Thursday, 28 03 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

COVID-ի դեմ պատվաստվող հղի կինը պաշտպանում է նաև պտղին. մասնագետների դիտարկումները

Աշխարհի տարբեր երկրներում կատարված տարբեր հետազոտությունների մեծաթիվ տվյալներ կան, որոնք փաստում են՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումները չեն կարող ազդել հղիության ընթացքի, վերարտադրողական առողջության վրա:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ, Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիային ամբիոնի վարիչ Էդուարդ Համբարձումյանը նշեց, որ ԱՄՆ-ում կատարված հետազոտությունների համաձայն 160 հազար հղի կանայք արդեն պատվաստվել են, և ոչ մի վտանգավոր կամ վնասակար երևույթներ չեն հայտնաբերվել: Նրանց մի մասն արդեն ծննդաբերել է: Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, ապա մասնագետը նշեց, որ, վերջին տվյալների համաձայն, այնտեղ 100 հազար հղի կին պատվաստվել է, և կրկին առանց խնդիրների:

«Հղիների, հղիություն պլանավորող կանանց դեպքում պատվաստումային որևէ հակացուցում չկա: Մեր կենտրոնի փորձով ասեմ, արտամարմնային բեղմնավորման պատրաստվողներին հորդորում ենք պատվաստվել: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա Վերարտադրողական բժշկության եվրոպական ասոցիացիան խորհուրդ է տալիս վերջին պատվաստումից 14 օր հետո սկսել գործընթացը: ԱՄՆ-ում, ընդհակառակը, կարծում են, որ ոչ մի կապ չունի, թե երբ կարվի պատվաստումը»,- ասաց Էդուարդ Համբարձումյանը՝ ավելացնելով, որ իրենց կենտրոնում արդեն ունեն պատվաստված ու հղիացած կանայք, որոնց հղիության ընթացքը նորմալ է:

Երևանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանը, ներկայացնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները, նշեց, որ հաշվի առնելով ռիսկերն ու օգուտները, հղիներին խորհուրդ է տրվում պատվաստվել:

«Մեր հղիների մոտ շատ մեծ հուզական բաղադրիչ կա, և նրանք հիմնականում դեմ են այս գործընթացին: Հաշվի առնելով ռիսկերն ու օգուտները՝ կարծում եմ, կարելի է քննարկել այդ հարցը մեր հղիների հետ»,- ասաց մասնագետը:

ՀՀ առողջապահության նախարարության մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով խորհրդատու Վրույր Գրիգորյանի խոսքով՝ բոլոր հղիներին, անկախ նրանից՝ ունեն ուղեկցող հիվանդություն, թե ոչ, խորհուրդ է տրվում պատվաստվել: Մասնագետն ընդգծեց, որ պատվաստումը ոչ միայն պաշտպանում է հղի կնոջը, այլև այսօր կան տվյալներ, որ հակամարմինները փոխանցվում են պտղին, նորածինը ծնվում է՝ ունենալով որոշակի պաշտպանվածություն կորոնավիրուսային հիվանդությունից:

«Տեսեք, թե կորոնավիրուսային հիվանդության հետ կապված ինչ է կատարվում հենց մեր երկրում: Հղիների շրջանում, ցավոք, ունենք վատ ելքեր: Քանի մեր ձեռքում կա, այդ մի զենքը՝ պատվաստվելը, այն պետք է օգտագործել: Կորոնավիրուսով վարակվելու պարագայում շատ ավելի մեծ բարդություններ են լինում: Նախ՝ կորոնավիրուսով վարակված հղիների մոտ շատ են լինում հիպերտենզիվ խանգարումները: Հաջորդ բարդությունը կապված է վաղաժամ ծննդաբերության ռիսկի հետ»,- ասաց Վրույր Գրիգորյանը:

Առողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ, Հայ- ամերիկյան առողջության կենտրոնի վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը նշեց, որ կորոնավիրուսային հիվանդությունը նոր է, հընթացս հետազոտությունները կատարվում են ու նոր տվյալներին համապատասխան էլ կազմվում են ուղեցույցները: Մասնագետների անելիքն է հետևողականորեն, պարբերաբար իրազեկել քաղաքացիներին՝ ներկայացնելով հետազոտությունների նոր արդյունքները:

«Մենք անելիք ունենք մեր ազգաբնակչության հետ, մասնավորապես, պետք է մանրամասն, համբերատար, առանց նեղանալու, ամեն օր հանգամանալից բացատրել: Դա մեր պարտականությունն է՝ հանրությանը բացատրել, սովորեցնել, օգնել»,- ասաց Վահե Տեր- Մինասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում