Կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած ֆինանսական ծանր իրավիճակի պատճառով ՄՕԿ -ը և <> կազմկոմիտեն որոշել են կրճատել օլիմպիական խաղերի անցկացման ծախսերը:
Օլիմպիական մարզիկների քանակը կնվազի, կհավասարվի 10,500 – ի: Սա Տոկիոյի մարզահանդեսի համեմատ 1000 -ով պակաս է:
Կնվազի նաև պաշտոնական պատվիրակությունների անդամների թիվը, -հատնում է ՀԱՕԿ-ը:
Խաղերի պատմությունում առաջին անգամ մրցումներին կմասնակցեն հավասար թվով տղամարդիկ և կանայք:
Փարիզի ստուգատեսում իրենց նորամուտը կնշեն և մեդալներ կխաղարկվեն բրեյքինգ, սյորֆինգ, սքեյթբորդինգ և լեռնագնացություն մարզաձևերում: Դրանք երկրպագուների հավանությանն են արժանացել <> – ի ցուցադրական ելույթներում: