Thursday, 25 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

Հայաստանի մեծ առեղծվածը. Ինչո՞ւ գնաց միայն Վանո Սիրադեղյանը

Կառավարությունը հայտնել է, որ կստեղծվի Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի և թաղման արարողության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Մանրամասները հայտնի կլինեն ավելի ուշ: Անկասկած է, որ կառավարության որոշումը համարժեք է այն տրամաչափին, որ իբրև հայկական նորանկախ պետականության կազմավորման գործընթացի առանցքային մասնակից ունի Վանո Սիրադեղյանը՝ Ղարաբաղ կոմիտեի անդամ, ներքին գործերի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ:

Վանո Սիրադեղյանի մահվան մասին տեղեկությունից հետո հանրությունը բուռն քննարկում է, թե ինչու թավշյա հեղափոխությունից հետո Սիրադեղյանը չկարողացավ վերադառնալ Հայաստան, որը ստիպված էր եղել լքել 2000 թվականին, իրենց հասցեագրված մեղադրանքներից հետո, ապրելով վտարանդիության, այն էլ անհայտ վտարանդիության մեջ: Բայց հասկանալու համար, թե ինչու նա 2018-ից հետո չստացավ Հայաստան վերադառնալու հնարավորություն, պետք է թերևս հասկանալ, թե ինչու նա՝ միայն նա էր ստիպված 1998-ի ներհամակարգային իշխանափոխությունից հետո հեռանալ Հայաստանից և դատապարտվել անհայտ վտարանդիության: Եվ ոչ միայն ինչու վտարանդիության, այլ ինչու՝ անհայտ վտարանդիության, երբ նա չէր կարող հայտնել իր գտնվելու վայրն անգամ: Այդ առեղծվածային իրավիճակի վերաբերյալ հարցերի պատասխաններն են գուցե, որ կարող են բերել հարցի պատասխանի, թե ինչու հեղափոխությունից հետո նա չվերադարձավ Հայաստան: Չէ որ պարզ չէ՝ խանգարող հանգամանքները ինչպիսի՞ն էին: Հայաստանի նոր իշխանությու՞նն էր, որ չտվեց որևէ երաշխիք, չարեց անհրաժեշտ իրավական քայլեր, որոնք կապահովեին նրա ազատ վերադարձը, առանց այսպես ասած ձերբակալվելու ֆորմալությունների, թե՞ կային տարաբնույթ այլ պատճառներ, ընդհուպ Սիրադեղյանի ֆիզիկական վիճակը:

Անկասկած է մի բան, որ Սիրադեղյան մեծ տրամաչափի առջևում մեծ հակասականությունն է, իսկ հետևում՝ Հայաստանի նորանկախ պատմության մի մեծ «գաղտնիք», որին պարզ չէ, թե քանի հոգի են տիրապետում, ի տարբերություն ասենք արցախյան հարցի, որին, օրինակ ըստ Առաջին նախագահի նախագահության շրջանում նրա մի առիթով արտահայտած մտքի՝ հանգամանալից, փորձագիտական մակարդակով տարիներ առաջ տիրապետում էին 5-6 մարդ: Իսկ քանի՞ մարդ է Հայաստանում հանգամանալից, ստույգ մակարդակում տիրապետում Վանո Սիրադեղյանի «անհետացման» առեղծվածին, որը անկասկած շարունակելու է ապրել հավասարաչափ, ինչպես Սիրադեղյանի մտքերը, ստեղծագործությունները, կանխատեսումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում