Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչպես պարտվել 83։0 հաշվով․ Ֆուտբոլային մազոխիզմ, թե․․․

Մինչև 17 տարեկանների Հայաստանի հավաքականն այս օրերին Մինսկում մասնակցում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլին։ Առաջին խաղում մեր հավաքականը 0։7 հաշվով անգլիայի զիջելուց հետո, երկրորդ տուրում 0։5 հաշվով պարտվել է արդեն Սլովակիային։ Բնականաբար մեր հավաքականը զրկվել է հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունից։ Բելառուսի հետ վերջին երրորդ հանդիպումը մրցաշարային առումով որևէ նշանակություն չունի մեզ համար։ Երկու հանդիպումների արդյունքում արդեն ջախջախվել ենք 0։12 հաշվով։ Սա թերևս այն պատկերն է, որը տիրում պատանեկան ֆուտբոլում։ Նման արդյունքները վաղուց արդեն զարմանալի չեն մեզ համար։ Մասնավորապես պատանեկան հավաքականները տարիներ շարունակ պարտվել են էլ ավելի խայտառակ հաշիվներով։ Իրավիճակն այպիսին է, որ նույնիսկ գոլ խփելը հաջողություն պետք է որակել։ Ցավոք սա վերջին օրերին հայկական ֆուտբոլում գրանցված ամենախայտառակ արդյունքը չէ։ Հայաստանի Մ-17 տարեկանների երկու հանդիպումներում արձանագրվաց արդյունքը ընդամենը մեկ խաղով երեկ գերազանցեց Հայաստանի մինչև 19 տարեկանների կանանց հավաքականը։ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի առաջին խաղում մերոնք երեկ 0։13 հաշվով զիջեցին մրցաշարի կազմակերպիչ Բոսնիա և Հերցեգովինային։

Եթե պարզ մաթեմատիկական հաշվարկ կատարենք, ապա Հայաստանի հավաքականը հանդիպման 90 րոպեների ընթացքում գոլ է բաց թողել միջինը 6 րոպեն մեկ հաճախականությամբ։ Եթե պատանիների պարտությունը ինչ-որ չափով դեռ կարելի է մեկնաբանել կամ տրամաբանել, ապա աղջիկների տապալում հավատացեք՝ բավական բարդ է։ Ֆուտբոլը մեր ամենամասսայական մարզաձևն է տասնամյակներ շարունակ ձևավորելով տարբեր տարիքային հավաքականներ մասնակցել ենք ընտրական մրցաշարերի։ Այլ հարց է, որ չունենք դպորց, չունենք մարզիչներ և ֆուտբոլի զարգացման նորմալ ծրագիր։ Կարճ ասած պատանեկան հավաքականների տարիների ընթացքում գերխայտառակ պարտությունների հետևանքով արդեն իսկ ձեռք ենք բերել իմունիտետ։ Նույնը չի կարելի է ասել աղջիկների մասին։ Ո՞րն է նման թիմով Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակը։ Արդյո՞ք երկնիշ թվով պարտվող հավաքականը կարող է ապագա ունենալ։ Արդյո՞ք մեղք չեն այն աղջիկները, որոնք խաղադաշտում փորձում են պայքարել, բայց պարտվում են 13։0 հաշվով։ Եվ վերջապես, արդյոք մեղք չենք մենք։ Վերջիվերջո 13։0 հաշվով պարտվող թիմը ներկայացնում է մեր պետությունը։ Որքանով է ճիշտ պետության պատվի հետ այս կերպ խաղալը։ Չունենալով ֆուտբոլ ուզում ենք կանանց ֆուտբոլը զարգացնել, թե՞ ուղղակի տառապում ենք մազոխիզմով։ 2019 թվականին տեղի ունեցած ընտրական փուլում աղջիկների Մ-19 հավաքականը 0։3 հաշվով զիջել էր նույն Բոսնիային, 0։14 հաշվով Շվեդիային և 0։17 հաշվով Բելգիային։

Եվս մեկ վիճակագրական խայտառակ տվյալ։ Վերջին 5 տարիներին Հայաստանի աղջիկների Մ-19 հավաքականը գեթ մեկ գնդակ չի խփել ընտրական մրցաշարերում։ Ավելին 5 տարվա ընթացքում մերոնց միայն մեկ անգամ է հաջողվել պարտվել ոչ խոշոր հաշվով։ Մասնավորապես 2017 թվականին Հայաստանի հավաքականը ընդամենը 2։0 հաշվով զիջել է Շոտլանդիային։ 2006 թվականից ի վեր ընտրական մրցաշարերում Հայաստանի հավաքականն անց է կացրել 13 հանդիպում և ընդհանուր առմամբ պարտվել գնդակների 0։83 հարաբերակցությամբ։ Անցյալ տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով ընտրական մրցաշարը չէր կայացել այլապես գնդակների 0։100 հարաբերակցությունը կարծում ենք անխուսափելի կլիներ։ Ընթացիկ ընտրական մրցափուլում Հայաստանի հավաքականի հետ միևնույն ենթախմբում են ընդգրկված նաև Էստոնիան և Մոնտենեգրոն։ Առաջիկա օրերին մրցելու ենք այս հավաքականների հետ։ Սա նշանակում է, որ կա հնարավորությունը գնդակների 0։100 հարաբերակցությունն ապահովելու համար։

Հաշվի առնելով վիճակագրական տվյալները կարծում ենք, որ այս արդյունքը մերոնք կարող են գրանցել արդեն երկու օր անց կայանալիք Մոնտենեգրոյի դեմ խաղում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում