Thursday, 25 04 2024
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պայքարում են տարածաշրջանում նոր ստատուս- քվոյի համար. Ռուբեն Սաֆրաստյան

Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի է ունենում պայքար նոր ստատուս-քվոյի համար և այդ պայքարը նոր է սկսվում: Այդ մասին «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված գիտաժողովին հայտնեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ ներկայացնելով «Տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումները ներկա փուլում» թեմայով իր զեկույցը:

Զուգահեռներ անցկացնելով ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումների և 1921 թվականի իրադարձությունների միջև, երբ կնքվեցին Թուրքիային և Ադրբեջանին հայկական մի շարք շրջանների հանձնումը ամրագրող տխրահռչակ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, Սաֆրաստյանը բացատրեց, որ այսօրվա իրավիճակի տարբերությունն այն է, որ նոր տարածաշրջանային աշխարհակարգի ձևավորման պայքարում Ռուսաստանին են միացել Թուրքիային և Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Թուրքագետի խոսքով՝ դա նախորդ տարվա նախապատերազմյան ընթացքում Ռուսաստանի թույլ տված ռազմավարական կոպիտ սխալի հետևանքն է:

«Այն պայքարը, որ հիմա տեղի է ունենում տարածաշրջանում աշխարհաքաղաքական ստատուսի համար, աննախադեպ է այն առումով, որ առաջին անգամ Ռուսաստանը միայնակ չի հաստատում այդ ստատուս-քվոն, այլ ստիպված է հաշվի նստել Թուրքիայի հետ: Այս իրավիճակը ես բացատրում եմ նրանով, որ Ռուսաստանը շատ կոպիտ աշխարհառազմավարական բնույթի սխալ թույլ տվեց, երբ 2020 թվականի գարնան և ամռան ամիսներին չխոչընդոտեց Թուրքիայի կողմից նորագույն զենքերի մատակարարմանը Ադրբեջանին, վարձկանների տեղափոխվելուն Ադրբեջան և ընդհանրապես տարածաշրջանում թուրքական ռազմական ներկայությունը ուժեղացնելուն: Փաստորեն, Թուրքիան այդպիսով կանխորոշեց Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակը: Եվ դա հնարավորություն տվեց Թուրքիային արտահայտելու իր դերակատարումը այն պայքարում, որ հիմա տեղի է ունենում տարածաշրջանում», – մեկնաբանեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Ներկա տարածաշրջանային զարգացումների մյուս առանձնահատկությունն, ըստ Սաֆրաստյանի, այն է, որ ռեգիոնալ պայքարին է միացել նաև հարևան Իրանը, որը բավական ուշ մտավ խաղի մեջ:

Սաֆրաստյանի խոսքով՝ իրանցի գործընկերները հասկացան, որ սխալ են թույլ տվել քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ՝ դրական չեզոքություն պահպանելով Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ: Վերջին մի քանի ամսվա ընթացքում, սակայն, Իրանը կտրուկ ակտիվացել է՝ բավական կոշտ ռազմաքաղաքական կեցվածք ընդունելով հատկապես Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հանդեպ:

Տարածաշրջանի համար Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցության պայքարին միացած Իրանը, որպես իր դիրքերի ամրապնդման կարևոր հաղթաթուղթ, գործի է դրել տնտեսական խոշոր նախագիծ՝ «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը: Ամենաուշագրավ տարրերից մեկն այստեղ, ըստ զեկուցողի, Արևելքի խոշոր դերակատարներից մեկի՝ Հնդկաստանի ներգրավումն է գործընթացին, որն աննախադեպ երևույթ է:

Խոսքը Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան ճանապարհի մասին է դեպի սևծովյան ավազան՝ Հունաստան, Բուլղարիա, և դեպի հյուսիս՝ Ռուսաստան:

Այս լույսի ներքո Հնդկաստանի արտգործնախարարի հոկտեմբերի 12-13-ի պաշտոնական այցը Հայաստան, իհարկե, շատ բանի մասին է խոսում:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Էրդողանի վարչակարգը Թուրքիան համաշխարհային տերություն դարձնելու քաղաքականություն է վարում: Ընդ որում, ի տարբերություն 1920-21 թթ. իրավիճակի՝ Թուրքիան այս անգամ ունի բավական լավ «նախնական դիրքեր» մեր տարածաշրջանում իր նպատակին հասնելու համար, որն է՝ տարածաշրջանը դարձնել իր աշխարհաքաղաքական ազդեցության ոլորտ:

Ըստ թուրքագետի՝ թուրքերն օգտագործում են Ադրբեջանը իրենց այդ նպատակին հասնելու համար: Եվ եթե հաշվի առնենք, որ Թուրքիան, ուղղակիորեն ներգրավվելով Արցախի դեմ պատերազմում, այդուհանդերձ, չհասավ Արցախի գոտում խաղաղապահների անվան տակ թուրքական զորք տեղակայելու իր նպատակին, ապա պետք է եզրակացնել, որ նա կշարունակի տարածաշրջանում պայքարը այն ստատուս-քվոյի համար, որն իր համար ավելի ձեռնտու է:

Մյուս կողմից, ըստ Սաֆրաստյանի, Թուրքիան տարածաշրջանում ունի ավելի աշխարհառազմավարական նպատակ՝ օգտագործել տարածաշրջանը պանթյուրքիստական ծրագրեր իրականացնելու համար: Սաֆրաստյանի խոսքով՝ մեր տարածաշրջանում Թուրքիայի նպատակները շարադրված են Էրդողանի և Ալիևի կողմից ընդունված «Շուշիի հռչակագրում»:

«Այն կարդալով՝ հասկանում ես, որ նպատակ է դրված ստեղծել թուրք-ադրբեջանական դաշնային պետություն», – նշեց թուրքագետը:

Թուրքիայի այդ պանթուրքիստական ծրագրում, Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, կարևոր հանգամանք է Հայաստանը: Ըստ նրա՝ Թուրքիայում երկու ծրագիր կա Հայաստանի վերաբերյալ՝ նվազագույն և առավելագույն նպատակներով:

«Առավելագույն նպատակը արտահայտված է այն գաղտնի հրամանում, որը տրվել է Քյազիմ Կարաբեքիրին 1920 թ. նոյեմբերի 8-ին և որտեղ գրված է, որ «Հայաստանը պետք է մեջտեղից վերացվի»: Գերագույն նպատակն է վերացնել հայկական պետականությունը: Երկրորդ՝ նվազագույն նպատակը հետևյալն է՝ տեսնել Հայաստանը որպես Թուրքիայի վասալ պետություն: Եվ ես համոզված եմ, որ որպես դրա մոդել թուրք դիվանագետները իրենց արտգործնախարարությունում, Էրդողանի գրասենյակում, գլխավոր շտաբում իրենց աչքի առաջ ունեն Բաթումի պայմանագիրը: Այսինքն՝ նույնպես, ըստ էության, վերացնել հայկական պետականությունը՝ ձևականորեն թողնելով մի պետություն, որը կլինի Թուրքիայի ազդեցության ներքո», – կարծում է Ռուբեն Սաֆրաստյանը:

Լավ լուրն այստեղ այն է, որ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ ի տարբերություն 100 տարվա իրադարձությունների, երբ Հայաստանը ինքնիշխան պետություն չէր, այժմ Հայաստանի դիրքերը ավելի բարենպաստ են՝ շնորհիվ տարածաշրջանում ակտիվ դերակատարում ստանձնող Իրանի, որն, ըստ էության, հանդես է գալիս որպես Հայաստանի դաշնակից:

Արտատարածաշրջանային երեք ուժերի մրցակցության պայմաններում Հայաստանը և համայն հայությունը, Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, պետք է կարողանան ճիշտ կողմնորոշվել՝ ամրացնելով հայկական պետականությունը, վերականգնելով հայկական զինված ուժերը և պետության սուբյեկտայնությունը միջազգային հարաբերություններում:

«Սրանք, ինչպես Կանտը կասեր, կատեգորիկ իմպերատիվ են», – շեշտեց Ռուբեն Սաֆրաստյանը:

«Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» եռօրյա միջազգային գիտաժողովը կազմակերպվել է Ակադեմիայի Պատմության և Արևելագիտության ինստիտուտների, Հայ Դատի կենտրոնական խորհրդի և «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ:

 

Հեղինակ՝ Արամ Սարգսյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում