Friday, 29 03 2024
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին

Հովհաննես Հարությունյանը Գյումրիում իշխող ուժի անհաջողությունը կապում է ընտրություններին մարդկանց ցածր մասնակցության հետ

Շիրակի մարզպետ, Գյումրիում հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համար Հովհաննես Հարությունյանը մեկնաբանել է ընտրություններում իշխող ուժի գրանցած անհաջող արդյունքը: Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում Հարությունյանը կարծիք հայտնեց, որ ընտրություններում իրենց անհաջողության հիմնական պատճառը ընտրություններին մարկանց ցածր մասնակցությունն է:

«Մենք բոլորս այս պահին փորձում ենք գնահատել, թե ինչու այդպիսի ցածր մասնակցություն եղավ և հասկանանք, թե որն էր պատճառը: Ես կարծում եմ, որ ցածր մասնակցությունն էր ամենակարևոր պատճառը և հիմա փորձում ենք տարբեր քաղտեխնոլոգների հետ հասկանալ, թե ինչումն էր խնդիրը»,- նշեց Հարությունյանը:

Հարցին՝ հնարավոր չէ՞, որ առաջադրված ուժերի նկատմամբ քաղաքացիները վստահություն չունեին, Հարությունյանը պատասխանեց. « Ես կհամաձայնվեի ձեզ հետ, եթե մենք ունենայինք բավականաչափ մասնակցություն և քիչ վստահության քվե»:

Անդրադառնալով ընտրությունների արդյունքներով Գյումրիի ավագանի անցած ուժերի հետ կոալիցիա կազմելու մասին հարցին՝ Հարությունյանն ընդգծեց, որ այս պահին բոլոր սպասում են ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը: «Դրանից հետո, եթե լինի նման բան, կտեղեկացնենք»:

Հովհաննես Հարությունյանը խոսեց նաև մարզպետի պաշտոնից ազատվելու հավանականության մասին հարցին. «Այս պահին ես շարունակում եմ պաշտոնավարել, նման հարց չի քննարկվել»,- ասաց մարզպետը:

Գյումրիում հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը զիջել է «Բալասանյան» դաշինքին: Նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 7785 ձայն, իսկ «Բալասանյան» դաշինքը՝ 9637 ձայն: Գյումրիում ընտրելու իրավունք ունեցող 109․453 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 26․417-ը կամ ընտրելու իրավունք ունեցողների 24․14%-ը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում