Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Կաքավաձոր գյուղի մոտ, հոկտեմբերի 20-ի առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով վիրավորներից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նրանցից երկուսը ներկա պահին վիրահատվում են:
«Հոսպիտալացված 13 վիրավորներից 10-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ներկա պահին 2-ը վիրահատվում են: Մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության: