Ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը Հռոմի կինոփառատոնում ներկայացրել է «Ղազախ. ոսկե մարդու պատմությունը» (Qazaq. History of The Golden Man) փաստավավերագրական ֆիլմը, որը հիմնված է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հարցազրույցի վրա: Այս մասին «Թվիթեր»-ում հայտնել է Նազարբաևի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը:
Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է հուլիսի 6-ին՝ Նազարբաևի ծննդյան օրը՝ Ղազախստանի հանրապետական հեռուստաընկերության՝ «Խաբար»-ի եթերում: Դրանում Նազարբաևը կիսվում է Խորհրդային Միության փլուզման, հանրապետության անկախացման, նոր մայրաքաղաքի ստեղծման մասին իր հիշողություններով: