Tuesday, 19 03 2024
Զախարովան մեկնաբանել է պատերազմի մասին Փաշինյանի խոսքերը
12:13
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
12:09
Հայէկոնոմբանկի Visa Business քարտերն այժմ ավելի շահավետ պայմաններով
Երիտասարդ կինն ու տղամարդը կասկածվում են «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն իրականացնելու մեջ․ նրանք կալանավորվել են
Ստոլտենբեգից հետո, Ստոլտենբերգից առաջ
Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին ցուցաբերվել է առողջապահական աջակցություն
Մարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի
Ստոլտենբերգը ժամանեց Երևան
Բելգորոդի մարզում գնդակոծության զոհերի թիվն ավելացել է
11:30
Նավթի գներն աճել են. 18-03-24
Սիրիան հետ է մղել իսրայելական օդային հարձակումը Դամասկոսի վրա. SANA
«Мир» վճարային համակարգի քարտերը չեն աշխատի Հայաստանում. РБК
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

8000 ձայն ունեցող թեկնածուն չի կարող քաղաքապետ լինել․ Գյումրիում կոչ են անում չեղարկել ընտրությունները

«Իմ Գյումրի» նախաձեռնության ղեկավար Արտյոմ Թումանյանը կոչ է անում Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցած ու անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերին կոալիցիաներ չկազմել, որպեսզի ընտրությունների արդյունքները ճանաչվեն անվավեր։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Թումանյանն իր նախաձեռնությունը պայմանավորեց ընտրություններին աննախադեպ ցածր մասնակցությամբ ու նշեց, որ 20 տոկոս մասնակցությունը չի կարող վճռել ամբողջ Գյումրիի ապագան․«Ես սա ասում եմ ոչ միայն իմ անունից, այլ այն 80 տոկոսի, որն ընտրությանը չի մասնակցել, բայց որի առաջնահերթությունը մնում է արդարությունը։  Նախ շնորհավորում եմ, որ ամեն դեպքում հաղթահարել են 5 տոկոսի շեմը։ Ուզում եմ նաև, որ բոլորը մեկընդմիշտ իմանան, որ Գյումրիում ընտրակեղծիքներ տեղի չեն ունեցել, ընտրակաշառք  չի բաժանվել։ Կարող եմ ասել, որ այդ մարդիկ իրենց պատկանող ձայների տերն են։ Բայց հորդորում եմ, որ ոչ մի կուսակցություն ոչ մի կուսակցության հետ կոալիցիա չկազմի, միևնույն է՝ մենք թույլ չենք տալու, քանի որ այս  ընտրությունները ժողովուրդը ցանկանում է համարել անվավեր»։

Թումանյանն ընդգծեց՝ հետևություն պետք է անեն նաև մեր իշխանությունները․«Վերջապես կա մի պարզ ճշմարտություն՝ 126․000 բնակչություն ունեցող քաղաքի ղեկավարը չի կարող լինել 8000 կամ 10-12000 հոգուց ընտրված՝ եթե նույնիսկ կոալիցիա կազմեն։ Ուստի սա պետք է վերանայվի և այս ընտրությունները համարվեն անվավեր։ 2 անգամ քվորում չի ապահովվում քաղաքապետարանի ավագանու կազմով և ընտրությունները անվավեր են համարում։ Դրանից հետո տեղի են ունենում ճիշտ ընտրություններ, որպեսզի 80 տոկոսն էլ ով չի քվեարկել, դեմ է եղել կուսակցականներին ու թեկնածուներին՝ ունենա իր ընտրյալին, բարձրաձայնեն ով է  իրենց թեկնածուն։ Մեր դիրքորոշումը սա է»։

Դիտարկմանը, թե ինչո՞ւ պետք  է «Բալասանյան դաշինքը» գնա այդ քայլին, չէ՞  որ հանգիստ  կարող է կոալիցիա կազմել ու ունենալ քաղաքապետ, Արտյոմ Թումանյանը պատասխանեց․«Ես մշտապես ասել եմ՝ սկսած «Բալասանյան դաշինքից» վերջացրած մյուսներով՝ թող որևէ մեկը մատնացույց անի, որ ես ինչ-որ քաղաքական գործչի կամ կուսակցականի վիրավորել ու ինչ-որ բան ասել եմ։ Բայց եթե հետևություն չանեն ու չհամարեն, որ իրականում Գյումրիում 8000 ձայն ունեցող  թեկնածուն չի կարող քաղաքապետ լինել, ապա ես  բացեմ էլ ավելի շատ խաղաքարտեր, թե ինչի համար իրավունք չունեն կոալիցիա կազմել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում