերացիաների ֆինանսավորումը։ Պատասխանը կարծում ենք պարզ է, հետևաբար ունենք այն, ինչ ունենք։ Մենք խոսում ենք վատ մրցավարության, հայի բախտի մասին, բայց մոռանում ենք, որ հայկական սպորտում զարգացման համակարգը ըստ էության ձևավորված չէ։

Այս կերպ շարունակելու դեպքում՝ 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերում հնարավոր է երկու անգամ ավելի քիչ մեդալներ նվաճենք, կամ ընդհանրապես չնվաճենք։ Նույն Արթուր Ալեքսանյանը և Սիմոն Մարտիրոսյանը մեր երկրի համար մեդալ էին նվաճել նաև 2016 թվականին։ Նվաճեցին նաև Տոկիոյում։ Մենք այսօր էլ հույսներս դրել ենք Մարտիրոսյանի և Ալեքսանյանի վրա՝ ակնկալելով որ նրանք մեդալ կբերեն նաև հաջորդ օլիմպիադայում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում