Tuesday, 03 10 2023
Իրանցիները շատ լավ հասկանում են՝ Հայաստանի թուլացումը վտանգավոր է Իրանի համար
08:45
Վաշինգտոնը հորդորում է Երևանին ու Բաքվին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
08:15
«ՆԱՏՕ-ն վերջին շրջանում փորձում է ազդեցիկ դառնալ Հարավային կովկասում». Վելայեթի
Ադրբեջանի մահաբեր շանտաժը Գրանադայից առաջ
Agos-ի անդրադարձը «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային
07:30
Հայ ժողովուրդը բարի է ու վեհ, ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պետք է միջամտեն». Կապառոս
«Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ»․ Բայրամով
Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը
Քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության հեռանկարները
Ապօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Կիրակոսյան
Ահազանգից մոտ 20 րոպե առաջ երիտասարդը դանակահարվել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատման հասցեները հոկտեմբերի 3-ի համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին
Ուշադրությամբ կհետևեմ զարգացումներին․ Կարասինը՝ ՀՀ–ում ռուսական հեռուստաալիքների հնարավոր անջատման մասին հայտարարության մասին
Թուրքիայի տրանսպորտի նախարար-Զանգեզուր միջանցքը կլինի «Միջին միջանցքի» կարևոր երթուղիներից մեկը, որը կարող է տարածվել դեպի թուրքական աշխարհ և Պեկին
Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Լեռնային Ղարաբաղում մնացել է 50-1000 հայ. ՄԱԿ-ի առաքելություն
Ես անվտանգ հասել եմ Երևան․ ես տեսել եմ դժոխքը, տեսել` աշխարհի վերջը. Հունան Թադևոսյան
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Լիբանանը պատկերացնում է Հայաստանի առջև ծառացած խնդիրները․ նախարար
ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար
Հայաստանից է կախված. Երևանը կարող է Արևմուտքի և Իրանի միջև միջնորդ լինել
Հռոմի ստատուտը կանխարգելիչ էֆեկտ ունի, վավերացումը պատմական իրողություն է
«ՄԱԿ-ի առաքելության ժամանումն ուշացած էր»․ Արարատ Միրզոյան
Բնակարան վարձով տալու պատրվակով 5 hոգուց հափշտակություն է կատարել
«ԱՄՆ-ն պետք է զինի Հայաստանը», ճառերից անդին ուրիշ ոչինչ․ Երևանի քայլերն ու Վաշինգտոնի պատասխանները
Որպես պետություն կարճատես պետք է լինես, որ սերունդներին զրկես Հռոմի ստատուտի բարեբեր ազդեցությունից. ՍԴ փոխնախագահ
Ոչ թե Սահմանադրությունն էր պետք փոխել, այլ սահմանադրությունը մեկնաբանողներին. Վահե Գրիգորյան
Ինչու ՍԴ-ն 2023-ի քննությամբ 2004-ի որոշումից տրամագծորեն հակառակ եզրահանգման եկավ. Պարզաբանում է ՍԴ փոխնախագահը
Հռոմի ստատուտը սեղմող գործիք է, գնում հասնում է մինչև պետությունների երիկամներ. Վահե Գրիգորյան

Սրացում՝ Հայաստանի համար անհարմար պահին

Ռուսաստանը փակել է իր ներկայացուցչությունը ՆԱՏՕ-ում և խզել դաշինքի հետ ունեցած դիվանագիտական կապերը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՆԱՏՕ ղեկավարությունը հետ է ուղարկել ՌԴ ներկայացուցչության մի քանի դիվանագետների, որոնց համարել է ծպտյալ հետախույզներ:

Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերության լարման հերթական դրվագը համընկնում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի հարցերի նոր հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի ռեգիոնալ այցին: Կոլոմինան հոկտեմբերի 19-ին Ադրբեջանից մեկնել է Վրաստան, իսկ 20-ին Վրաստանից կայցելի Հայաստան: Ինչպես արդեն անդրադարձել էինք նրա սպասվող այցին, Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ունեն թերևս փոխադարձաբար հնչեցնելիք հարցեր և փոխադարձ հասկացվածության խնդիրներ: Միաժամանակ, այդ ամենը կարևոր է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերության այսպես ասած էքզիստենցիալ նշանակության տեսանկյունից, մասնավորապես Հայաստանի համար, որը ներկայումս ունի անվտանգային միրջավայրի առավելագույնս հավասարակշռման և բազմազանեցման կենսական անհրաժեշտություն: Այդ առումով սակայն, ՆԱՏՕ ԳՔ հատուկ ներկայացուցչի Հայաստան այցի շեմին Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերության սրացումը սրում է մտահոգությունն ու անհանգստությունն առ այն, թե դա որքանով կազդի Հայաստան-ՆԱՏՕ հարաբերության արդյունավետության վրա: Այն, որ ՌԴ-Արևմուտք 2013 թվականից բորբոքված լարվածությունը թողել է իր ազդեցությունը և էապես սառեցրել հյուսիսատլանտյան դաշինքի հետ Երևանի գործակցության ծավալն ու տեմպը, ակնառու է: Միաժամանակ, կասկածից վեր է, որ Հայաստանը խոշոր հաշվով զգացել է այդ իրավիճակի հետևանքը ռեգիոնալ անվտանգային համակարգի համապատկերում: Միևնույն ժամանակ, խնդիրը լոկ անվտանգային ռեգիոնալ համակարգի վրա ունեցած ազդեցությունը չէ:

Բանն այն է, որ Հայաստան-ՆԱՏՕ գործակցությունը տարիներ շարունակ էապես նպաստել է Հայաստանի զինված ուժերի համակարգի կառավարման գործընթացում արդիականության տարրերի ներդրմանը: Իհարկե դրանք չեն ստացել ինստիտուցիոնալ, համակարգային բնույթ, բայց այդտեղ նաև իր ազդեցությունն է թողել հենց քաղաքական միջավայրի փոփոխությունը: Մինչդեռ, զինված ուժերի կառավարման մեթոդաբանական արդիականացումը թվում է ոչ ուղղակի, սակայն էական ազդեցություն ունի անվտանգության ամբողջական, համալիր արդիականացման և երկրի անմիջական պաշտպանունակության գործում: Ավելին, թերևս կա մեծ հավանականություն, որ այդ առումով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունը թիրախավորվել է նաև միտումնավոր, այն ռազմա-քաղաքական գործընթացի համատեքստում, որ հյուսվում էր Հայաստանի և Արցախի շուրջ եվրասիա-թյուրքական աշխարհաքաղաքական ծրագրի տրամաբանությամբ, որ ամրագրվել էր Մոսկվայի ռեգիոնալ քաղաքականության հիմքում: Առկա իրավիճակում թերևս ռացիոնալ չի լինի մտածել այն մասին, որ հնարավոր է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերության էական վերբեռնում: Այդ իմաստով կա անցնելու երկար, բավականին բարդ ճանապարհ, ինչը պահանջելու է ժամանակ, համբերություն, և իհարկե մասնագիտական որակների վրա հիմնված դիվանագիտական-քաղաքական աշխատանք: Բայց, շատ կարևոր է այն սկսելը, թեկուզ փոքր քայլերից, բայց գործընկերային պատասխանատվությամբ, առանց ավելորդ պատրանքների և փոխադարձ կամ ինքնախաբեության դրսևորումների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում