Tuesday, 23 04 2024
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

Ադրբեջանը ենթարկվում է միջազգային ճնշումների, կարող է քննարկել ցանկացած հարց՝ բացառությամբ Ղարաբաղի կարգավիճակի հարցը

«Բաքուն համարժեքորեն կպատասխանի սահմանազատման հարցում Հայաստանի դրական քայլերին», – այսօր Քաթարի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը։

«Ադրբեջանը հանդես է գալիս հետկոնֆլիկտային շրջանում Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման օգտին՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա», – հայտարարել է Բայրամովը։

«Խիստ կարևոր է շուտափույթ կերպով սկսել երկու երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։ Ադրբեջանը ուշադրությամբ հետևում է այս ուղղությամբ ծավալվող գործընթացներին։ Յուրաքանչյուր ոք կարող է համոզված լինել՝ հակառակ կողմի ցանկացած դրական քայլ մեր կողմից համարժեքորեն կընկալվի և մենք դրական քայլեր կձեռնարկենք», – հայտարարում էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը։

Բայրամովը կրկին ընդգծել է եռակողմ համաձայնագրերի կատարման անհրաժեշտությունը՝ նշելով, որ «միայն հաղորդակցության ուղիների վերաբացումն է ի վիճակի տարածաշրջանում կանխատեսելի իրավիճակ ստեղծել»։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ Բաքվի մոտեցումը տրամաբանական է, որովհետև բավականին մեծ միջազգային ճնշում կա արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ․«Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ գնում է սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի։ Նա կարող է քննարկել բոլոր հարցերը՝ բացառությամբ Ղարաբաղի կարգավիճակի հարցի։ Կարգավիճակի հարցը քննարկման առարկա է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համար։ Սկզբում կոնսենսուսի են գալիս գերտերությունները, հետո առաջարկում կողմերին։ Եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարվա ընթացքում  անպայման կներկայացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև, որն իր մեջ կպարունակի կարգավորման նոր բաղադրիչներ։ Բնականաբար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրենց համաձայնությունը տան»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ղուկասյանի խոսքով՝ 2017 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը նման մի առաջարկի  համաձայնել էին․ «Դա, այսպես կոչված, Լավրովի պլանն էր։ Իհարկե պատերազմից հետո որոշակի էական փոփոխություններ տեղի ունեցան։ Քննարկվում է  նաև Արցախի հարակից տարածքներում բուֆերային գոտի ստեղծելու հարցը։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունն, ըստ էության, մեզ նման միջադեպերից չի ազատում»։

Ինչ վերաբերում է  դեմարկացիային ու դելիմիտացիային, ապա մեր զրուցակիցը  նշեց՝ կարող է լինել երկու մոտեցում․«Հայաստանը, ինչպես նաև մյուս միութենական պետությունները խորհրդային միության փլուզման ժամանակ համատեղ  հռչակել են, որ Խորհրդային միության սահմանադրությունն իրենց տարածքներում չի գործում։ Եվ այդպիսով նաև փորձել են ուժը կորցրած ճանաչել  խորհրդային միության կազմից միութենական հանրապետության դուրս գալու մասին օրենքի դրույթները։ Ըստ այդ օրենքների՝  որևէ հանրապետության տարածքից դուրս գալուց քննարկվում էին նաև սահմանները։ Այն տարածքները, որոնք միութենական հանրապետությունը ձեռք է բերել խորհրդային միության կազմում գտնվելու ժամանակ ենթակա  են քննարկման, այդ տարածքների վերաբերյալ պետք է լինի բանակցություն»։

Մեր զրուցակիցը նշում է, որ կարող է լինել այնպիսի մոտեցում, որ Հայաստանը հղում անի օրինական նորմերի վրա, բայց դա նշանակում է, որ Հայաստանը պետք է վիճարկի ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը․ «Ահա այս ճանապարհով գուցե գնա Հայաստանը, որը հնարավորություն կտա Ադրբեջանի հետ սահմանային փոփոխությունները դարձնել վիճարկման առարկա։  Իսկ այն ճանապարհը, որն այսօր Ռուսաստանն է առաջարկում՝ վերահաստատել մինչև 1991 թվականի սահմանները և խորհրդային միության համապատասխան քարտեզների հիման վրա իրականացնել դեմարկացիա ու դելիմիտացիա։ Այդ հարցն առնչվում է նաև արցախյան կարգավորման հետ։ Նշված օրենքը պահպանում էր նաև ինքնավար մարզերում ապրող ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»։

Ըստ Ղուկասյանի՝ Հայաստանն այսօր գերադասում է ԱՊՀ կազմում Ադրբեջանի հետ միասին քննարկել հեղափոխությունների դեմ պայքարը, անվտանգության հարցերը․ «Այսօր  իմ նշած առաջին ճանապարհի մասին խոսելն իրատեսական չէ։ Մեր կառավարությունն այդ ճանապարհով ի վիճակի չէ գնալ։ Խոսելով ԱՊՀ համաձայնագրի մասին՝ նշեմ, որ 1996 թվականի մարտին ՌԴ Պետդուման ինքը ճանաչեց ԱՊՀ ստեղծման համաձայնագիրը առ ոչինչ, ասաց, որ այն կնքվել է  խաբեությամբ։ ԱՊՀ-ից դուրս գալը որևէ պետության համար իրավական հետևանք ստեղծել չի կարող»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում