Եվրամիությունը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդմանը: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, կողմերը քննարկել են պաշտոնական Բաքվի և Եվրամիության միջև համագործակցության զարգացման հեռանկարները՝ նշելով, որ Ադրբեջանը Եվրամիության հուսալի գործընկերն է:
Հանդիպմանը ընդգծվել է տարածաշրջանում վստահության մթնոլորտ հաստատելու ԵՄ պատրաստակամությունը: