Սիրիայի սահմանամերձ Էթ-Թանֆ քաղաքում ԱՄՆ-ի և արևմտյան կոալիցիայի ռազմական բազան ենթարկվել է հրթիռային հարձակման։ Այս մասին հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով ականատեսներին։
Նշվում է, որ մի քանի պայթյուն է լսվել Սիրիայի, Իրաքի և Հորդանանի սահմանների միացման վայրում տեղակայված բազայի շրջանում։ Հարվածները հասցվել են 5 անօդաչու թռչող սարքերից։
Ահաբեկչական խմբավորումներից դեռ ոչ մեկը չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվոթյունը։
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Նյութական վնասի չափը պարզվում է։