Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Պատմաբանները Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին զուգահեռներ են անցկացրել 1921-ի և 2021-ի միջև

Պատմաբանները ակնհայտ նմանություններ են տեսնում 100 տարի առաջ՝ 1920-21 թթ. Հարավային Կովկասում տեղի ունեցած քաղաքական գործընթացների և ներկա իրավիճակի միջև, երբ 2020 թվականի աշնանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հրահրված և Ռուսաստանի միջնորդությամբ դադարեցված պատերազմի արդյունքներով փորձ է արվում նոր աշխարհակարգ ձևավորել տարածաշրջանում՝ կրկին հայկական շահերի հաշվին: Հետևաբար, շատ կարևոր են համարում այդ իրադարձություններից դասեր քաղելը՝ սպասվող մարտահրավերներին դիմագրավելու համար:

Այդ նպատակով Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը:

Գիտաժողովի մասնակիցները շեշտել են, որ Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի և Կարսի 1921 թ. հոկտեմբերի 13-ի պայմանագրերն անօրինական գործարքներ են և չեն կարող իրավական ուժ ունենալ, քանի որ այդ փաստաթղթերը ստորագրողներից և ոչ մեկը այդ պահին չէր հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ:

«100 տարի առաջ՝ 1921 թվականի մարտին և հոկտեմբերին, հայ ժողովրդի համար ճակատագրական պայմանագրեր ստորագրվեցին, որոնք իրենց նշանակությունը չեն կորցրել ոչ միայն պատմաճանաչողական, գիտական գիտակցության տեսակետից, այլև գործնական-քաղաքական առումով: Իրավիճակը, կարծեք, հար և նման է այսօրվա իրադարձություններին, և կարծում ենք, որ ներկա գիտաժողովը ոչ միայն պատմաբանների համար է հետաքրքրության նյութ, այլև կհետաքրքրի հանրության լայն շրջանակներին»,- գիտաժողովի բացմանը ասաց նիստը վարողը՝ պատմական գիտությունների դոկտոր Խաչատուր Ստեփանյանը:

Սրանից 100 տարի առաջ՝ 1921 թվականին, նոր ձևավորվող երկու պետությունների՝ Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի առանցքային դերակատարությամբ, որպես դրան նախորդած 1920 թվականի հայտնի զարգացումների՝ թուրքական բանակից Հայաստանի Հանրապետության կրած պարտության և Այսրկովկասի երեք հանրապետությունների խորհրդայնացման տրամաբանական շարունակություն, տարածաշրջանում տեղի ունեցան ճակատագրական իրադարձություններ, որոնք ծանր հետևանքներ թողեցին Հայաստանի տարածքային ամբողջականության և հայկական ազգային հիմնախնդիրների լուծման վրա:

Տարածաշրջանում Մոսկվայի և Անկարայի նախաձեռնությամբ ձևավորվեց նոր ստատուս-քվո, որն, ըստ էության, գործում է մինչ այսօր:

Շատ մեկնաբաններ 100 տարվա այդ շրջադարձային գործընթացները համեմատում են 2020 թվականին Արցախի Հանրապետության դեմ հրահրված պատերազմի, դրա հետևանքով հայկական կողմի կրած տարածքային կորուստների և կրկին Ռուսաստանի ու Թուրքիայի նախաձեռնությամբ նոր ստատուս-քվոյի ձևավորման իրավիճակի հետ:

Կազմակերպիչները հույս ունեն, որ գիտաժողովի ընթացքում հնչած մտքերն ու առաջարկված լուծումները օգտակար կլինեն Հայաստանի ազգային շահերին՝ քաղաքական ղեկավարությանը և հասարակությանը հնարավորություն տալով ավելի կազմակերպված դիմակայել սպասվող մարտահրավերներին:

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը ակնհայտ նմանություններ է տեսնում 1920-21 թթ. և 2020-21 թթ. քաղաքական գործընթացների միջև և կրկին՝ վատ իմաստով: Սաղյանի խոսքով՝ այսօր Հայաստանը նորից հայտնվել է ճնշվածի, թելադրվողի վիճակում:

Նման պայմաններում, ըստ ԳԱԱ նախագահի, այսպիսի գիտաժողովները և 100 տարվա իրադարձությունների շուրջ գիտական, քաղաքական, հանրային քննարկումները կնպաստեն Հայաստանի՝ ստեղծված բարդ իրավիճակից ավելի բարենպաստ պայմաններով դուրս գալուն:

Ակադեմիկոս Յուրի Սուվարյանը հարցի առնչությամբ կարևորեց բնակչության քաղաքագիտական մակարդակը բարձրացնելը՝ աշխարհաքաղաքական իրադարձությունները վերլուծելու և ճիշտ որոշումներ ընդունելու նպատակով:

«Բանն այն է, որ մեր բնակչությունը և, ցավոք, նաև քաղաքական էլիտան միշտ չէ, որ կարողանում են տիրապետել քաղաքական մաթեմատիկային»,- նկատեց ակադեմիկոսը:

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի խոսքով՝ քեմալա-բոլշևիկյան փոխհամաձայնեցված ռազմաքաղաքական համագործակցության հետևանք հանդիսացող՝ Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի և դրա ածանցյալ Կարսի 1921 թ. հոկտեմբերի 13-ի պայմանագրերը հայ ժողովրդի իրավունքների կոպիտ ոտնահարումներ են և Սևրի 1920 թ. օգոստոսի 10-ի դաշնագրի չեզոքացման փորձ:

Կարսի պայմանագրի վավերականության հարցը, ըստ դաշնակցական գործչի, արդիական է նաև մեր օրերում, քանի որ դրանով պայմանավորված է ներկայի հայ-թուրքական սահմանը:

«Ակնհայտ իրողություն է, որ այդ պայմանագրերը անարդարության դրսևորում են հայության նկատմամբ, սակայն հիմնախնդիրը ոչ այնքան այդ անարդարության մասին վերահաստատումն է, որքան նոր անարդարություններից խուսափելու ելքեր փնտրելը»,- շեշտեց Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ ընդգծելով, որ միջազգային իրավունքի տեսանկյունից թե՛ Մոսկվայի, թե՛ Կարսի պայմանագրերը անօրինական գործարքներ են և չեն կարող իրավական ուժ ունենալ, քանի որ այդ փաստաթղթերը ստորագրողներից և ոչ մեկը այդ պահին չէր հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ:

Հետևաբար, գիտաժողովը, Տեր-Խաչատուրյանի խոսքով, պատմաճանաչողական նշանակությունից ավելի գիտական, գործնական և քաղաքական նշանակություն պետք է ունենա:

Այն թեզին, որ Մոսկվայի և դրա ածանցյալ Կարսի պայմանագրերը միջազգային իրավունքի տեսանկյունից խիստ վիճելի փաստաթղթեր են և գործում են դե ֆակտո, ոչ թե դե յուրե, համամիտ էին գիտաժողովի թերևս բոլոր մասնակիցները: Սակայն իրավապայմանագրային այդ բազայի նկատմամբ վերաբերմունքի հարցում կարծիքները տարբեր էին:

«Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կարսի պայմանագիրը անօրինական էր, որովհետև ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ դեպքում միջազգային իրավունքի սուբյեկտ չէին կնքող կողմերը՝ ո՛չ Խորհրդային Ռուսաստանը, ո՛չ քեմալական Թուրքիան, ո՛չ էլ Անդրկովկասի երեք հանրապետությունները»,- իր զեկույցում արձանագրեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Այդուհանդերձ, պատմաբանի կարծիքով՝ Կարսի պայմանագիրը չեղյալ հայտարարելը ծիծաղելի վիճակում կարող է դնել Հայաստանը: Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն էլ ավելի ծիծաղելի է համարում Կարսի պայմանագրի վավերացման մասին հայտարարությունները: Այս համատեքստում նա նկատեց, որ 2009 թ. հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կնշանակեր իրավական տեսք տալ Կարսի պայմանագրին, ինչը, սակայն, տեղի չունեցավ:

«Եթե մենք չեղյալ ենք հայտարարում այդ պայմանագիրը՝ ի՞նչ ենք դրա փոխարեն առաջադրում: Արդյոք մեր պետությունը այսօր Սևրի մասին կարո՞ղ է խոսել կամ այդ համարձակությունը ունի՞ Սևրի մասին խոսելու: Ես կարծում եմ, որ ոչ: Բնականաբար, չեղյալ հայտարարելու մասին խոսելը ծիծաղելի է: Ոմանք էլ նույնիսկ Մոսկվայի պայմանագիրն են ուզում չեղյալ հայտարարել, երբ մենք չենք ստորագրել այդ պայմանագիրը: Ինչ վերաբերում է դիվանագիտական այն խարդավանքներին, որոնք տեղի են ունեցել Կարսի պայմանագրի ստորագրումից առաջ՝ 1921 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին, զուգահեռներ անցկացնելով՝ տեսնում ենք, որ նման իրավիճակ, ցավոք, տեղի է ունեցել նաև 2020 թվականին: Այսօր մենք դեռ ամեն ինչ չէ, որ գիտենք, բայց մոտավորապես կռահում ենք, թե ինչպես 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված չարաբաստիկ պատերազմը ունեցավ այդպիսի վախճան: Բայց գոնե 100 տարի անց մենք պետք է պատմությունից դասեր քաղենք և մեր սխալները այլևս չկրկնենք»,- ասաց Աշոտ Մելքոնյանը:

Գիտաժողովին իրենց օրհնության խոսքն էին հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը:

Ներկա էր Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Բահա էդ-Դին Բահգատ Դիսուկին:

«Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» եռօրյա միջազգային գիտաժողովը կազմակերպվել է ԳԱԱ պատմության և արևելագիտության ինստիտուտների, Հայ Դատի կենտրոնական խորհրդի և «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ:

1921 թ. մարտի 16-ին Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև ստորագրված «Բարեկամության և եղբայրության մասին մեծ պայմանագրի» դրույթներով և Մոսկվայի թելադրանքով 1921 թ. հոկտեմբերի 13-ին Կարսում անդրկովկասյան երեք խորհրդային հանրապետությունների և քեմալական Թուրքիայի միջև ստորագրված պայմանագրով ամրագրվել է Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության Կարսի մարզի (մոտ 18 հազար ք/կմ) և Սուրմալուի գավառի (մոտ 3.2 հազար ք/կմ) բռնազավթումը, իսկ Նախիջևանի մարզը ինքնավար հանրապետության կարգավիճակով փոխանցվել է Ադրբեջանին` պայմանով, որ Ադրբեջանը չի փոխանցի այն որևէ երրորդ պետության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում