Այսօր Երևանի ժամանակով 15.33-ին երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում: Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.6 մագնիտուդ: Էպիկենտրոնը գտնվել է Ֆրաս նահանգի Շիրազ քաղաքից 165կմ դեպի հարավ: Երկրաշարժը տեղի է ունեցել 10.1կմ խորության վրա: Այս պահին տեղեկություններ չկան ավերածությունների և տուժածների վերաբերյալ: