«Ջերմուկ Գրուպ» ընկերությանը տեխնոլոգիական սարքավորումները, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն կտրվի։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստում։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ արտոնության տրամադրումը պայմանավորված է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ։
«Ջերմուկ Գրուպ»-ը ներմուծել է քարշակներ՝ արտադրանքը արտահանելու նպատակով և այժմ անհրաժեշտություն է առաջացելա ներմուծել 188 մլն դրամի քարշակների լրացուցիչ խմբաքանակ՝ արտահանման գործընթացն ավելի արագ կազմակերպելու համար։
Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 16 նոր աշխատատեղ և իրականա