Thursday, 28 03 2024
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը

Երուսաղեմի հայոց պատրիարքը ապօրինի գործարք է իրականացրել․ ինչու չի արձագանքում Էջմիածինը

Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի դեմ նոր բունտ է հասունանում։ Վերջինս Երուսաղեմի վանքապատկան հողատարածքի թույլտվություն է տվել 99 տարվա վարձակալությամբ։ Օրերս տեղի հայերը ցույց են կազմակերպել՝ պահանջելով պատրիարքից հետ վերցնել ստորագրությունը, չեղյալ դարձնել գործարքը։

Պարզվում է, որ տեղի վարդապետները տեղյակ չեն եղել գործարքից։ Խնդրին հետևում են նաև պաղեստինյան իշխանությունները, նրանք անգամ նամակ են գրել Ամենայն հայոց կաթողիկոսին։ Եկեղեցական գործերի բարձրագույն նախագահական հանձնաժողովի նախագահ դոկտոր Ռամզի Խուրին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղարկել է նամակ, որտեղ անդրադարձել է Արևելյան Երուսաղմի Հին Քաղաքի տարածքում գտնվող Հայկական թաղամասին: Նամակում դոկտոր Խուրին շեշտել է այն փաստը, որ թաղամասը Պաղեստինի գրավյալ տարածքի անբաժանելի մասն է, որը ղեկավարում է միջազգային օրինականության բանաձևերով: Նա նշել է, որ նախկինում երկու հաղորդագրություն է ուղարկել Երուսաղեմի Հայոց Ուղղափառ եկեղեցու պատրիարք Նուրհան Արք. Մանուկյանին՝ Իսրայելի քաղաքապետարանին հայկական կալվածքների վարձակալության կապակցությամբ պարզաբանումներ ստանալու վերաբերյալ՝ նպատակ ունենալով փոխել տալ հայկական թաղամասի պատմական և տեղագրական առանձնահատկությունը փոփոխության ենթարկելու ձգտող գործարքը, քանի որ հայկական այս թաղամասը պատկանում է պաղեստինահայերին:

Բացի այդ, դոկտոր Խուրին նամակում նշել է, որ Հին Քաղաքում գտնվող հայկական թաղամասը 5-րդ դարից վստահված է Հայոց պատրիարքարանին:

Նամակում նշվում է, որ Պաղեստինի ղեկավարությունը Հայոց Պատրիարքարանից չի ստացել որևէ պարզաբանում։ Պաղեստինյան ղեկավարությունը նաև նշել է, որ միջազգային իրավունքը, միջազգային օրինականությունը և ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի համապատասխան բանաձևերը վերաբերում են Երուսաղեմին։

Բացի այդ, Պաղեստինի ղեկավարությունը հրատապ պարզաբանումներ է պահանջել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարից և Ամենայն Հայոց Կաթողիկոսից` վերոնշյալ հողամասի վարձակալության վերաբերյալ։ Պաղեստինի ղեկավարությունը պատրիարքին մեղադրել է վերջին մի քանի տարվա ընթացքում միակողմանի որոշումներ կայացնելու մեջ:

Երուսաղեմի մեր աղբյուրները փոխանցում են, որ Հայաստանի իշխանություններն էլ,  Էջմիածինն էլ թեև տեղյակ են խնդրից, բայց որևէ կերպ չեն արձագանքել։

Ինչպես գիտենք, Գարեգին Բ-ն Երուսաղեմի հայոց պատրիարք հարաբերությունները շատ լարվել են պատրիարքի ընտրությունից անմիջապես հետո, և թվում էր, որ շատ արագ կաթողիկոսը պետք է արձագանքի տեղի ունեցող ապօրինություններին, բայց քար լռություն է պահպանում և դեռ որևէ քայլ չի ձեռնարկել որևէ փոփոխության հասնելու համար։ Մինչդեռ համայնքում նշում են, որ կաթողիկոսի արձագանքն այս հարցին շատ կարևոր է։ Ավելին՝ երկու շաբաթ առաջ, երբ կաթողիկոսը գտնվում էր Հռոմի պապի մոտ, դոկտոր Ռազմի Խուրին պաղեստինյան իշխանության կողմից նամակ է փոխանցել կաթողիկոսին, հանդիպել է Վատիկանում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանին։ Արարատ Միրզոյանն էլ Նյու Յորքում խնդրին տեղեկացել է Հորդանանի ԱԳ նախարարի միջոցով։ Հարցին տեղյակ է նաև ՀՀ սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, բայց որևէ մեկը մինչ այս պահը չի արձագանքել։

Միաբանության վարդապետերը բարկացած են, նրանք նույնպես անակնկալի են եկել ստորագրված փաստաթղթից։

Երուսաղեմի հայոց պատրիարքությունից «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին, որ այսօր միաբանության վարդապետերը հանդիպել են Նուրհան սրբազանին, մոտ մեկ ժամ լարված քննարկում է տեղի ունեցել, և հիմա պետք է փորձեն հասկանալ՝ ինչ քայլեր են հնարավոր իրականացրել։

Ինչ վերաբերում է բողոքի ցույցերին, ապա, պատրիարքությունից փոխանցեցին, որ սակավամարդ ցույցեր են, դրանք կարևոր չեն, կարևոր են ոչ թե ցույցերը, այլ միաբանության իրականացրած քայլերը։

Հարցին՝ որքանո՞վ է հնարավոր չեղարկել գործարքը, պատրիարքությունից պատասխանեցին․«Պետք է ամեն ինչ քննարկել, չենք կարող ասել, սա իրավական հարց է, և կա արդեն ստորագրություն, պետք է քննարկենք։ Որևէ վերջնական պատասխան հարցի հետ կապված դեռ չկա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում