Sunday, 05 12 2021
00:00
Բելառուսից ևս 419 փախստական վերադարձվել է Իրաք
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Արցախում խաղաղ բնակչի սպանության փաստով
23:45
Բանակցություններ կունենան Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը
Թուրքիայում Էրդողանի մասնակցությամբ հանրահավաքի ժամանակ ահաբեկչություն է կանխվել
Հրապարակվել են կադրեր գերիների վերադարձից
Տպավորություն է, որ մենք պատրաստվում ենք ոչ թե պայքարի այլ հավերժ սգի
Վանո Սիրադեղյանից մինչև Ավետիս Հարությունյան, Կոթիից մինչև աշխարհ ու տունդարձ
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին․ ԱԻՆ
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի հետ
Հայրենադարձվածերից 2-ը Գյումրիից են․ Նազելի Բաղդասարյան
Դիակի արտաքին զննության ժամանակ հայտնաբերվել է գնդակային մահացու վնասվածքներ․ ԱՀ ՔԿ
Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են դիտարկման ներքո պահել քաղաքացիական բնակիչներին, տները․ ՄԻՊ
ՊԲ ստորաբաժանման կողմից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Արցախի ժողովրդի և իշխանությունների համար անընդունելի է Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ․ Դավիթ Բաբայան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել
Ընդդիմությունը վարձկաններ են, որոնք կրակում են հայրենիքի զինվորի դիրքերին
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտարկելու է առաջիկա ՏԻՄ ընտրությունները
Մեծ Բրիտանիայի քայլը ցավոտ կընդունեն Թուրքիայում ու Ադրբեջանում․ աշխարհը անուղղակիորեն աջակցում է Հայաստանին
Ադրբեջանական կողմը փոխանցել է Ճարտար քաղաքի բնակիչ Սեյրան Սարգսյանի դին
Հաղթանակը այն հողակտորները չեն, որոնք դու նվաճում ես կամ կորցնում․ 21-րդ դարում հաղթանակները պետք է այլ տեղ փնտրել
«Ոգու փորձության» վերակազմավորման փառահեղ մեկնարկը
Հանձնել, թե ստեղծել. Հայաստանի ներքաղաքական կենսական դիլեման
Ո՞վքեր են Facebook-ի և Instagram-ի էջերը կոտրողները, ինչպե՞ս են կոտրում, ի՞նչ անել, որ չկոտրեն, ինչ անել, եթե արդեն կոտրել են․ պատասխանում է Սամվել Մարտիոսյանը
20:30
Հայաստան է վերադարձել 10 հայ գերի. հայտնի են նրանց անունները
20:15
Ավստրիայում ցույցեր են ընդդեմ կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման
20:00
ԱՄՆ-ն «Ալ-Քաիդա»-ի բարձրաստիճան անդամի դեմ Սիրիայում ավիահարված է հասցրել
Թուրքիան առաջարկում է իր օգնությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածության թուլացման գործում
Հայաստանում ճապոնական մեթոդիկան կիրառող կրթական կենտրոն է բացվել
Վարչապետը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 10 հայազգի զինծառայողի

ԱԳ նախարարը և Հայաստանում Բրազիլիայի դեսպանը բարձր են գնահատել Բրազիլիայում հայ համայնքի դերը երկու երկրների հարաբերություններում

Հոկտեմբերի 20-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոսա Սանկտոսին։ Նախարար Միրզոյանը և դեսպան Սանկտոսն ընդգծել են հայ-բրազիլական քաղաքական երկխոսության ակտիվացման կարևորությունը՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման ու բարձր մակարդակներում փոխայցելությունների իրականացման միջոցով:

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության խորացման ուղղությամբ՝ առանձնահատուկ ընդգծելով բարձր ու տեղեկատվական տեխնոլոգիաների, տիեզերքի, մարդկային շփումների, գյուղատնտեսության ոլորտները։

ԱԳ նախարար Միրզոյանն ու Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոսա Սանկտոսը բարձր են գնահատել Բրազիլիայում հայ համայնքի կամրջող դերը երկու երկրների հարաբերություններում:

Կողմերը գոհունակություն են հայտնել նաև միջազգային տարբեր հարթակներում արդյունավետ փոխգործակցության կապակցությամբ: Քննարկվել են Եվրասիական միության և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի միջև համագործակցության հեռանկարները:

Հանդիպման ընթացքում անդրադառնալով ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում